While Armenian LGBT activists are not quite able yet to openly celebrate IDAHOT, they find creative ways to make sure that the event is marked in the very heart of Armenia’s capital Yerevan.
"I am on you, you are on me" creative dance performance was staged instead. Bravo.
Love is unprotected in a street,
love is fragile at home,
when there is no love.
«Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացում
Սերն անպաշտան է փողոցում,
սերը խոցելի է տանը,
երբ չկա սեր:
Epress.am provides more details (AM) and video of that performance.
Սերն անպաշտպան է փողոցում, սերը խոցելի է տանը Երեկ Հյուսիսային պողոտայում «Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացումն էր։ Միջոցառման հրավերը տարածել էր «Հանրային տեղեկատվութուն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպությունը հետևյալ մակագրությամբ. Սերն անպաշտան է փողոցում, սերը խոցելի է տանը, երբ չկա սեր:
Միջոցառումը սկսվեց շատ հանկարծակի. երկու աղջիկ իրար ձեռք բռնած նստել էին մայթեզրին։ Հետո դանդաղ պարելով սկսեցին իջնել դեպի Աբովյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկ։ Աղջիկները կանգնում էին, նստում, գետնին թավալվելով առաջ շարժվում, իրար շալակում։
Պարի ընթացքում մեծ թվով անցորդներ հավաքվեցին։ Նրանց արձագանքները հիմնականում բացասական էին.
- Դե էլ սանիտեկը (աղբահանություն և սանմաքրում իրականացնող ընկերություն-խմբ․) ինչի ա աշխատում, սրանք լավ էլ մաքրում են պոլերը։
- Անբարոյականնե՛ր։
- Սենց թավալվելով գնան, մեզ մինչև Ռասիա կհասցնեն։
- Վայ քո, ուր հասանք։
- Արա, լավ կինո ա, մենակ կինոյում սենց բան կանեն։
- Ինչ էշություն ասես կանեն։
- Դե հա անում են, որ Եվրոպայից փող ստանան։
- Լավ, սրանց ծնող չունեն։
- Լավ է ապե, հելանք ստուց, ստեղ ուրիշ շուխուռ ա։
Մոտենում են տղա և աղջիկ։ Աղջիկ. – Էս ի՞նչ ա։ Տղա. – Գործ չունես, մի նայի տենց բաների, գնացինք։
Վերջում պարող աղջիկները ինչքան հանկարծակի հայտնվել էին, այնպես էլ հանկարծակի անհետացան։ Հյուսիսային-Աբովյան խաչմերուկում տաքսին կանգնեց, նրանք գնացին։And here is a beautiful photo story of the performance on Hetq.
No comments:
Post a Comment