Saturday, 7 November 2009

Article about transgender Armenian in Ankakh weekly (in Armenian): Gago or Anna? (female by passport only)

This article about transgender Armenian appeared in Ankakh weekly in June 2009, but I missed it back than. Thanks to GayArmenia.com for bringing this to my attention.

Գագո՞, թե՞ Աննա. անձնագրով իգական է, իսկ կյանքում` արական


gago21
Գագոն տղամարդ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունի, բացի առնանդամից: Նա սափրվում է, թևերն ու ոտքերն էլ մազոտ են, սեքսուալ հակում ունի միայն կանանց հանդեպ և ապրում է ընկերուհու հետ, ում մասին ասում է` կինս: Աննա անունը փոխել է Գագոյի, քրոմոսոմները տղամարդու են (այսպիսի բան շատ հազվադեպ է պատահում): Սակայն բնությունը նրա հետ մի այնպիսի խաղ է խաղացել, որ մարդկային հասարակությունը փաստաթղթերի մեջ նրա անվան տակ նշում է՝ իգական սեռ: Սահմանն անցնելիս սահմանապահները նայում են անձնագրի լուսա-նկարին, հետո կարդում անունն ու չեն հավատում:

Գագոյին տեսնողի մտքով չի անցնի, որ նրա սեռն իգական է: Քայլում է տղամարդու քայլվածքով, հագնում է միայն տղամարդու հագուստ, ցանում է միայն տղամարդու օծանելիք: Ու եթե հանկարծ ծխել ուզես ու լուցկի չունենաս, ապա նրան դիմելիս անպայման կասես՝ ապե, կրակ ունե՞ս:

Գագոն, իսկ անձնագրով` 25-ամյա Աննա Բարսեղյանը, երեք տարեկանից իրեն տղա է զգացել ու շատ է վրդովվել, երբ մանկապարտեզ տանելիս նրան շրջազգեստ էին հագցնում, ու չէր հասկանում թե ինչու իրեն` տղային, աղջկա շոր են հագցնում:

Պատմում է, որ դպրոցում առաջին անգամ գիտակցեց, որ սեռի հետ կապված պրոբլեմ ունի: 11 տարեկանում արդեն զգում էր, որ աղջիկներն են իրեն ձգում, սիրահարվում էր աղջիկներին, ու երբ հասկանում էր, որ իրեն չեն ընկալի, ինքնամփոփ էր դառնում ու ոչ մեկի հետ չէր շփվում: Ինչքան էլ թաքցներ իր զգացմունքները աղջիկներն իմանում էին, որ նա իրենց նկատմամբ անտարբեր չի:

Գագոն ինչ է համարում իրեն՝ լեսբուհի՞, տրանսսեքսուա՞լ. «Չեմ սիրում և չեմ ընդունում, երբ մարդկանց պիտակավորում են,-հարցերից տհաճությունը դեմքին` ասում է Գագոն,- բայց եթե բանը հասել է նրան, որ պետք է ինչ-որ որակավորում տալ, ապա ես տղամարդ եմ: Չի ընդունում, երբ իրեն «բուչ» են համարում (ակտիվ լեսբուհի, որ տղամարդու կեցվածք ունի) կամ իր ընկերուհուն են լեսբուհի համարում: Ասում է, որ իր հետ եղած և ոչ մի աղջիկ իր մեջ աղջիկ չի տեսել: «Գագոն տղամարդ է»,-ասում է Նանան` Գագոյի ընկերուհին, որ իրեն լեսբուհի չի համարում և երբեք կանանց հետ չի եղել:

Եղել է, որ մի քանի ամիս շարունակ հանդիպել է աղջկա հետ, որի մտքի ծայրով էլ չի անցել, որ Գագոն տղամարդու բարեմասնություններ չունի:

16 տարեկանից բժշկները ձեռքից ձեռք էին խլում, որ օգնեն նրան պարզի իր ինքնությունը, սակայն, ինչպես ինքն է, պատմում նրանք զարմացած նայում էին իրար ու անիմաստ խորհուրդներ տալիս, կարծես իրենց դիմաց մի շատ ծանր հիվանդ էր կանգնած: «Բժիշկներից մեկն էլ նայեց մազոտ ոտքերիս ու ասեց,որ լուրջ խնդիր ունեմ: Ես պատասխանեցի՝ ո՞վա ասել, որ եթե ոտքերը մազոտ են, ուրեմն մարդը խնդիր ունի: Իմ ոտքերի մազերը ինձ շատ դուր են գալիս»: Հերթը հասել է սեքսապաթոլոգին, ով հետազոտելուց հետո ասել է, թե Գագոն իրեն կեսմարդ է դարձրել, և առաջարկել կեսը ամբողջացնելու երկու տարբերակ. Առաջին` ներարկել տղամարդու հորմոններ, որից հետո Գագոն կսկսեր մազակալել, ձայնը կկոպտանա, բայց կմնա կիսատ իրեն սիրահարվող աղջիկների համար: Եվ երկրորդ` կանացի հորմոններ ներարկել:

