Parents at one of Yerevan schools complain that during “Manual Labour” classes their male offspring are being taught how to knit a gobelin. According to parents, it is not right for their sons as it cultivates “girly” features.
Not a breaking news, of course, but typical...
Aravot daily (26 April 2008) provides details of this story (in Armenian):
ՏՂԱՆԵՐԸ ԳՈԲԵԼԵՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ
Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի որոշ ծնողներից «Առավոտը» դժգոհություն ստացավ այն մասին, որ աշխատանքի ուսուցման դասերին 5-6-րդ դասարաններում սովորող տղաներին գոբելեն գործել են սովորեցնում: Տղաներն էլ դժկամությամբ են հաճախում այդ դասերին: Որոշ ծնողներ էլ կարծիք հայտնեցին, թե լավ չէ տղաների մեջ «աղջկականություն» սերմանել: Այս դժգոհությունը «Առավոտը» փոխանցեց թիվ 52 դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանին: Նա պատասխանեց. «Ինչքան տղամարդ ուսուցիչ հրավիրեցինք, հետագայում ավելի լավ աշխատանք գտան եւ սոցիալական պայմաններից դրդված թողեցին դպրոցը: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքի ուսուցման դասերին, ապա գոբելենից բացի, մեր երիտասարդ ուսուցչուհին աշակերտներին սովորեցնում է նաեւ փայտամշակում եւ լուցկու փայտիկներով գեղեցիկ կոմպոզիցիաների պատրաստում»:
վճարված է|paid
5 years ago
No comments:
Post a Comment