Monday, 11 April 2011

Call to Armenian media. Do the right thing. Write about the Day of Silence - 15 April 2011. Raise your voice against bullying and harassment of LGBT youth

The Day of Silence is the Gay, Lesbian and Straight Education Network's (GLSEN) annual day of action to protest the bullying and harassment of lesbian, gay, bisexual, and transgender (LGBT) students and their supporters. Students take a day-long vow of silence to symbolically represent the silencing of LGBT students and their supporters. The Day of Silence has been held each year in April since 1996. The 2010 Day of Silence was held on April 16; this year's will be on April 15. (Wikipedia)
***
www.dayofsilence.org
***
"Մեր լրագրողներն էլ կարող են հանգստանալ ու իրոք թեմային հարիր սրտացավ նյութեր գրել, հո միայն սկանդալներով չի՞ կարելի կերակրել հանրությանը, ամենքս մի բարի, սիրուն բան գրենք էդ օրը մեր հասարակության խոցելի մասը կազմող քաղաքացիների նկատմամբ տոլերանտությունը բարձրացնելու համար: Բոլորս էլ մարդ ենք:"

I second Lusine Vayachyan’s call in the article published on the Armenian Version today (AM).

«Լռության օրը» ապրիլի 15-ին է

Անցյալ տարի ապրիլի 16-ը միաժամանակ և ՀՀ ոստիկանի օրն էր, և աշխարհի քաղաքակիրթ հանրության կողմից նշվող այսպես կոչված Լռության օրն է` ընդդեմ սեռական խտրականության և բռնության:

Այդ օրը, որը լողացող է, ֆիքսված օր չի, ամեն տարի մի շարք երկրներում Լռության Համազգային Օր է, այդ օրն ամբողջ երկրով մեկ լռության ծոմ են պահում, լռության երթեր անցկացնում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշվածություն ունեցող մարդկանց դպրոցներում ու համալսարաններում ու ընդհանրապես առօրյա կյանքում վիրավորանքների, ծաղրանքի ենթարկելուն ու հետապնդմանն ու բռնությանը:

«Հարգելի լրագրողներ, ձեր հորդորներից և մի քիչ էլ անիմաստ կասկածներից հետո ես հանձնարարել եմ տարբեր ինտերնետային կայքերը ուսումնասիրել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ապրիլի 16-ը որևէ երկրում որևէ հիշյալ տիպի կազմակերպության հետ երբևէ չի առնչվել: Չգիտեմ՝ դա ում հիվանդ ֆանտազիայի արդյունքն է եղել տարիներ առաջ, ով է որոշել, որ ապրիլի 16-ը կարող է այդպիսի խորհուրդ ունենալ: Ապրիլի 16-ին Ոստիկանության մասին ՀՀ օրենքն է ընդունվել:

Դեռ երեք ամիս առաջ ես նպատակադրվել էի, որ ոստիկանության օրը նշենք ապրիլի 19-ին, նույնիսկ զեկուցել էի նախագահին, խնդրել էի թույլտվություն, որ անցկացվի 19-ին: Բայց նախագահը խնդրեց մեկ անգամ էլ ստուգել: Հերթական ուսումնասիրության արդյունքում էլ մենք նման երևույթ չարձանգրեցինք»,- ասել է երեկ Ալիկ Սարգսյանը (1in.am):

Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կատարելիս ճիշտ են զեկուցել`իրոք, այս տարի Լռության Օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 15-ին, էնպես որ, մեր ոստիկանները կարող են հանգիստ անցկացնել իրենց պառադը ապրիլի 16-ին, նախօրեին լռությամբ միանալով այլաճնշման դեմ պայքարին:

Մեր լրագրողներն էլ կարող են հանգստանալ ու իրոք թեմային հարիր սրտացավ նյութեր գրել, հո միայն սկանդալներով չի՞ կարելի կերակրել հանրությանը, ամենքս մի բարի, սիրուն բան գրենք էդ օրը մեր հասարակության խոցելի մասը կազմող քաղաքացիների նկատմամբ տոլերանտությունը բարձրացնելու համար: Բոլորս էլ մարդ ենք:

Լուսինե Վայաչյան

3 comments:

Unknown said...

on April 15, PINK will "keep silence" and on 16th we will launch "AS YOU" e-magazine, to break the silence... step by step

artmika said...

Well done, PINK. I look forward to reading "AS YOU" e-magazine.

artmika said...

PINK Armenia and activists: "Prejudice and discrimination made us silent today" - Day of Silence 2011