ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ՛ ՓԻՆԿ-ՈՒՄ 29.08.09 Օգոստոսի 28-ին մի քանի հետաքրքրասեր աշակերտներով կրթահամալիրի՝ Հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Նանե Բագրատունու հետ գնացինք ՓԻՆՔ տեղեկատվական կենտրոն: Այնտեղ մթնոլորտը բավականին ջերմ և մտերմիկ էր: Մեզ շատ լավ ընդունեցին, և մենք մասնակցեցինք «Գենդերային կարծրատիպեր» թեմայով դասընթացին: Միջավայրը շատ հաճելի էր, մասնակիցները՝ երիտասարդներ ու պատանիներ: Տարբեր սեռի և տարիքի ներկայացուցիչներս միմյանց հետ ծանոթանալու համար յուրաքանչյուրս նկարեցինք մեզ ու ներկայացրինք մյուսներին. հետաքրքիր ու յուրօրինակ սկիզբ էր: Հետո մեզ ցուցադրվեց մի նկար, որի մասին յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնեց, և կարծիքների միավորման արդյունքում հասկացանք նկարի իմաստն ու քննարկեցինք այն կարծրատիպերը որ մենք արտահայտել էինք: Փոքրիկ հյուրասիրությունից և մի քիչ հանգստանալուց հետո բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք, խմբային աշխատանք։ Յուրաքանչյուր խումբ պետք է առանձին- առանձին ներկայացներ կնոջն ու տղամարդուն բնորոշ կարծրատիպեր: Դրանից հետո սկսվեց բանավեճ-քննարկում կանանց և տղամադկանց հավասարության մասին: Քննարկումից հետո մենք դիտեցինք տեսանյութ` փոքրիկ անիմացիոն ֆիլմ այն մասին, թե որքան տարբեր են կատարում նույն գորոծողությունը կանայք և տղամարդիկ: Ժամանակն անցավ աննկատ, բայց այդ կարճ ժամանակահատվածում ծանոթացանք տարբեր մարդկանց հետ, քննարկեցինք տարբեր թեմաներ և հաճելի տրամադրությամբ վերադարձանք տուն:
Մանե Գևորգյան
Արաքսյա Գևորգ
Ավագ դպրոց
*source: Mkhitar Sebastatsi Educational Complex
Արաքսյա Գևորգ
Ավագ դպրոց
*source: Mkhitar Sebastatsi Educational Complex
No comments:
Post a Comment