Sunday, 18 October 2009

Exhibition in Yerevan aims at breaking masculinity stereotypes

...my congratulations to PINK Armenia. This is only the beginning. More to follow, have no doubts about it. Below are few pictures from the exhibit Masculinity: Breaking Stereotypes, thanks to Lara Aharonian. The exhibition will be displayed online too. More info - as and when... Big thanks to artists, activists, media representatives, and Norwegian government for supporting the exhibition.



Tert. am and PanARMENIAN.Net posted an info about the exhibit.  

Aysor.am publishes an interview with Mamikon Hovsepyan of PINK Armenia, as well as provides an info on the exhibit itself and its three winners.

«Հայաստանում միշտ խոսվել է կանացիության ու ֆեմինիստության մասին, ու դրա հետ մեկտեղ շատ քիչ` տղամարդու կերպարի մասին», - Aysor-ի հետ զրույցում հայտնեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը` բացատրելով, թե ինչպե՞ս է հղացել «Տղամարդկայնություն. կոտրել կարծրատիպերը» ցուցահանդես-մրցույթ կազմակերպելու միտքը:
Տեղեկացնենք, որ ամիսներ առաջ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտարարում էր «Տղամարդկայնություն. կոտրել կարծրատիպերը» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթի հիմնական պահանջն էր ներկայացնել տղամարդուն` իր կարծրատիպերով կամ փորձել կոտրել կարծրատիպերը, որոնք առկա են տղամարդու մոտ:
Մ. Հովսեփյանը հայտնեց նաև, որ կազմակերպությունը զբաղվում է սեռավարակների կանխարգելման հարցերով: Իրենց փորձից ելնելով` նա հայտնեց, որ շատ հաճախ հենց տղամարդկանց կարծրատիպերն իրենց թույլ չեն տալիս պաշտպանված լինել սեռավարակներից կամ գոնե իրենց կանանց պաշտպանելու, այլ ոչ` մեղադրելու: Հենց սա էլ հանդիսացել է հիմնական շարժառիթներից մեկը, որ կազմակերպիչները փորձեն արվեստի միջոցով ցույց տալ, թե ինչպիսի կարծրատիպեր ունեն տղամարդիկ, և որքանով են խանգարում կամ օգնում դրանք ազատ ապրելուն:
Ցուցահանդես-մրցույթին ներկայացրված էին շուրջ 20 աշխատանք` գեղանկարներ, գծանկարներ, լուսանկարներ, մեկ տեսանյութ և մեկ քանդակ: Աշխատանքները ներկայացված էին ոչ միայն հայերի ու հայաստանցիների կողմից, այլև կային մասնակիցներ Ամերիկայից, Բելառուսից, Վրաստանից և Սլովակիայից:
Խոսելով ներկայացված աշխատանքներից` Մ. Հովսեփյանը հայտնեց, որ տղամարդու մասին ընկալումները տարբեր են ոչ միայն մասնակիցների մոտ, այլև` կանանց և տղամարդկանց: Հենց այս առիթով էլ ցուցահանդես-մրցույթի կազմակերպիչները պատրաստել էին փոքրիկ տեսանյութ, որում մի շարք հարցադրումներով դիմել էին տարբեր տարիքի տղամարդկանց և կանաց:
Ցուցահանդեսը բացվեց այս տեսանյութի ներկայացմամբ: «Տղամարդ. էդ որնա՞…» տեսնայութում ամենատարբեր պատասխաններն էր ստացել ինչպես այս հարցը, այնպես էլ, թե ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդն ընտանիքում, ի՞նչ տարբերություն կա հայ և արտասահմանցի, ինչպես նաև մայրաքաղաքում և շրջանաններում բնակվող տղամարդկանց միջև հարցերը:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի մասնակիցներին և ներկաներին ցուցահանդեսի ընթացքում բաժանվեցին թերթիկներ` քվեարկելու իրենց դուր եկած աշխատանքի օգտին: Լավագույն աշխատանքներն ընտրվեցին ոչ միայն քվեարկության արդյուքներով, իր գնահատականը հայտնեց նաև պրոֆեսիոնալ ժյուրիին:
Մրցույթի երեք լավագույն աշխատանքների հեղինակները` Վարդուհի Մխիթարյանը, Վարդան Եփրեմյանը և Վարվառա Մուսայելովան ստացան պատվոգերեր և յուրաքանչյուրը 20 հազար դրամ մրցանակ:
«Ներկայացրածս գծանկարի թեման կարմիր խնձորի ավանդույթն է, և դրա շրջանակում տղամարդու դերը: Ես այն անվանել եմ «Կերար, բա հետո՞…», - Aysor-ի հետ զրույցում հայտնեց հաղթողներից Վարդուհի Մխիթարյանը:
Վ. Մխիթարյանը ասաց նաև, որ մրցույթին չի մասնակցել հաղթելու մտադրությամբ, այլ պարզապես ցանկացել է փորձել իրեն և իր խոսքն ասել:
Մեկնաբանելով իր աշխատանքը` Վ. Մխիթարյանը ասաց, որ, իր կարծիքով, «կարմիր խնձորի ավանդույթն արժեզրկվել ու իմաստազրկվել է, և մեր ժամանակաշրջանում ավելի շատ ձևական բնույթ է կրում»:
Ցուցահանդես-մրցույթին ներկաներից Աննա Հոկոբյանն «արդար» գնահատեց մրցույթի արդյունքները: Նա նշեց, որ տպավորված է ցուցահանդեսից, ու, «չնայած ներկայացված աշխատանքներում առաջին հայացքից ոչ մի նմանություն չկա, բայց դրա հետ մեկտեղ մի ընդհանուր կարմիր գիծ կա, ու յուրաքանչյուր աշխատանքն էլ մի երկու րոպե պահում է իր մոտ»: