Sunday 26 February 2012

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - church (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Եկեղեցի

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եկեղեցին անրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին և´ ԶԼՄ-ների, և´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու ներկայացուցիչների կողմից կազմակերպված քննարկման ընթացքում թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ մոլության հետ մեկտեղ գլխավորապես քննարկվեց «արվամոլությունը»: Դրա հիմնական նպատակը քննարկման մասնակիցներին բացատրելն էր, որ նույնասեռականությունը մոլության տեսակ է, և մարդիկ իրենք են ընտրում «ունենալ մոլուցք տղամարդկանց նկատմամբ»: Նույնասեռականությունը ներկայացվում էր որպես անհատի մեղսավոր ընտրություն, ով հակված է նույն սեռի այլ անձի նկատմամբ մոլուցք ունենալ:

Քննարկումից բացի քահանաները տարբեր հարցերի շուրջ տրված հարցազրույցների և կազմակերպված մամլո ասուլիսների ժամանակ հայտարարություններ են կատարել: ԶԼՄ-ների միջոցով եկեղեցու ներկայացուցիչները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես սպառնալիք մեր երկրի համար` նշելով, որ դա «Եվրոպական արժեքների ու ավանդույթների» ուղղակի հետևանք է: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արևմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Թեև լրատվամիջոցների գործունեության հիմնական շեշտը նույնասեռականությունը և դրա հետ կապված հարցերը չեն, եկեղեցու ներկայացուցիչներն օգտագործում են թեման բարձրացնելու այդ հնարավորությունը և ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես հասարակության մեջ առկա մի շարք սոցիալական խնդիրների աղբյուր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ եկեղեցին հակված է ներկայացնելու ԼԳԲՏ մարդկանց որպես մի խումբ, որն արհեստականորեն ստեղծվել է Հայաստանում, և որի հիմնական նպատակն է այլասերել գոյություն ունեցող արժեքները, թուլացնել հասարակության միասնականությունը և տանել հայերին դեպի անբարոյականություն: Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում այն է, որ դա մեղք է, բոլոր ԼԳԲՏ մարդիկ մեղսագործ են և ապրում են հակաքրիստոնեական կյանքով: Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի և Գոմորի» հետ, և նույնասեռականությունը ներկայացվում է որպես Սոդոմական մեղք:

Կրոնական փոքրամասնությունները ևս սպառնալիք են համարվում հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու համար և նրանց հիմնական նպատակն է խաթարել Առաքելական եկեղեցու դերը: Այս համատեքստում եկեղեցու ներկայացուցիչները օգտագործում են հնարավորությունը զուգահեռներ անցկացնելու ԼԳԲՏ մարդկանց հետ և ներկայացնում են նրանց որպես վտանգ Հայաստանի ազգային անվտանգության
համար, որոնք, կրոնական փոքրամասնությունների հետ միասին Հայաստան եկան այն ոչնչացնելու համար: Եկեղեցին հեղինակություն է հանդիսանում մեր հասարակության մեծամասնության համար: Այսպիսով, եկեղեցու կողմից նման հայտարարությունները խթանում են թշնամանքը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ և հասարակության համար ամուր հիմք են պատրաստում այս սոցիալական խմբի դեմ պայքարելու համար` փաստելով եկեղեցու հեղինակությունը և այդ հաստատության կողմից արված փաստարկները:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

No comments: