U.S. Secretary of State, Hillary Clinton, joined the U.S. Embassy, Counterpart International, the British Embassy, the OSCE, and the EU to honor individuals working to promote human rights, accountable governance, and free speech in Armenia at the Universal Rights Awards Ceremony at the U.S. Embassy in Yerevan. Secretary Clinton delivered remarks at the event and met privately with the award recipients. The Universal Rights Awards Ceremony was the first multi-mission initiative to highlight the contributions of Armenia’s civil rights activists, government officials, and media representatives to the promotion of human rights. Armenian government officials, foreign diplomats, NGO representatives, and the press attended the event.
***
Well deserved Awardees. Big congrats!!
***
Freedom Defender Award - Artur Sakunts
USAID/Armenia Mission Director, Jatinder Cheema, opened the ceremony and awarded Artur Sakunts with the Freedom Defender Award. “Artur defends all minorities, especially those that are the target of intolerance, such as ethnic, religious, and sexual minorities. He is not afraid to take unpopular stances, working constantly for a more tolerant Armenia,” said Director Cheema.
Woman of Courage Award - Tsovinar Nazaryan
Counterpart International’s Chief of Party, Alex Sardar, presented the Woman of Courage Award to Tsovinar Nazaryan for her military reform efforts. “Tsovinar should be proud of her role in encouraging the military to embrace reform, which will lead to a more modern, effective, and humane force for Armenia,” Mr. Sardar said.
Award for media excellence - Epress.am
Presenting the award for media excellence to the editors of Epress.am -- Sonya Apresova, Yuri Manvelyan, and Armen Melikbekyan -- the Head of the OSCE Office in Yerevan, Ambassador Andrey Sorokin, commended them for their fair and balanced coverage and commitment to human rights reporting. Ambassador Sorokin stated, “Epress’s coverage of human rights plays an important role in informing the public and contributing to public debate. This type of reporting is an important element in Armenia’s democratic transformation.”
*based on Hetq Online, pictures - by Counterpart International Armenia FB page
Psychotic Little Worlds
1 month ago
2 comments:
Guests of the Rights Awards ceremony at the US embassy in Armenia: Ups and Downs
During meeting with Secretary Clinton, that followed the awards ceremony and lasted 20-25 minutes, the awardees managed to raise in more details some of the pressing issues re human rights in Armenia, including attacks on sexual minorities and rights groups that defend their rights, says Artur Sakunts in an interview with 1in.am (AM).
Քլինթոնն ի գիտություն է ընդունել քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած խնդիրները
ՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ արծարծվել են մի շարք հարցեր՝ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումներ, Զինված ուժերում առկա իրավիճակ, խտրականության դրսևորումներ սեռական ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ինչպես նաև արդարադատության ոլորտում առկա խնդիրներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը «Ազատության պաշտպանի» մրցանակը ստացած, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումը տևել է 20-25 րոպե: «Հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ներկայացնում էր ոլորտում առկա, իր տեսակետից ամենակարևոր խնդիրները:
Ես խոսեցի ԱԺ ընտրությունների՝ ազատ ու արդար չլինելու մասին՝ նշելով, որ դրանց ընթացքում մեծ թափով ընտրակաշառքներ են բաժանվել, լայնորեն գործի են դրվել վարչական ռեսուրսները, մանիպուլյացիաներ են եղել՝ կապված ընտրացուցակների հետ: Միաժամանակ նշեցի, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության և քննության չեն արժանացել, ինչը նպաստել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
Ինչ վերաբերում է սեռական կողմնորոշմամբ և կրոնական պատկանելությամբ առանձնացող խմբերի խնդիրներին, ապա Քլինթոնի հետ զրույցում նշեցինք, որ նրանց նկատմամբ մինչև իսկ հարձակումներ, հետապնդումներ ու սպառնալիքներ կան: Ներկայացրեցինք, որ հարձակման ենթարկվում են նաև նույն այդ խոցելի խմբերի հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հաջորդ հարցը, ըստ իրավապաշտպանի, որի վրա կանգ են առել իրենք, եղել են Զինված ուժերում բռնությունների ու մահացությունների դեպքերը: «Նշվեց, որ բանակում մարդու իրավուքնորի պաշտպանության ուղղությամբ արդյունավետ մեխանիզմներ չկան, և բռնությունների դեպքերով պատշաճ քննություն չի իրականացվում: Զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար «Խիզախ կին» մրցանակը ստացած Ծովինար Նազարյանը ներկայացրեց նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին՝ այսօր տեղի ունեցած դեպքը:
Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանն ընդգծեցինք նաև, որ Հայաստանում Աքիլլեսյան գարշապարն արդարադատության ոլորտն է, որը կախման մեջ է գործադիրից: Կախվածությունը բերում է նրան, որ կանխորոշվում է, թե՛ դատաքննության ընթացքը, թե՛ դատավճիռը: Սա հատկապես շատ ցայտուն երևում է խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող դեպքերի հետ կապված քննություններում»:
Սաքունցի խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղարը լսել է իրենց, ի գիտություն ընդունել բոլոր բարձրացված հարցերը: «Հույս ունենք՝ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ նա կբարձրաձայնի այս խնդիրների մասին»,- ամփոփեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնն իր խոսքը հղել է միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ:
Post a Comment