Sunday 26 February 2012

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - societal attitudes / public opinion (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Հանրային վերաբերմունք

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն անցկացրել է «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2011» հետազոտությունը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում: Հարցվածների 18.6%-ը համարում է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն, և հարցվածների 72,1%-ի մոտ կարող է դիտարկվել բացասական վերաբերմունք այս սոցիալական խմբի նկատմամբ, և այդ հարցվածների մեծամասնության համար ԼԳԲՏ անձ լինելու ընդունելի լինելը նույնպես կախված է ազգային ինքնությունից: Հետևաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք և դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձ:

Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 74,5%-ի համոզմամբ պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, ուստի 71.5%-ը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին: Հարցվողների մեծամասնությունը չունի բավարար գիտելիք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին և ԼԳԲՏ անձանց վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքները կարծրատիպային են և դուրս գիտական բացատրությունների շրջանակից: Հարցվողները ԼԳԲՏ անձանց մասին առավել շատ տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից. ժամանցային ծրագրերից և հաղորդումներից` 31% և 22.6%` տեղեկատվական հաղորդումներից:

ԼԳԲՏ մարդկանց ծաղրում են, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին և նախապաշարմունքներին: Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչև ֆիզիկական բռնության կիրառմամբ, որը կարող է դրսևորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարևանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ին իրավաբանական ծառայություններ ստանալու և իրենց իրավունքները պաշտպանելու համար:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

No comments: