Sunday, 25 January 2009

Open Letter Against Intolerance

This Open Letter is prepared by the Women-Oriented Women’s (WOW) Collective (Queering Yerevan blog) against homophobia, hate and intolerance spread by recent publications in Armenian media as well as statements by some representatives of civil society and politicians in response to Armenia’s endorsement of the UN gay rights statement.

(For background, please read here, here, and here)

Unzipped and Unzipped: Gay Armenia endorse this Open Letter.

To sign the letter, please visit Queering Yerevan (Armenian version; English version). Thank you!!

Open Letter (in English)

Բաց նամակ

Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ–ի` միասեռականների իրավունքները պաշտպանող հռչակագրի ստորագրումից ի վեր (դեկտեմբեր, 2008), պաշտոնական ու ընդդիմական մամուլում բազմապատկվել են միասեռականների դեմ արտահայտվող հռետորությունները։ Շատ լրատվամիջոցներ հրատարակում են լրագրողական տեսանկյունից տգետ հոդվածներ, որոնք առավելագույնս թաղային բամբասանք են հիշեցնում։ Նման երևույթները կարելի էր աչքաթող անել, եթե շատ դեպքերում զանգվածային մամուլը չվտանգվեր դառնալու ատելության ու անհանդուրժողականության խոսափող։ Առավել ցավալին այն է, որ այս հրապարակումները նույնիսկ չեն ցուցադրում տարրական լրագրողական պրոֆեսիոնալիզմի նշույլ՝ հասարակ հետազոտական տնային աշխատանք։

Չեն հասցեագրվում տարրական հարցեր, ինչպիսիք են՝ ի՞նչ է միասեռությունը, ովքե՞ր են միասեռականները Հայաստանում, ինչպե՞ս են ապրում, տարբե՞ր են առավել լայն հասարակությունից, թե՞ ոչ (իհարկե, նման հարցադրումները միանշանակ պատասխան չունեն)։ Չնայած նույնիսկ հարցադրումների բացակայությանը՝ միասեռական տղամարդիկ միանշանակ բնութագրվում են որպես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, Արևմուտքի «անկումնային» բարքերի արդյունք, այլասերվածության օրինակ, պաթոլոգիա, իսկ կանայք ընդհանրապես անտեսվում են կամ քարկոծվում՝ կնոջ ընդունված ավանդական կերպարին չհամապատասխանելու համար։

Վերջին շրջանում միասեռականների նկատմամբ ատելություն սերմանող ու հնարավոր բռնության տեղիք տվող հրապարակումներից է Առավոտ թերթում լույս տեսած ՀԱՅ ԼԵՍԲՈՒՀԻՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ հոդվածը (Առավոտ, 22 հունվար http://new.aravot.am/am/articles/culture/54469/view), նույն թերթում տպված Հանրապետական կուսակցության երիտասարդ «աստղ» Էդվարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ինքը «կտրուկ դեմ է» միասեռականներին և բնապահպան ու «Հանուն Կայուն Մարդկային Զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հայտարարությունը. «Միշտ համարվել է, որ մարդկանց մոտ 4-5 տոկոսը ունի այդպիսի շեղումներ , դա եղել է դարերով ի վեր և ընկալվել է որպես հիվանդություն, որպես շեղում» (Սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել
[ 2009/01/12 16:00 ] ՀԵՏՔ, հասարակություն, Քրիստինե Աղալարյան):

Հավատացած լինելով, որ նման հայտարարությունները մեծապես տգիտության արդյունք են, որն արտահայտվում է ճնշող հայրիշխանական համակարգը պաշտպանելով ու ներկայացնելով որպես համազգային արժեք, բայց և այնպես գիտակցելով, որ հեղինակավոր պետական գործիչների կողմից արտահայտված կարծիքները կարող են հասարակության կողմից ընկալվել որպես պաշտոնական քաղաքականություն, քաղաքացիական հասարակության կառույցները և մի խումբ անհատ անձինք խստորեն դատապարտում են ատելություն ու անհանդուրժողականություն տարածող հայտարարությունները։ Վերջիններս անտեսում են քաղաքական/հասարակական/մշակութային գործչի պատասխանատվությունը առավել լայն հասարակության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում ապրող միասեռականների կենսական անվտանգությունն ու կոնկրետ փորձառությունը՝ որպես հասարակության մաս։

Կոչ ենք անում պետական գործիչներին, լրագրողներին, ուսուցիչներին, բժիշկներին և հասարակության լայն շերտերի հետ գործ ունեցող այլ մասնագիտությունների տեր մարդկանց ու ընդհանրապես բոլոր քաղաքացիներին, ծանոթանալ միասեռական կանանց ու տղամարդկանց հուզող խնդիրներին, միասեռականությանն առնչվող ժամանակակից սոցիոլոգիական, մշակութաբանական գրականությանը, ինչպես նաև Հայաստանում բնակվող միասեռականների հասարակական ակտիվիստական գործունեությանը։

Խնդրում ենք ստորագրել վերը շարադրված բաց նամակը և ըստ ցանկության ավելացնել սեփական մտորումներն ու հայտարարությունները։

Կանանց Ուղղված Կանայք (queeringyerevan.blogspot.com)
24 հունվար, 2009