Showing posts with label helsinki association. Show all posts
Showing posts with label helsinki association. Show all posts

Tuesday, 14 May 2013

Norwegian Helsinki Committee calls Armenia authorities to adopt anti-discrimination legislation and tackle hate crime

Read also: DIY watershed: one year on since gay friendly bar firebombed in Armenia capital Yerevan

*via the Norwegian Helsinki Committee

One year after the bombing of the DIY pub and violent counter demonstrators attacked a Diversity March in Yerevan, Armenia still suffers from widespread intolerance and discrimination of minorities. The legislation does not include hate crime with intent towards gender and sexual minorities, and the government fails to protect the rights of these citizens. Media is more often used as a tool to build up under prejudice and intolerance, and homophobic statements are frequently used by stakeholders to gain popularity.

- The Norwegian Helsinki Committee is concerned with the development in Armenia, and supports local civil society activists in their struggle for tolerance and respect of all groups in the country, says Secretary General of the NHC Bjørn Engesland.

Women, LGBT-persons, ethnic and religious minorities are under increased pressure in the homogenic society. Any alternative behaviour is subject to public scrutiny from the neighbours to the authorities and might be seen as a threat to the national ideal of a masculine head of the family, ready to defend his motherland from the many enemies around.

Several state officials were justifying the hateful crime after the bombing of the DIY pub, including the spokesperson of the ruling Republican Party. Later the same month, a discreet march devoted to the UN World Day of Cultural Diversity was attacked by a large group of violent thugs, supported even by priests in their traditional black cloaks. The thugs were additionally provoked by the way the event was portrayed in the media as a gay parade. The police were initially protecting the participants of the march, but later advised the attackers of where they had taken refuge. [...]

The Norwegian Helsinki Committee joins the local activists in the aim to remove homophobia and intolerance in Armenia, and urge the Armenian authorities to

- Include civil society activists in the process to develop effective anti-discrimination legislation that also addresses intent and hate-crimes against all minority groups;

- Widely discourage homophobic and intolerant statements by public figures and derogatory terminology in the media;

- Prosecute offenders of hate crime and protect representatives of minority groups and their defenders. 

On 14-15 May, international experts and stakeholders will gather in Oslo for a two-day conference on right-wing extremism and hate crime directed towards minorities in Europe and beyond. The conference is arranged by the Norwegian Ministry of Foreign Affairs, and the NHC urge everybody who have an interest in the theme to watch the conference live via web here or get updates from the conference on Twitter using the hashtag #REHC2013

Sunday, 26 February 2012

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - police, transvestite sex workers (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Ոստիկանություն

Ոստիկանության կողմից նույնասեռական և տրասվիստիտ անձանց իրավունքների խախտումները հիմնականում տեղի են ունենում այգում, որտեղ հավաքվում են նույնասեռական և տրանսվիստիտ մարդիկ: Ոստիկանությունը պարեկային ծառայություն է կատարում այգու տարածքում: Անցորդների կողմից նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց բռնության ենթարկելու դեպքում ոստիկանությունը չի ձեռնարկում որևէ գործողություն այն դադարեցնելու և բռնություն կիրառողին պատասխանատվության համար: Նույնասեռական և տրասվեստիտ անձինք, որոնք սովորաբար գնում են այդ այգի, նշել են, որ ոստիկանությունում ֆիքսել են իրենց հեռախոսահամարները, և երբ իրենք զանգահարում են բռնության կամ ծեծի դեպքում, ոստիկանությունը չի պատասխանում: Կան գրանցված դեպքեր, երբ ոստիկանները անհանգստացնում են այգում գտնվող նույնասեռականներին և տրանսվեստիտներին: Ոստիկանությունը նրանց պրովոկացիայի է ենթարկում և ապա բռնության:

Դեպք
Քաղաքացու հագուստով մի ոստիկան ոստիկանական մեքենայով մոտեցել է այգու մոտ կանգնած մի տրանսվեստիտ անձնավորության և սկսել հայհոյել և հարցնել, թե ինչ էր անում նա այնտեղ` օգտագործելով վիրավորական և նվաստացուցիչ խոսքեր: Ոստիկանը դուրս է եկել մեքենայից և սկսել ծեծել նրան: Ապա նա վերադարձել է իր մեքենան և հեռացել: Զոհը գնացել է ոստիկանական բաժանմունք` բողոք ներկայացնելու, սակայն ոստիկանությունում հրաժարվել են ընդունել իր բողոքը: Թեև տուժողին տրամադրվել է իրավաբանական ծառայություն ՀԿ-ի կողմից, նա հրաժարվեց շարունակել գործը, քանի որ վախենում էր ոստիկանության գործողություններից, որոնք կարող էին նախաձեռնվել հետագայում:

Ոստիկանությունը այգում հետևում է նույնասեռական և տրասվեստիտներին, և երբ տեսնում են նրանց տղամարդու հետ, սպառնում են այդ անձին, որ եթե իրենց գումար չտա, ապա կզանգեն նրա բարեկամներին, կայցելեն հարևաններին և բոլորին կասեն, որ նա այգում է եղել նույնասեռականի կամ տրանսվեստիտի հետ: Չնայած տուժողները գիտակցում են, որ ոստիկանները ոտնահարում են իրենց իրավունքները` նրանք վախենում են բողոքարկեն, քանի որ չունեն անվտանգության երաշխիքներ: Բացի այդ, եղել է նաև դեպք, երբ տրանսվեստիտը բողոք է ներկայացրել ընդդեմ ոստիկանի, և ոստիկանը նրան գումար է առաջարկել իր բողոքը ետ վերցնելու համար: Չնայած, որ տուժողը չի վերցրել գումարը, նա հետ է վերցրել իր բողոքը կրկին անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով:

Բացի վերոնշյալ դեպքերից, կան նաև դեպքեր, երբ առանց որևէ իրավաբանական հիմնավորման նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց տարել են ոստիկանական բաժանմունք: Այնտեղ նրանց պահում են մի քանի ժամ, և բաց են թողնում այն ժամանակ, երբ տուժողները նրանց կաշառք են տալիս: Սովորաբար ոստիկանության այս գործողությունները ուղեկցվում են բանավոր և ֆիզիկական
բռնությամբ: Տեղեկություններ չկան, թե արդյոք ոստիկանության այդ գործողությունները հավանություն են ստացել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, թե նրանք դա անում են սեփական նախաձեռնությամբ: Իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ՀԿ-ն գրանցում է մարդու իրավունքների ոտնահարման
այսպիսի դեպքերը և փորձում է կանխել դրանք ջատագովության միջոցով, քանի որ իրավունքների պաշտպանությունը հնարավոր չէ իրականացնել դատական կարգով` այս պահին տուժողների կողմից պաշտոնական դիմումների բացակայության պատճառով:

2011թ.-ի դեկտեմբերին ոստիկանությունը 10 տրանսվեստիտների բերման է ենթարկել մաշկային և վեներական հիվանդությունների դիսպանսեր` սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ հարկադիր ստուգման: Ստուգումից հետո նրանցից 3-ը ազատ են արձակվել, իսկ մյուսները բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանք պահվել են մինչև առավոտ: Ոստիկանները տուժողներին ներկայացրել են, որ կատարում են վերադաս մարմիններից ստացված հրամանն, այն է` ստիպեն նույնասեռական և տրանսվեստիտ անձանց լքել այգին և չհավաքվել այտեղ, և որ սա նպատակին հասնելու առաջին քայլն էր: Չնայած, որ տուժողները չհամաձայնեցին բողոք ներկայացնել` ՀԿ-ն դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Գլխավոր դատախազություն: Երկու
հաստատությունների պատասխանն այն էր, որ նրանք դեպքը ուղղորդել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Տվյալ դեպքը դեռ ընթացքի մեջ է:

