Below is an extract of the programme (AM) aired on a youth programme of Radio Liberty (RFE/RL) in Armenia - MaxLiberty (21 January 2012). Read more and listen to the programme following this link.
***
«Առաջինը չեմ, վերջինը չեմ, միակը չեմ»
Այն, որ ինքը նույնասեռական է, Սեւակը գիտակցել է 15-16 տարեկանում: Խոստովանում է, որ բավականին դժվար գործընթաց էր, քանի որ գիտեր հասարակության բացասական կարծիքը այդ երեւույթի վերաբերյալ:
Ինքն իր հետ հաշտվելու եւ իր տեսակն ընդունելու գործընթացը 19 տարեկանում էր: Նրան օգնեց հիմնականում տեղեկատվությունը սեռական փոքրամասնություն կազմող անձանց վերաբերյալ:
«Շատ տեղեկատվություն ստացա ինտերնետի միջոցով եւ հասկացա, որ առաջինը չեմ, վերջինը չեմ, միակը չեմ եւ պարտադիր չէ, որ այն որպես բացասական երեւույթ դիտարկվի», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Սեւակը:
Մինչեւ ինքն իր հետ հաշտվելը, պայքարել է իր դեմ՝ բոլորի նման լինելու համար. - «Վերջերս կարդում էի 17 տարեկանում իմ արած գրառումները, որտեղ նույնասեռականությունը դիտարկում էի որպես բացասական երեւույթ»:
Նա այժմ 22 տարեկան է, իր հետ արդեն հաշտվել է, խնդիրն այժմ հասարակության հետ հաշտվելու եւ դրա վերաբերմունքի մեջ է:
«Քույրս, եղբայրս հաշտվել են եւ ոչ մի աղմուկ կամ վեճ չի եղել այդ պատճառով: Մայրս իմ ճանաչած ամենաանհանդուրժող մարդկանցից է, ով ասում էր, որ նման կողմնորոշում ունեցող մարդկանց պետք է վառել: Նա 100 տոկոսվ դեռ չի հաշտվել իմ կողմնորոշման հետ եւ դեռ հույս ունի, որ մի օր կամուսնանամ մի աղջկա հետ: Հայրս դեռ չգիտի», - ասաց Սեւակը:
Ինքը երեւույթը հետազոտել է, եւ դրան վերաբերում է որպես մարդու սեռականության բնական բազմազանություն: [...]
*source: MaxLiberty (RFE/RL)
վճարված է|paid
5 years ago
No comments:
Post a Comment