Saturday, 2 June 2012

Statement against intolerance and homophobia in Armenia (EU Eastern Partnership Civil Society Forum - Armenia National Platform)

EU Eastern Partnership Civil Society Forum - Armenia National Platform, that includes more than 30 active NGOs, such as Asparez, Transparency International, Internews and more, issued statement against intolerance and homophobia in Armenia, taking into account recent firebombing of DIY bar, disruption of Diversity march, and some of high level officials' endorsement of terrorism and anti-gay violence in Armenia, including by ruling Republican party spokesman, vice-speaker of Armenia parliament Eduard Sharmazanov, other high level members and MPs of ruling party and MPs of ARF Dashnaktsutyun party, and in particular Artsvik Minasyan.

Statement below in Armenian.

*via 1in.am

Հայտարարություն Հայաստանում ծավալվող այլատյացության և անհանդուրժողականության վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ծավալվող այլատյացության և անհանդուրժողականության վերաբերյալ:

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում ս.թ. մայիսի 8-ին Երևանում DIY ակումբի պայթեցման, ապաև դրան հետևած որոշ արձագանքների կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այլատյացության, մասնավորապես` հոմոֆոբիայի ցանկացած դրսևորում և բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի խրախուսում են անհանդուրժողականության սերմանումը Հայաստանում:

Անընդունելի ենք համարում մայիսի 21-ին «Բազմազանության շքերթի» մասնակիցների վրա հարձակումը Երևանի կենտրոնում և ընդհանրապես բռնությամբ որևէ դիրքորոշում արտահայտելու փորձերը: Անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների վճռական արձագանքը բռնության կոնկրետ դրսևորումների նկատմամբ: Մինչդեռ ոստիկանությունը անտեսում է անթաքույց այլատյացություն քարոզող անձանց կողմից DIY ակումբի սեփականատեր Արմինե (Ծոմակ) Օգանեզովայի հանդեպ իրականացվող հետապնդումների մասին ահազանգերը:

Առավել մտահոգիչ է, որ անհանդուրժողականություն և այլատյացություն քարոզողների շարքում հայտնվել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` իշխանության մաս կազմող և խորհրդարանում ներկայացված: Մասնավորապես, անընդունելի են նշված միջադեպերի առնչությամբ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի, ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունները:

Հայաստանում անհանդուրժողականության տարածման այս գործընթացը, որը խրախուսվում է նաև քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից և ուղեկցվում է բռնության դրսևորումներով, ծանր հետևանքներ կարող է ունենալ հայ հասարակության ու պետության համար: Այլատյացությունն ազգային արժեքների հետ կապելու, ավելին` դրանցով հիմնավորելու բոլոր փորձերը, ազգային շահը մարդու իրավունքներին հակադրելը կհանգեցնեն երկրում նորանոր բաժանարար գծերի առաջացմանը: Մենք գտնում ենք, որ ազատությո՛ւնն ու արդարությո՛ւնն են իրական ազգային արժեքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքն ու նրանց պաշտպանվածությունն է իրական ազգային շահը: Կոչ ենք անում հասարակության առողջ ուժերին համախմբվել և իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ այլատյացության ծավալման վտանգավոր միտումների:

No comments: