A1+ reports, citing Yerevan police statement, that a deputy director of special school where children with anti-social (‘difficult’) background study, has been detained with charges of male rape and trafficking. According to reports, not only he allegedly raped at least one 12 years old male student but was also accused in physical violence towards pupils and forcing them to become beggars.
*Full A1+ report - under the comments section below (in Armenian)
վճարված է|paid
5 years ago
1 comment:
A1+: Շուտով կավարտվի Նուբարաշենի թիվ 18 հատուկ դաստիարակչական դպրոցի փոխտնօրեն Սմբատ Ուրումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով (թրաֆիքինգ) եւ 139 հոդվածի 3-րդ մասով/ մինչեւ 14 տարեկան երեխայի բռնաբարություն/:
Ըստ քրեական գործի նյութերի, «Ուրումյանը 2008 թվականի հուլիսին դպրոցի չգործող կաթսայատանը, 12 ամյա Արշակ Ժ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով, արվամոլության եղանակով սեռական ակտ է կատարել նրա նկատմամբ»: Ի դեպ, Արշակը մի քանի անգամ արդեն ինքնասպանության փորձ է արել: Այդ մասին «Ա1+»-ին պատմեց դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը: Երեխայի վարքագիծը նրան այժմ հուշում է, որ նախկինում էլ հավանաբար Ուրումյանի կողմից եղել են նման փորձեր:
Ի դեպ, այսօր այդ երեխան դպրոցում չի, նա անհետացել է: Դպրոցի տնօրենը դիմել է համապատասխան մարմիններին, սակայն վստահ է, որ երեխային թաքցրել են նախաքննության եւ դատաքննության ընթացքում անցանկալի ցուցմունքներ չտալու համար: Սմբատ Ուրումյանն այժմ կալանքի տակ է եւ սպասում է դատական գործընթացին: Ի դեպ, նաեւ բողոքարկում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Սմբատ Ուրումյանըª դպրոցի փոխտնօրենն ու պատմության ուսուցիչն էր: Ըստ քրեական գործի նյութերի, դաստիարակը, պարբերաբար երեխաներին դաժան ծեծի ենթարկելով, ուղարկել էր մուրացկանության, ապա վերցրել հավաքված գումարը: Իսկ հանցագործությունը բացահայտվել էր այն ժամանակ, երբ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ստուգայցի ընթացքում մուրացկանությամբ զբաղվող երկու երեխա էին հայտնաբերել: Նրանք էլ բացահայտել էին իրենց մուրացկանության դրդողի անձը:
Նման դեպքեր նախկինում էլ եղել են. օրինակ ամենաթարմը Վարդաշենի կրթահամալիրում նմանօրինակ երեւույթի բացահայտումն էր, եւ այդ դեպքում ուսուցիչը թրաֆիկինգի հոդվածով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
«Մենք վերահսկողություն չենք կարող սահմանել, մենք համագործակցում ենք դպրոցների հետ, մեր բաժնի' անչափահասների տեսուչները մտնում են դպրոցներ, երեխաների հետ զրույցներ են ունենում, զեկուցումներ, տնօրինության հետ սերտ համագործակցում են, մենք իհարկե իրականացնում ենք նաեւ օպերատիվ աշխատանք, եթե ունենում ենք տեղեկություններ, որ նման բան կա, մեր տեսադաշտում ենք պահում երեխաներին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Հենց նրանց վարչությունն է երկու դեպքում էլ հայտնաբերել հանցագործությունը: Նա տեղեկացրեց, որ այդ երկու դպրոցներն էլ' Նուբարաշենի եւ Վարդաշենի, որոնք հակասոցիալական վարք դրսեւորած անչափահասների հաստատություններ են, կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության տակ են գտնվում եւ իրենց իրավասությունից դուրս են:
Իսկ հարցին, թե իր կարծիքով դպրոցի տնօրենը վարչական պատասխանատվության կամ կարգապահական տույժի չպետք է ենթարկվեր, Նելլի Դուրյանն ասաց.«Մեզ մոտ ոչ աշխատանքային, ֆունկցիոնալ պարտավորություններից դուրս եթե ինչ-որ արարք է կատարվում, անպայման ծառայողական քննություն է նշանակվում: Ես չգիտեմ, թե ԿԳ-ն ունի այդպիսի կարգ, թե ոչ, իսկ մեզ մոտ մինչեւ չի ավարտվում ծառայողական քննություն, գնահատական չի տրվում»:
Կրթության եւ գիտության նախարարության հատուկ կրթության վարչությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ իրենք սպասում են գործի քննության եւ դատավարության ավարտին: Եվ քանի դեռ մեղադրանքը չի հաստատվել, տնօրենի պատասխանատվության հարց չի կարող լինել:
Դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ չի փորձում արդարանալ, քանի որ իրականում ինքը պիտի կանխատեսեր, թե ում է վստահում դպրոցը 20 օրով: Այդ ժամանակ նրա ամուսինը ծանր վիճակում հիվանդանոցում է եղել եւ ընտանիքի ու դպրոցի միջեւ պետք է տուժեր դրանցից մեկը. «Իմ դեպքում տուժեցի երկու կողմից. Ամուսինս մահացավ, իսկ դպրոցում եղավ այն, ինչ եղավ»:
Ի դեպ, Սմբատ Ուրումյանը նաեւ քննչական
մարմիններին հայտնել է, որ Ծովինար Գեւորգյանը իրեն փոխտնօրեն նշանակելու համար կաշառք է պահանջել'3 ամսվա աշխատավարձը' 396 հազար դրամ: Հետագայում փաստը ցուցմունքներով չի ապացուցվել եւ գործը կարճվել է:
Post a Comment