«Ես էլ ասացի՝ եթե դուք ունեք մի հորմոն, որն ինձ ներարկելուց հետո ես միանգամից աղջիկ կդառնամ, մազերս կերկարեն ու ես կցնծամ, եթե այդ հորմոնը կմտնի իմ սրտի մեջ, և այն կսկսի թրթռալ, երբ ես տղամարդ տեսնեմ, եթե պիտի կախարդվեմ ու մոռանամ, որ ինձ աղջիկներ են դուր եկել խնդրեմ, ներարկեք»:

Տասն ասեղ ընդունելուց հետո, հերթական այցի ժամանակ բժիշկը հարցրել է, թե ինչու նա շրջազգեստ չի կրում. «Քո խաթր դա էլ կանեմ, ասեցի ես ու այդ օրվանից սկսեցի կնոջ շորեր հագնել, մակյաժ անել»: Երեք ամիս տևեց ու իրեն ոչ թե աղջիկ էր զգում, այլ տրանսվիստիտ: Նույնիսկ համակուրսեցիները (սովորում էր թատերական ինստիտուտում) չէին ուզում իր մեջ տեսնել Աննային, նրանք սիրում և սպասում էին Գագոյին:

Հորմոնները Գագոյին աղջիկ չդարձրին: Չօգնեց նույնիսկ տղայի հետ համբուրվելը, ոչինչ չզգաց:

Վեց տարեկանում տեսած մի ֆիլմը, ուր իրար սիրող աղջիկն ու տղան վիրահատություն են անում, և տղան դառնում է աղջիկ, իսկ աղջիկը` տղա, ուղեկցում է նրան տարիներ, որի շնորհիվ անդամ ունենալու գաղափարը ֆանտաստիկ երազանք չէ, այլ հնարավորություն: Վիրահատությամբ անդամ ունենալու ձգտումը նրա կյանքի գլխավոր նպատակն է:

Աշխատում է երկու տեղ, որ կարողանա գումար հավաքել արտասահամանում թանկարժեք վիրահատության համար: Սակայն մինչ վիրահատական սեղանին պառկելը, նա նախապատրաստական երկար ճանապարհ ունի անցնելու`2 տարի, որի ընթացքում պետք է հորմոններ ընդունի և գտնվի հոգեբանների և բժիշկների հսկողության տակ: Երջանիկ է, որ ընտանիքն ու ընկերներն ընդունում են իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Իսկ հասարակությո՞ւնը. «Ես հասարակության հետ խնդիր չունեմ, ինքը ինձ հետ խնդիր ունի: Վիրահատությունն անհրաժեշտ է, որ ինձ հասարակությունը լիարժեք տղամարդ համարի, իսկ ես առանց դրա էլ ինձ լիարժեք եմ համարում»:

Եթե նրա երազանքը կատարվի, Հայաստանի հանրապետության իր անձնագիրը կփոխվի՞, և նորում «սեռի» տակ «Ի»-ի փոխարեն կգրվի՞ «Ա»: ՀՀ օրենսդրությունը այդ մասին լռում է:


Աննա Իսրաելյան 

2 comments:

asd said...

im sepakan karcinq e, bajc karcum em hodvaci hexinaky ajdqan el graget chi grel. toxnelov himanakan ev karevor xndirnery, ancel a voti mazerin.
de chnajac mer hasarakutjan mej mardkan el himnakanum da e hetaqrqrm, urishi voti mazery qan te irakan xndirnery.

artmika said...

And here is a new article by ArmVersion (AM) about Gago:

Ոնց որ «սխալ» տղա լինեմ

[...] Չնայած մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված կետ, որը թույլ է տալիս սեռափոխության դեպքում ստանալ նոր փաստաթղթեր, բայց չունենք առողջապահական կառույց, որը կարող է տալ համապատասխան թույլտվություն: Եթե դրան գումարենք բժիշկների տգիտությունը, տրանսսեքսուալիզմի (փոխսեռականություն) մասին տարրական գիտելիքների բացակայությունը, ովքեր օգնելու փոխարեն սխալ հորմոնային թերապիա են նշանակում մարդկանց, վտանգելով նրանց կյանքը, ապա կունենանք ամբողջական պատկերը, որ կարող է լինել այդ խնդրի շուրջ: Կոնկրետ Գագիկի մոտ այդպիսի բուժումից հետո սրտանոթային համակարգի պրոբլեմներ են առաջացել, որն արդեն կասկածի տակ է դնում երկարատև անզգայացմամբ վիրահատության հաջողությունը, նույնիսկ եթե այդ վիրահատությունը կատարվի ոչ Հայաստանում: