For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights
[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից: Գիտական հոդվածներն այս հարցի շուրջ ողջունելի չեն, քանի որ դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է, և անձը, ով ցանկանում է աշխատել այս թեմայի շուրջ, այլասերված է: Նույնասեռական ուսանողին թույլ չէին տվել աշխատել նույնասեռականության թեմայի շուրջ, քանի որ դասախոսը գտնում էր, որ հաշվի առնելով ուսանողի սեռական կողմնորոշումը, նա չի կարող լինել օբյեկտիվ:
Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի):
Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, և չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը:
Շատ հաճախ ԼԳԲՏ մարդիկ հրաժարվում են անհրաժեշտության դեպքում դիմել առողջապահական հաստատությունների, քանի որ համոզված չեն, որ այնտեղ կպահվի գաղտնիության սկզբունքը: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կապվելու դեպքում նրանք ուղղորդվում են այն բժիշկների մոտ, ովքեր վստահելի են և կազմակերպությունը նրանց հետ համագործակցության փորձ ունի, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ անձը կենթարկվի խտրականության և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԼԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը:
Հիմնականում լրատվամիջոցների մոտեցումը ԼԳԲՏ մարդանց նկատմամբ կոմնակալ է և հիմնված կարծրատիպերի, նախապաշարմունքների վրա և չունի գիտական կամ ժամանակակից մոտեցում:
Կառավարության կառույցների կողմից չկա քաղաքական կամք` պաշտպանելու ԼԳԲՏ իրավունքները, և շատ հաճախ այդ կառույցները իրենք են հանդես գալիս իրավախախտների դերում:
Քաղաքացիական հասարակության դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց նկատմամբ նույնպես միասնական չէ: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են աշխատել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում և գործողություններ ձեռնարկեն փոփոխության հասնելու
համար, կառավարության, հասարակության և քաղաքացիական հասարակության մի մասի կողմից չկա որևէ աջակցություն:
Թեև վերոնշյալ ասպեկտներում չկան արմատական փոփոխություններ, այս զեկույցում մենք ուշադրությունը կսևեռենք հասարակական կյանքի մի քանի ոլորտների վրա, և կներկայացնենք Հայաստանի Հանրապետությունում 2011թ-ին գրանցված ԼԳԲՏ անձանց առավել հաճախ պատահող հիմնահարցերն ու խնդիրները:
***
Report in full can is accessible here via http://www.hahr.am
վճարված է|paid
5 years ago
No comments:
Post a Comment