Այս դեպքը հիմք ծառայեց ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, որ Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշոլ է "մաքրել այգին և վերադարձնել այն <<նորմալ>> քաղաքացիներին: Չնայած, որ քաղաքապետի կողմից նման պաշտոնական հայտարարություն չի արվել` քաղաքապետարանի կողմից այլ տեղեկատվություն չի տրամադրվել, որը կհաստատեր կամ կմերժեր այն, և կներկայացներ քաղաքապետի իրական դիրքորոշումն այս հարցի շուրջ: Քաղաքապետարանը հրաժարվում է լրագրողներին տալ ցանկացած մեկնաբանություն: Բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ լրագրողների այն հարցին, թե ինչ է նա անելու այգում հավաքվող նույնասեռական և տրանսվեստիտ անձանց հետ, նա պատասխանել է, որ դեռ չի անրադարձել, բայց կանրադառնա այդ հարցին և ասել է լրագրողներին, որ ինքն աջակցում է այս մարդկանց դեմ նրանց պայքարին:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - media (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
ԶԼՄ-ներ

ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքություն ունեն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում ԼԳԲՏ հիմնահարցերի վերաբերյալ կողմնակալ լուսաբանումները` հիմնված լրագրողների նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, չունեն գիտական հիմք և ձևակերպված են սկանդալային ոճով: ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցերը շոշափվում են բոլոր տեսակի ԶԼՄ-ների կողմից: Շատ հաճախ այս թեման իր լուսաբանումն է գտնում էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Ընդհանուր առմամբ, զանգվածային լրատվամիջոցներում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը լուսաբանվում են վիրավորական կերպով, ինչը հաստատում է գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Տրամադրված տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա, չունի ապացույցներ և շատ հաճախ կարող է լինել ասեկոսների և ապատեղեկացվածության արդյունք:

Բացի այդ, ԼԳԲՏ մարդկանց, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին ոչ հուսալի և սուբյեկտիվ տեղեկատվության տարածումը հոդվածների, հեռարձակումների, հեռուստատեսային ծրագրերի միջոցով ստորացնում են ԼԳԲՏ մարդկանց և նպատակ ունեն ագրեսիա տարածել նրանց նկատմամբ:

Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը ներկայացված են որպես մի երևույթ, որը դեմ է հայկական ավանդույթներին, արժեքներին, և չի կարող ունենալ իր տեղը հասարակության մեջ: Ավելին, շատ հաճախ այն դիտարկվում է ազգային անվտանգության շրջանակներում:

Այն դեպքում, երբ լուսաբանվում են մանկապղծության և սեռական բռնությունների հետ կապված հարցեր, լրագրողները փորձում են կապել դրանք նույնասեռականության և ԼԳԲՏ մարդկանց հետ և մեղադրել նրանց նման տեսակի գործողությունների մեջ: ԶԼՄ-ները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես մանկապիղծներ և մեղադրում են նրանց սեռական բռնության մեջ:

Մի շարք դեպքերում հարցազրույց վերցնելիս լրագրողները չեն պահպանել ԼԳԲՏ մարդկանց գաղտնիությունը, և անտեսել են այդ անձի ձայնը փոխելու և դեմքը ցույց չտալու մասին նախնական պայմանավորվածությունը: Այս դեպքերից ոչ մեկում լրագրողները չեն պատժվել, քանի որ այդ մարդիկ վախենում էին հրապարակայնությունից:

Համեմատած այլ տեսակի ԶԼՄ-ների հետ, հեռուստատեսությունը ամենահոմոֆոբն է: ԼԳԲՏ մարդկանց հետ կապված բոլոր հեռարձակումները տարածում են ատելության կոչեր և խթանում են նրանց նկատմամբ ատելության ոճիրների իրագործումը:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - church (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Եկեղեցի

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եկեղեցին անրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին և´ ԶԼՄ-ների, և´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու ներկայացուցիչների կողմից կազմակերպված քննարկման ընթացքում թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ մոլության հետ մեկտեղ գլխավորապես քննարկվեց «արվամոլությունը»: Դրա հիմնական նպատակը քննարկման մասնակիցներին բացատրելն էր, որ նույնասեռականությունը մոլության տեսակ է, և մարդիկ իրենք են ընտրում «ունենալ մոլուցք տղամարդկանց նկատմամբ»: Նույնասեռականությունը ներկայացվում էր որպես անհատի մեղսավոր ընտրություն, ով հակված է նույն սեռի այլ անձի նկատմամբ մոլուցք ունենալ:

Քննարկումից բացի քահանաները տարբեր հարցերի շուրջ տրված հարցազրույցների և կազմակերպված մամլո ասուլիսների ժամանակ հայտարարություններ են կատարել: ԶԼՄ-ների միջոցով եկեղեցու ներկայացուցիչները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես սպառնալիք մեր երկրի համար` նշելով, որ դա «Եվրոպական արժեքների ու ավանդույթների» ուղղակի հետևանք է: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արևմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Թեև լրատվամիջոցների գործունեության հիմնական շեշտը նույնասեռականությունը և դրա հետ կապված հարցերը չեն, եկեղեցու ներկայացուցիչներն օգտագործում են թեման բարձրացնելու այդ հնարավորությունը և ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես հասարակության մեջ առկա մի շարք սոցիալական խնդիրների աղբյուր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ եկեղեցին հակված է ներկայացնելու ԼԳԲՏ մարդկանց որպես մի խումբ, որն արհեստականորեն ստեղծվել է Հայաստանում, և որի հիմնական նպատակն է այլասերել գոյություն ունեցող արժեքները, թուլացնել հասարակության միասնականությունը և տանել հայերին դեպի անբարոյականություն: Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում այն է, որ դա մեղք է, բոլոր ԼԳԲՏ մարդիկ մեղսագործ են և ապրում են հակաքրիստոնեական կյանքով: Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի և Գոմորի» հետ, և նույնասեռականությունը ներկայացվում է որպես Սոդոմական մեղք:

Կրոնական փոքրամասնությունները ևս սպառնալիք են համարվում հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու համար և նրանց հիմնական նպատակն է խաթարել Առաքելական եկեղեցու դերը: Այս համատեքստում եկեղեցու ներկայացուցիչները օգտագործում են հնարավորությունը զուգահեռներ անցկացնելու ԼԳԲՏ մարդկանց հետ և ներկայացնում են նրանց որպես վտանգ Հայաստանի ազգային անվտանգության
համար, որոնք, կրոնական փոքրամասնությունների հետ միասին Հայաստան եկան այն ոչնչացնելու համար: Եկեղեցին հեղինակություն է հանդիսանում մեր հասարակության մեծամասնության համար: Այսպիսով, եկեղեցու կողմից նման հայտարարությունները խթանում են թշնամանքը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ և հասարակության համար ամուր հիմք են պատրաստում այս սոցիալական խմբի դեմ պայքարելու համար` փաստելով եկեղեցու հեղինակությունը և այդ հաստատության կողմից արված փաստարկները:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - societal attitudes / public opinion (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Հանրային վերաբերմունք

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն անցկացրել է «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2011» հետազոտությունը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում: Հարցվածների 18.6%-ը համարում է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն, և հարցվածների 72,1%-ի մոտ կարող է դիտարկվել բացասական վերաբերմունք այս սոցիալական խմբի նկատմամբ, և այդ հարցվածների մեծամասնության համար ԼԳԲՏ անձ լինելու ընդունելի լինելը նույնպես կախված է ազգային ինքնությունից: Հետևաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք և դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձ:

Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 74,5%-ի համոզմամբ պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, ուստի 71.5%-ը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին: Հարցվողների մեծամասնությունը չունի բավարար գիտելիք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին և ԼԳԲՏ անձանց վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքները կարծրատիպային են և դուրս գիտական բացատրությունների շրջանակից: Հարցվողները ԼԳԲՏ անձանց մասին առավել շատ տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից. ժամանցային ծրագրերից և հաղորդումներից` 31% և 22.6%` տեղեկատվական հաղորդումներից:

ԼԳԲՏ մարդկանց ծաղրում են, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին և նախապաշարմունքներին: Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչև ֆիզիկական բռնության կիրառմամբ, որը կարող է դրսևորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարևանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ին իրավաբանական ծառայություններ ստանալու և իրենց իրավունքները պաշտպանելու համար:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - intro: education, employment, health care, army, media, government, civil society (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***

ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից: Գիտական հոդվածներն այս հարցի շուրջ ողջունելի չեն, քանի որ դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է, և անձը, ով ցանկանում է աշխատել այս թեմայի շուրջ, այլասերված է: Նույնասեռական ուսանողին թույլ չէին տվել աշխատել նույնասեռականության թեմայի շուրջ, քանի որ դասախոսը գտնում էր, որ հաշվի առնելով ուսանողի սեռական կողմնորոշումը, նա չի կարող լինել օբյեկտիվ:

Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի):

Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, և չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը:

Շատ հաճախ ԼԳԲՏ մարդիկ հրաժարվում են անհրաժեշտության դեպքում դիմել առողջապահական հաստատությունների, քանի որ համոզված չեն, որ այնտեղ կպահվի գաղտնիության սկզբունքը: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կապվելու դեպքում նրանք ուղղորդվում են այն բժիշկների մոտ, ովքեր վստահելի են և կազմակերպությունը նրանց հետ համագործակցության փորձ ունի, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ անձը կենթարկվի խտրականության և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԼԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը:

Հիմնականում լրատվամիջոցների մոտեցումը ԼԳԲՏ մարդանց նկատմամբ կոմնակալ է և հիմնված կարծրատիպերի, նախապաշարմունքների վրա և չունի գիտական կամ ժամանակակից մոտեցում:

Կառավարության կառույցների կողմից չկա քաղաքական կամք` պաշտպանելու ԼԳԲՏ իրավունքները, և շատ հաճախ այդ կառույցները իրենք են հանդես գալիս իրավախախտների դերում:

Քաղաքացիական հասարակության դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց նկատմամբ նույնպես միասնական չէ: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են աշխատել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում և գործողություններ ձեռնարկեն փոփոխության հասնելու
համար, կառավարության, հասարակության և քաղաքացիական հասարակության մի մասի կողմից չկա որևէ աջակցություն:

Թեև վերոնշյալ ասպեկտներում չկան արմատական փոփոխություններ, այս զեկույցում մենք ուշադրությունը կսևեռենք հասարակական կյանքի մի քանի ոլորտների վրա, և կներկայացնենք Հայաստանի Հանրապետությունում 2011թ-ին գրանցված ԼԳԲՏ անձանց առավել հաճախ պատահող հիմնահարցերն ու խնդիրները:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

Saturday, 25 February 2012

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

Helsinki Association in Armenia released its annual Human Rights Report 2012. Perhaps, for the first time, discrimination against LGBT people is covered in a detailed, comprehensive way in a separate “LGBT chapter“. This chapter is prepared by PINK Armenia.

Sub-chapters detail discrimination in various fields, such as education, employment, health care, army, church, police, media and so on.

In a series of posts, Unzipped: Gay Armenia is presenting extracts from the ‘LGBT rights’ chapter divided into relevant sub-chapters, as per described fields. Posts are presented in Armenian, as in original report. If or when English version becomes available, it will be posted too.

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]

Overall, this report depicts a very bleak picture of widespread discrimination against LGBT people in all the fields of life. A very shameful picture for Armenia that needs to be tackled urgently, consistently and comprehensively.

Report in full is accessible here via http://www.hahr.am
[...] ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնական դժվարությունը մնում է այն փաստը, որ տուժողները վախենում են բողոք ներկայացնելուց և իրենց գործերի հրապարակայնացման հնարավորությունից: Այսպիսով, ջատագովությունը մնում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնական ռազմավարությունը: ԶԼՄ - ների և հասարակության համար սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին իրազեկության բարձրացման անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության իրագործմանը ուղղված: Այս առումով, կան նախաձեռնություններ և ջանքեր են գործադրվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնք ունեն տեղական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Իրականացվում են բազմաոլորտ աշխատանքներ` ուղղված ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնահարցերին կառավարության ուշադրությանը սևեռելուն:
Read also (AM):

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - police, transvestite sex workers (AM)

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - media (AM)

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - church (AM)

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - societal attitudes / public opinion (AM)

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - intro: education, employment, health care, army, media, government, civil society (AM)

Friday, 23 January 2009

Mikael Danielyan: Defender of Freedom award

Prominent Armenian human rights activist Mikael Danielyan was presented with the Defender of Freedom award during the reception at the U.S. Embassy in Armenia devoted to the Martin Luther King Day.

«As a founder and head of the Armenian Helsinki Association, Danielyan fought for the rights of prisoners, conscripts and minorities», - said US Ambassador Marie Yovanovitch.

Present during the ceremony were leaders of political parties, foreign diplomats accredited in Armenia, the Ombudsman of Armenia, as well as representatives of NGOs.

Last year Mikael Danielyan was attacked in downtown Yerevan by former leader of "Armenian Progressive Party" Tigran Urikhanyan who accused Danielyan in destabilising the country and defending gay rights. (for details - 1; 2; 3)

Well deserved award. My congratulations to Mikael Danielyan!!

Unsurprisingly, pro-government tabloid-style newspaper Hayots Ashkharh criticized the nomination of Mikael Danielian for the Defender of Freedom award: “In order to stay in the centre of attention of humanity after the inauguration of Barack Omaba, Americans have taken a second step; they give an Defender of Freedom award to ‘human rights activist’ Mikael Danielian.”

*photo of Mikael Danielyan and Lara Aharonian of Women’s Resource Centre at the launch of the PINK Armenia Information Centre in downtown Yerevan, September 2008.

Monday, 26 May 2008

AGLA NY: Mikael Danielyan Attacker Should Be Brought to Justice

Statement

AGLA NY [Armenian Gay & Lesbian Association of New York] would like to express its dismay at the recent news concerning the armed attack in Yerevan against Mikael Danielian, President of the Helsinki Association.

Mikael Danielian has been a staunch supporter of human rights in Armenia for several decades now and as such is an invaluable asset to the country and its people.

We hope that the Armenian government and police will open a full and fair investigation and bring his assailant(s) to justice.

We would also like to remind the Government of Armenia that it is only by guaranteeing all its citizens their full civil and human rights that the country will remain a true democracy and abide by the Council of Europe laws and regulations that it's sworn to uphold.

*AGLA NY is part of a worldwide series of Armenian Gay and Lesbian Associations dedicated to educating the public about issues of importance to Armenian Lesbian, Gay, Bisexual and Transgendered people and to creating safe spaces for them to express themselves freely and openly.

Friday, 23 May 2008

Armenia: Leading Human Rights Defender Assaulted (update)

image

There are some not so surprising developments regarding yesterday's assault towards prominent Armenian human rights activist Mikael Danielyan. Attacker is turning into a "victim", perfectly in line with the expressed concerns that "state connected Tigran Urikhanyan will happily walk away, while the human rights activist, who is known for his criticism of the Authorities, will be left crying for justice". And it seems that police is taking Urikhanyan's take of the story (surprise-surprise!).

Meanwhile, Urikhanyan accuses Danielyan in "throwing indecent remarks at passing-by girls" alleging that "he tried to behave with restrain" at first but Mikael Danielyan continued with swearing and then attacked him first with "some object". Only then Urikhanyan (according to his 'story') put out his gas pistol and "shot into the air". He desparately wants others to understand that he behaved not as a head of political party but as "ordinary Armenian man".

՚Խնդրում եմ իմ գործողությունները դիտարկել ոչ թե իբրեւ կուսակցության առաջնորդի, այլ շարքային հայ տղամարդուՙ

Urikhanyan further alleges that Mikael Danielyan was drunk and perhaps "under the influence of drugs". The best defence is attacking first - it's as old as the earth!

But wait, the best bits from Urikhanyan are below:
"Seven years, I struggled for stability in the country [Unzipped: Gay Armenia - who would have thought that all these years, days and nights, he was struggling for our country; that's the real 'discovery' for me] and the gradual development, and today it's with the pain I note that the country is in such a situation that financed from abroad, gay rights advocate, half-man with the earrings and hair-tail can put his hands on and throw indecent remarks at Armenian female students and then drunkenly swear at someone who made a remark on his behaviour".

«7 տարի պայքարել եմ Հանրապետությունում կայունության ու աստիճանական զարգացման համար ու այսօր, ցավով եմ նշում, որ երկրում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ արտասահմանից ֆինանսավորվող, սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող, ականջողավոր ու պոչիկավոր կիսատղամարդը կարողանում է ձեռք տալ կամ լկտիություններ տեղալ հայ ուսանողուհիների հասցեին ու դրանից հետո լկտիաբար հարբած հայհոյել իրեն դիտողություն անող մարդուն»,-ավելացրեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

If you even for a moment thought that head of "Progressive Party" Urikhanyan is homophobe or "aggressive towards sexual minorities", you are wrong, oh, you are so wrong. Reading reports further.

In an interview with A1+, Urikhanyan did not deny that he "accused" Mikael Danielyan in "defending gays and destabilising country". "I do not have aggressiveness towards sexual minorities, I am aggressive towards aggressiveness of minorities". Make any sense to you? I think so too, so is A1+ reporter who tried to clarify as to what Urikhanyan meant. "It's out of topic; I am not interested in what others are doing". Very "progressive" idea, indeed.

Ուրիխանյանը չհերքեց այն լուրերը, թե միջադեպի ընթացքում երեկ Միքայել Դանիելյանին մեղադրել է արվամոլներին պաշտպանելու եւ երկիրը ապակայունացնելու մեջ. ՚Ես ագրեսիվ մոտեցում չունեմ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, ես ագրեսիվ մոտեցում ունեմ փոքրամասնությունների կողմից կիրառվող բռնություններինՙ: Իսկ ի՞նչ նկատի ունեք` ՚Ա1+ՙ-ի հարցին` Ուրիխանյանը ասաց. ՚Դա թեմայից դուրս է, եւ ինձ չի հետաքրրում, թե ով ինչով է զբաղվումՙ:

Human Rights Watch issued a statement today demanding from Armenian authorities a proper investigation of the circumstances of the attack on Mikael Danielyan.

"The circumstances of the attack on Mikael Danielian suggest that his prominence as a human rights defender was a motive. Given this, the Armenian authorities must consider it as part of a thorough and objective investigation into the attack."

Holly Cartner, Europe and Central Asia director at Human Rights Watch

Full text of this statement, as well as statements by Helsinki Association of Vanadzor, Armenia (signed along others by Zaruhi Postanjyan, MP from opposition Heritage party), in Armenian, and Association of Armenian Attorneys and Lawyers of France, in French - are under comments section of this post, below.

Surprisingly, there are no reports on this incident on RFE/RL. We have not heard yet from Armenian Ombudsman too.

*source of photo - Zhamanak

Wednesday, 21 May 2008

Hate crime in Yerevan: Armenia's prominent human rights activist Mikael Danielyan was shot at and physically and verbally assaulted

A1+ reports that prominent Armenian human rights activist, head of Armenia's Helsinki Association Mikael Danielyan was shot at and physically and verbally assaulted in downtown Yerevan today. This assault was carried out by former leader of "Armenian Progressive Party" Tigran Urikhanian. He allegedly called Mikael Danielyan "CIA agent who defends the interests of gays" (in Armenian this verbal assault sounds even more disgusting "հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ"). IA Regnum also carries this story (in Russian). Luckily, Mikael Danielyan did not get seriously injured.

Whether Armenian judiciary will conduct proper investigation of this apparent hate crime, physical and verbal assaults towards prominent human rights activist, and whether those who conducted this crime will get punished, remains to be seen. This should be a test case, including for Armenian Human Rights Ombudsman. I will definitely keep an eye on this story.

Below are news in English, and more detailed reports (in Armenian), via A1+ (here and here)

MIKAEL DANIELIAN SHOT

Today about 3:00 an unknown person fired a shot at the chairman of the Helsinki Association-Armenia Mikael Danielian on Terian Street, Yerevan. According to Danielian's friend they had hardly stopped near a traffic light when Danielian noticed a friend walking along the pavement. He stretched out to salute him.

Just at that moment a BMW began signaling continuously from behind. In reply to Danielian’s inquiries a fellow got off the BMW and started railing at the human rights activist and calling him a CIA “agent” who defends the interests of gays. Afterwards, he took out a gun and shot at Danielian’s chest. Fortunately, the wound wasn't serious as according to the preliminary investigation the criminal had shot from a gas pistol.

Wounded Danielian had been taken to the police department of Yerevan's central Kentron district before an ambulance arrived. Danielian’s friend informed A1+ that the moment Danielian was being taken to the police department the criminals were still on the spot.

Witnesses say that the suspect was the former leader of the Armenian Progressive Party Tigran Urikhanian who was taken to a police station.

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՎՐԱ

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցի վրա անհայտ անձը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Դեպքը պատահել է առաջին հայացքից կենցաղային թվացող պատճառով. ըստ Միքայել Դանիելյանի ընկերոջ, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայել Դանիելյանը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան:

Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BWM մակնիշի ավտոմեքենան սկսել է ձայնային ազդանշաններ տալ առանց դադարի, իսկ երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է աղմկում, արտասամանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ ՚հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմՙ, ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի, քանի որ, ըստ նախնական տեղեկության, անհայտ հանցագործը կրակել է գազի ատրճանակից: Թեեւ Միքայել Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապ բուժօգնության ավտոմեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Միքայել Դանիելյանին ուղեկցող ընկերը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ իրենց տանում էին բաժին, հանցագործներները դեռ դեպքի վայրում էին:

Ըստ ականատեսների` Միքայել Դանիելյանի վրա կրակողը եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ, հայ հանրությանը ոչ անհայտ Տիգրան Ուլիխանյանը, որը եւս տարվել է ոստիկանություն:

ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԱԿԵԼ Է, ԱՅԼԵՎ ՀԱՐՎԱԾԵԼ

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա Տերյան -Մոսկովյան փողոցում ասօր գազի ատրճանակից կրակել է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանը չի հանգստացել միայն կրակելով:

՚Երբ ես տեղեկացա եւ գնացի Տերյան փողոց, մեքենան, որից դուրս էր եկել Տիգրան Ուլիխանյանը եւ կրակել, դեռ դեպքի վայրում էր: Իմ ներկայությամբ մի երիտասարդ մոտեցավ Միքայելին եւ ասաց` արի առանձին խոսենք: Միքայելը հարցրեց, թե երիտասարդը ով է, վերջինս էլ ներկայացավ Արսեն անունով: Այդ ընթացքում նորից մոտեցավ Ուրիխանյանը` հայհոյելով ասաց.՚Կյանքներս կերար, Գեյ-ին ես պաշտպանում, երկիրը քանդում եսՙ եւ հարվածեց Միքայելին: Ուրիխանյանի օրինակին հետեւելով Միքայելին հարվածեց նաեւ Արսեն ներկայացած տղանՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նաեւ հայտնեց, որ Տիգրան Ուրիխանյանն ու նրա ընկերը Տերյան փողոցում այնքան են սպասել մինչեւ ոստիկանները ժամանեն, իսկ հետո մոտեցել են ու նրանց ասել.

՚Ես լսեցի, որ Տիգրան Ուրիխանյանը ոստիկաններին ասում էր, թե իբր Միքայելը ինչ-որ աղջկա է նեղացրել եւ նրանք էլ իբր փորձել են պաշտպանել: Իրականում ոչ մի աղջկա խնդիր էլ չկարՙ:

Երբ ՚Ա1+ՙ-ը ժամանեց դեպի վայր, Միքայել Դանիելյանին եւ Տիգրան Ուրիխանյանին` ընկերոջ հետ տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոն-Նորք-Մարաշի բաժին: Ոտիկանոթյան մոտ որոշ աշխատակիցներ միմյանց հետ ծիծաղելով զրուցում էին.՚Ագենտ ենք բռնելՙ: Քիչ հետո Ոստիկանություն եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիկոնյան: Նա հայտնեց, որ եկել են պարզելու, թե ինչ է տեղի ունցել իրավապաշտպանի հետ, քանի որ իրենց ահազանգել են դեպքի կապակցությամբ: Պարոն Վելիկոնյան հրաժարվեց հարցերի պատասխանել, բացատրելով, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել եւ միայն նշեց, որ իր ներկայությունը պայմանավորված է ոչ թե Միքայլ Դանիելյանի անձով, այլ այն փաստով, որ հարձակվել են իրավապաշտպանի վար: Տեղի ունեցածի մասին Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը ահազանգել է ՀՀ-ում բոլոր դեպանություններին եւ Մարդու իարվունքների պաշտպանին: Միքայել Դանիելյանն ու Տիգրան Ուրիխանյանը դեռ Ոստիկանության բաժնում են:

*photo - via A1+