I disagree with Babken on few points, especially re his proposition or theory of “types of homosexuality”. But overall, good one and worth a read. Pay attention to comments below the article.
***
Միասեռականների միջեւ էլ անկեղծ սեր կա
Երեւանաբնակ Բաբկեն Գրիգորյանը, որը 27 տարեկան է, միասեռական է, չի թաքցնում իր ոչ ավանդական կողմնորոշումը, չի ամաչում դրանից, չի վախենում ոչնչից: Նա մշտապես իր անուն-ազգանունով մեկնաբանություններ է թողնում «Առավոտի» այն նյութերի տակ, որոնք վերաբերում են ԼԳԲՏ համայնքին:
«Առավոտի» հետ ունեցած զրույցում, թե ի՞նչ խնդիրներ են ծառացած Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առաջ, Բաբկենը նշեց, որ ունեն շատ մեծ խնդիրներ, ինչն էլ իրենց խանգարում է պաշտպանել ԼԳԲՏ համայնքը, հետո էլ հավելեց. «Իրենք շատ թույլ են իրենց պահում, չեն համախմբվում, որպեսզի մի թիմ լինեն, վախենում են, ու դա շատ վատ է, չեն ստեղծում մի վայր, որտեղ կարելի է հավաքվել ու լինել միասին, ընկերական մթնոլորտում մտածել, թե ինչպես լավացնել այս կյանքը, ստեղծել նորմալ ԼԳԲՏ համայնք, այլ ոչ թե միայն սեքսի կլուբներ կամ այգիներ։ Պետք է համարձակ լինել ու կարողանալ պաշտպանվել, թույլ չտալ, որ ինչ-որ մեկը խանգարի առաջ տանելու նշածս աշխատանքները»։
Ունի՞ միասեռական ընկերներ, որոնց հետ առանց որեւէ կոմպլեքսի, վախի հանդիպում է հասարակական վայրերում: Եղե՞լ են դեպքեր, երբ, օրինակ, որեւէ սրճարանում կամ այլ վայրում «նկատել» են իր տարբեր լինելը եւ ուրիշ վերաբերմունքի արժանացրել հարցերին Բաբկենն այսպես պատասխանեց. «Այո, շատ միասեռական ընկերներ ունեմ… շատ է պատահել, երբ նկատել են մեր ոչ ավանդական կողմնորոշումը, բայց, բարեբախտաբար, ագրեսիվ վերաբերմունքի չենք արժանացել, իսկ եթե այդպիսի բան լինի՝ հաստատ կդիմեմ օրենքի՝ պաշտպանվելու համար, եւ եթե հրաժարվեն պաշտպանել՝ կդիմեմ Հայաստանում արտասահմանյան կազմակերպությունների»։
Հայաստանում հաճախ միասեռականությունը իբրեւ հիվանդություն է ընկալվում կամ ոչ ճիշտ դաստիարակության արդյունք, նույնիսկ ոստիկանները չեն հանդուրժում միասեռականներին, եւ եթե անգամ որեւէ մեկը ոստիկանի աչքի առաջ նեղացնի որեւէ միասեռականի եւ ուժ գործադրի նրա հանդեպ, ոստիկանները հաստատ միասեռականին բաժին կտանեն: Մեր այս դիտարկմանն էլ զրուցակիցս այսպես արձագանքեց. «Մարդը հիվանդ չի ծնվում, չհաշված այն հիվանդությունները, որոնք ապացուցված են բժշկության կողմից, օրինակ՝ հաշմանդամությունը, կուրությունը, համր լինելը եւ այլն։ Իսկ միասեռականությունը լինում է երկու տեսակի, ի ծնե եւ ձեռքբերովի։ Ի ծնե միասեռական լինելը այն է, երբ, օրինակ, տղան հասունության շրջանում սեռական հարաբերությունների կարիք է զգում ու հասկանում, բացահայտում է, որ իրեն դուր է գալիս ոչ թե աղջիկը, այլ տղան։ Իսկ ձեռքբերովին այն է, երբ տղան մշտապես սեռական հարաբերություններ է ունենում աղջկա հետ, բայց մեկ էլ մի օր, ասենք՝ 24 տարեկանում ուզում է սեռական հարաբերություն ունենալ տղայի հետ, փորձում է ու հասկանում, որ իրեն ավելի շատ դուր է գալիս տղան, այսինքն՝ ձեռք է բերում համասեռամոլություն։ Իսկ միասեռականությունը հիվանդություն որակելու հետ կապված էլ ասեմ, որ դա սուտ է եւ սխալ»։
Մեր զրուցակիցը նշեց, որ ոչ հայաստանցի միասեռական ընկերներ էլ ունի՝ ռուսաստանցիներ ու ամերիկահայեր։ Իսկ ի՞նչ տարբերություններ է նկատել նրանց ու հայաստանցիների միջեւ. «Ռուսաստանցի տղաները հայաստանցիներից շատ են տարբերվում, նախեւառաջ կոմպլեքսներ չունեն, ավելի բաց են, ազատ։ Իրենք իրենց կյանքի տերն են, իսկ հայ տղաների մեջ կոմպլեքսներ կան, վախենում են պաշտպանվել… ասում են՝ բա մամաս ի՞նչ կասի, ախպերս ի՞նչ կասի, բա ընկերներս։ Բայց սիրող մարդը եւ իրեն կսիրի, եւ կհարգի մյուսի անձնական կյանքը։ Արտասահմանում տղան, որը ավանդական կողմնորոշում ունի, երբեք չի ասի՝ ո՞վ է էս պեդիկը, գոմիկը, այնտեղ հարգում են միմյանց, եւ միասեռականների իրավունքները պաշտպանված են։ Վերջերս մի ֆիլմ դիտեցի, շատ էի զարմացել. սյուժեն հետեւյալն էր. մի տղա հանդիպում է մեկ այլ երիտասարդի, սիրահարվում է նրան, բայց անպատասխան։ Նրանք պարբերաբար հանդիպում են, միասին ժամանակ անցկացնում, մի օր էլ այնպես է ստացվում, որ տղաները սեռական հարաբերություն են ունենում ու դրանից հետո այն մեկը, որը չէր սիրում իրեն սիրահարվածին՝ եւս սիրահարվում է: Ու զուգընկերոջն ասում է՝ «քո սիրտը ինձ դուր եկավ, որը շատ ընկերական ու եղբայրական է, իմ սիրտը ուզեց լցվի հենց այդ սրտով…»: Գիտե՞ք այդ ֆիլմն ինչ է ուզում ասել՝ այն, որ տղաների սեր եւս գոյություն ունի»։
Իրեն եվրոպացի համարող հայ հանրույթին էլ Բաբկենը մաղթեց, որ միշտ լինի սեր, մեկը մյուսի հանդեպ հարգանք, ագրեսիա չցուցաբերվի, ու ոչ մեկը չփորձի մյուսին կառավարել։
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
վճարված է|paid
5 years ago
No comments:
Post a Comment