*Abovyan street, Yerevan, Armenia
*Warsaw, Poland, old town, St John's cathedral
gay rights and equality, personal and not so, 'light' and 'heavy'
Love is unprotected in a street,
love is fragile at home,
when there is no love.
«Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացում
Սերն անպաշտան է փողոցում,
սերը խոցելի է տանը,
երբ չկա սեր:
Սերն անպաշտպան է փողոցում, սերը խոցելի է տանը Երեկ Հյուսիսային պողոտայում «Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացումն էր։ Միջոցառման հրավերը տարածել էր «Հանրային տեղեկատվութուն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպությունը հետևյալ մակագրությամբ. Սերն անպաշտան է փողոցում, սերը խոցելի է տանը, երբ չկա սեր:
Միջոցառումը սկսվեց շատ հանկարծակի. երկու աղջիկ իրար ձեռք բռնած նստել էին մայթեզրին։ Հետո դանդաղ պարելով սկսեցին իջնել դեպի Աբովյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկ։ Աղջիկները կանգնում էին, նստում, գետնին թավալվելով առաջ շարժվում, իրար շալակում։
Պարի ընթացքում մեծ թվով անցորդներ հավաքվեցին։ Նրանց արձագանքները հիմնականում բացասական էին.
- Դե էլ սանիտեկը (աղբահանություն և սանմաքրում իրականացնող ընկերություն-խմբ․) ինչի ա աշխատում, սրանք լավ էլ մաքրում են պոլերը։
- Անբարոյականնե՛ր։
- Սենց թավալվելով գնան, մեզ մինչև Ռասիա կհասցնեն։
- Վայ քո, ուր հասանք։
- Արա, լավ կինո ա, մենակ կինոյում սենց բան կանեն։
- Ինչ էշություն ասես կանեն։
- Դե հա անում են, որ Եվրոպայից փող ստանան։
- Լավ, սրանց ծնող չունեն։
- Լավ է ապե, հելանք ստուց, ստեղ ուրիշ շուխուռ ա։
Մոտենում են տղա և աղջիկ։ Աղջիկ. – Էս ի՞նչ ա։ Տղա. – Գործ չունես, մի նայի տենց բաների, գնացինք։
Վերջում պարող աղջիկները ինչքան հանկարծակի հայտնվել էին, այնպես էլ հանկարծակի անհետացան։ Հյուսիսային-Աբովյան խաչմերուկում տաքսին կանգնեց, նրանք գնացին։And here is a beautiful photo story of the performance on Hetq.
Այսօր՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, մեր ուղերձը երիտասարդ նույնասեռականներին` կյանքը կլավանա: Today, on International Day against Homophobia and Transphobia, our message to young gay people is: life gets better.
Mamikon is one of the few people in Armenia who is not afraid to openly speak about his sexual orientation. During his teenage years, he had an inner struggle, which took him nearly two years to come out. Now he fights with the world outside to be accepted just the way he is; his desire is to form a peaceful life for the LGBT community and for himself.
Мамикон - один из немногих в Армении, кто не боится открыто говорить о своей сексуальной ориентации. В подростковом возрасте он боролся сам с собой, и ушло почти два года на то, чтобы понять себя. Теперь Мамикон борется с внешним миром, чтобы его принимали таким, какой он есть, и просто хочет мирной жизни для себя и ЛГБТ-сообщества.
Մամիկոնը Հայաստանում բնակվող այն քիչ մարդկանցից է, ով չի վախենում բարձրաձայնել իր սեռական կողմնորոշման մասին: 14-15 տարեկանում նա ներքին պայքարի մեջ էր իր դեմ. երկու տարի պահանջվեց, մինչև Մամիկոնն ընդունեց իրեն այպիսին, ինչպիսին կա: Հիմա պայքարն արտաքին աշխարհի հետ է: Նա խաղաղ կյանք է ցանկանում ԼԳԲՏ համայնքի ու իր համար:
“Mine [Eurovision 2016 favourite] is Armenia and my glamorous sis Iveta Mukuchyan with her “LoveWave” entry which is so powerful that is actually a love tsunami. She is hot as fuck, has the voice and the staging is just on point - gurl, she will slay.”Truly, quote of the day. Via QX gay magazine, widely distributed for free in London gay venues.
Most passersby reacted positively to the march and showed interest in what they heard and read. Some people, however, mostly young males, were visibly aggravated by the march and even stopped to inform the marchers that such public actions “are shameful and ugly phenomena.”
“One might think that women’s rights in this country are totally violated. Who says women have no rights? Sure they do, but that doesn’t mean I should take posters and start protecting people’s rights,” Epress.am reporters overheard one of the young men saying to a female marcher. “These people have the same rights as anyone else. They have the right to freedom of assembly. Besides, the law might provide for equal rights between men and women, but it’s on paper only,” the girl replied.
The young man was not convinced and proceeded to complain that the marchers were “advocating homosexuality, and that’s not normal.” “I don’t care what they do among themselves, but let them not take to the streets and preach it. They have no right to a family,” he said, adding that “it’s like allowing people to marry animals if they want to.”
Երթին անցորդների մի մասը հետաքրքրությամբ էր վերաբերվում, սակայն կային նաև դժգոհողներ՝ հիմնականում երիտասարդ տղամարդիկ։ «Ապե գիտես չէ, սրանցից մեկին մատով կպնես, կտանեն բերդում կփակեն», – ընկերոջը դիմեց մոտ 25 տարեկան երիտասարդը՝ տեսնելով երթի մասնակից կանանց։ Մեկ այլ երիտասարդ մոտեցավ երկու աղջիկների և հայտարարեց, որ նման հանրային ակցիաներն «ամոթ և տգեղ երևույթ» են․ «Կարա տպավորություն ստեղծվի, որ կնանիքի իրավունքները էս երկրում լրիվ ոտնահարված են»։ Նրա և աղջիկների միջև երկխոսություն ծավալվեց․ - Ով չի ընդունում, որ էս երկրում կինը իրավունք չունի։ Հա, կինը իրավունք ունի, բայց էդ չի նշանակում, որ ես պետք ա պլակատներով հելնեմ ու մարդկանց իրավունքները պաշտպանեմ։ - Բայց բոլորը իրավունքներ ունեն, ինչպես և նրանք իրավունք ունեն ազատ հավաքվելու։ Բացի դա, գուցե, փաստաթղթերով, օրենքով ամրագրված է, որ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, բայց դա միայն թղթի վրա է։ - Դե հա, բայց ես էստեղ տեսա նաև, որ քարոզում են նույնասեռականությունը, էդ նորմալ չի։ Դե հա, իրենք իրար հետ ինչ ուզում են թող անեն, մենակ թե դուրս չգան, մի տեղ պետք ա փակեն իրանց, կամ եթե դուրս էլ են գալիս, թող չքարոզեն, իրանք իրավունք չունեն ընտանիք պահելու։ - Բայց ինչպես ես իրավունք ունեմ ընտանիք կազմելու, էնպես էլ երկու հոգի, որոնք նույն սեռից են, բայց իրար հարգում են ու սիրում, փորձեն այլ ճանապարհով երեխա ունանալ։ - Դե հիմա, քուրս, քո ասածից դուրս ա գալիս, որ էն մարդը, որը որ կենդանու հետ ա, պետք ա թույլ տանք, որ, ըստ օրենքի, կենդանու հետ ամուսնանա։ Աղջիկները կրկին չհամաձայնեցին, իսկ զրույցի վերջում երիտասարդն ասաց․ «Էն կինը, որը իրա տղամարդուն հնազանդ չի, տղամարդ չի կարող ունենալ իր գլխին։ Մնում ա փողոցում»։
"we come out every day. my public #ComingOut - season 5, episode 1:)"Video (AM), from 31:40 mins:
On February 24, a press conference took place at Yerevan’s Media Center (media-center.am) on “Violence against Sexual Minorities: The Approaches of Law Enforcement and Healthcare System”, which was live streamed via YouTube. The speakers of the press conference were Mamikon Hovsepyan, Executive Director of PINK Armenia, Sergey Gabrielyan and Artur Makaryan of New Generation Humanitarian NGO, and Sona Harutyunyan, lecturer at the Medical Psychology Department of Yerevan State Medical University. The recent homophobic attack on LGBT activists, as well as other matters regarding discrimination and hatred towards LGBTQ people was discussed during the press conference. A journalist from hraparak.am asked a question on whether it would be admissible to see homosexual people during the day walking in the streets if anti-discrimination legislation is passed in Armenia. Hovsepyan in turn asked the journalist if she sees homosexuals during the day. The journalist said yes, and that it was “not normal” to her. In response to her statement, Hovsepyan asked if it was “normal” for the journalist to be talking to him, to which she said, “Yes.” “I am homosexual,” said Mamikon in response, coming out publicly in front of journalists and cameras.Read also Epress.am: Armenian Reporter Worried Anti-Discrimination Law Would Let LGBT People ‘Move Freely'.
Արայի մայրն իմանալով, որ որդին գեյ է անհանգստացել էր ոչ թե որդու սեռական կողմնորոշումից, այլ որ զավակն ապրում է չափազանց հոմոֆոբ հասարակությունում, ինչը կարող է վնասել իր տղային: «Աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել»,- ասում է Արայի մայրը, -«աջակցությունն ամենամեծ նվերն է, որ ծնողը կարող է տալ իր երեխային»:Read stories of David, Diana and Ara and their accepting parents in As You magazine (Armenian, English):
Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում, կարծես թե որոշել են լրջորեն պայքարել նույնասեռականության դեմ եւ այդ գործը սկսել են ոստիկաններին գեղեցկության սրահներ գործուղելով: Իրավապահները վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել` փաստորեն համոզված լինելով, որ մազերի զուսպ ու դասական կտրվածքն է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նրանց հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից:
Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում աշխատող վարսավիր Անուշը երեկ հաստատեց ոստիկանների այցի մասին մեր տեղեկությունները: [...]
Ավելի ուշ զրուցեցինք Ստեփանակերտում գործող մեկ այլ գեղեցկության սրահի տնօրենի հետ, որը նույնպես հաստատեց, որ ոստիկանները այցելել են, պահանջել զերծ մնալ աբստրակտ սանրվածքներ անելուց:
![]() |
| *cartoon via MediaLab |
Բայց ահա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը կտրականապես հերքեց, թե ոստիկաններն իրենց առջեւ նման խնդիր են դրել: «Բացարձակապես հերյուրանք է, ոստիկանությունը նման գործողություններ չի կատարում, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած՝ իբր Ղարաբաղը լցվում է եսիմինչ բնույթի սեռական կողմնորոշում ունեցող մարդկանցով, ապա դա ինձ թվում է, բացարձակ ապատեղեկատվություն է: Ղարաբաղցին 50 կիլոմետր հեռավորության վրա դիրքեր է պահում, այդպիսի երեւույթ չկա, այդպիսի բան չկա Ղարաբաղում, բացառվում է»,- ասաց նա:What is encouraging here, at least some barbers rejected police demands outright stating that they will continue making haircuts according to their customers' preferences.
![]() |
| *cartoon via ArmTimes |
![]() |
| *picture - via A1+ |
Five LGBT activists were beaten on February 15 in Yerevan and were subsequently shown disrespect and treated badly by the staff of the Heratsi hospital complex, Public Information and Need of Knowledge NGO (PINK Armenia) executive director Mamikon Hovsepyan told Epress.am Wednesday, branding the incident a “hate crime.”
The activists, Hovsepyan said, were attacked by a group of 3-4 unknown assailants Monday evening on a central Yerevan street. In addition to beating the activists, the group shouted profanities related to the sexual orientation of one of the victims.
In the hospital following the attack, the speaker added, the most seriously injured activist was subjected to mockery and ridicule by the medical staff: “Let's get you a blood test and see if you have any abnormalities we could cure,” Hovsepyan cited a staffer as saying. The hospital also failed to conduct a proper medical examination: “They demanded money, otherwise refusing to treat [the victim]. They carried out some external exams, drew up protocols, and discharged him,” Hovsepyan said. The victims have filed a police report in connection with the attack. They also intend to complain against the medical treatment to the Health Ministry.
Փետրվարի 15-ին Թիվ 1 հիվանդանոցային համալիր դիմած ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել բժշկական անձնակազմի անդամները: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը:
ԼԳԲՏ 5 ակտիվիստների վրա մի խումբ երիտասարդներ (3-4 հոգի) հարձակվել են նույն օրը Երևանում՝ Մոսկովյան փողոցի վրա։ Նրանք թիրախավորել են ակտիվիստներից մեկին, որին մի քանի հարված են հասցրել։ Մյուսները փորձել են պաշտպանել ընկերոջը։ Հարձակվողները նաև ԼԳԲՏ ակտիվիստներից մեկի սեռական կողմնորոշման հետ կապված հայհոյանքներ են հնչեցրել: Հովսեփյանը հարձակումը որակել է որպես ատելության հիմքով հանցագործություն:
Հիվանդանոց դիմած տուժողներից մեկին, Հովսեփյանի փոխանցմամբ, շատ վատ են վերաբերվել: «Արի արյան անալիզ վերցնենք, տեսնենք շեղում ունես, շեղումներդ բուժենք», – ըստ Հովսեփյանի՝ ԼԳԲՏ ակտիվիստին ասել է բժշկական անձնակազմի անդամներից մեկը: ՀԿ֊ի նախագահը նշել է նաև, որ հիվանդանոցում լիարժեք զննում չեն անցկացրել. «Ասել են՝ փող տուր, թե չէ հետազոտություն չենք անի: Արտաքին մի քանի զննում են արել, արձանագրություն գրել են, բայց նրան չեն տվել»։PINK Armenia issued a statement condemning attack that targeted “5 LGBT activists, including 2 staff members of PINK Armenia”.
Փետրվարի 15-ին ժամը 21:00 սահմաններում 3 անհայտ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել և ծեծել են 5 ԼԳԲՏ ակտիվիստների, որոնցից 2-ը` Փինք Արմենիայի աշխատակիցներ են:Below is A1+ report (AM), including interview with PINK Armenia staff member who was among those attacked.
Ելնելով հարձակվողների հնչեցրած սեռական կողմնորոշմանն ուղղված արտահայտություններից ու հայհոյանքներից` Փինք Արմենիան դեպքը դիտարկում է որպես ատելության հիմքով հանցագործություն:
Փինք Արմենիան խստորեն դատապարտում է մարդկանց սեռական կողմնորոշման հիմքով բռնություն գործադրողներին և այն արդարացնողներին: Տարիներ ի վեր իրավապահ համակարգը Հայաստանում անտարբերության է մատնում ԼԳԲՏ անձանց հասցեին ուղղված սպառնալիքները և ատելության կոչերը` առկա դիմում-բողոքները կարճելով` «հանցակազմի բացակայության» հիմքով: Իսկ այդ համակարգի կողմից որակարվորված «առանց հանցակազմ» սպառնալիքները վերաճում են ատելության հիմքով հանցագործությունների, որոնք ավելի հաճախական և շարունակական են դարձել:
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում: Հիշեցնում ենք, որ ատելության հիմքով հանցագործությունները օջախն են բոլոր ցեղասպանությունների:
Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն, և իրավապահ մարմինները պատասխանատու են, որպեսզի ՀՀ քաղաքացին` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ռասայից, լեզվից, սեռից, դավանանքից կամ այլ հայացքներից իրեն ապահով զգա երկրում, որտեղ աշխատում ու հարկ է վճարում, որպեսզի իրավապահ մարմիններն աշխատավարձ ստանան ու ապահովեն իր պաշտպանվածությունը:
«Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,
- խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում,
- գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը,
- կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին,
- առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:
Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը»
This Republican Party proxy said something along the lines of: "Just watch, it's going to be VERY different in 2017." I turned on the camera and asked him to repeat what he said. What follows is something about going back to Holland and going to gay and lesbian parties. According to him, I've ruined this country. :) 9/23 #ArmRef15 #ditord
Posted by Nairi Hakhverdi on Monday, 7 December 2015
Dear Mika, we have seen your Tweets you published earlier this week.
Bayer condemns any behavior that discriminates against particular groups for example on ground of race and ethnic origin, color, nationality, religion, gender, age, sexual orientation, disability, political affiliation.
Bayer does not sponsor the Armenian Association of Young Doctors.
Bayer’s support to the medical conference “Health-related issues of quality of life” in Erevan, 5-7 November 2015, was triggered by its partnership with the Armenian Anti-ageing Medical Association, one of the co-organisers of the conference.
Thank you for clarifications about your sponsorship of the conference and for re-affirming your stance against discrimination. I am writing to you on behalf of a group of LGBT activists and allies. I am glad to know that you do not sponsor directly the Armenian Association of Young Doctors. However, your support for the conference, even if via your partnership with the Armenian Anti-aging Medical Association, means that you sponsor an event which include organisation headed by a virulent homophobe. This was covered in social and other media, including the Armenian media outlet Epress.am. The Armenian Association of Young Doctors widely uses the fact of your sponsorship for their PR purposes (example). I would therefore like to ask you to issue a public press release to clarify the situation and your stance. Thank you in advance.
As young doctor I can't be @ @BayerHealthCare-sponsored conference cause I'm #gay & coorganizer calls 2 burn faggots http://gayarmenia.blogspot.co.uk/2015/10/president-of-armenian-association-of.html