Showing posts with label Orange Armenia. Show all posts
Showing posts with label Orange Armenia. Show all posts

Friday, 28 October 2011

Orange Armenia re-states company’s policy against homophobia... by allowing for homophobic short story to remain shortlisted... with a “disclaimer”

Here we are. Orange Armenia responded to our open letter (English version - reposted in comments section below).

They said their book prize contest is not aimed at propaganda but promotion of reading. “Reading”? Really? What they actually promoted was Facebook ‘likes’ contest and - even if unwittingly - homophobia.

Here is a disclaimer that (following our Open Letter) Orange Armenia posted towards the end of their website page introducing that homophobic short story:
Ծանոթություն. այս ստեղծագործությունը պարունակում է մտքեր, որոնք կարող են դիտարկվել որպես ատելության խոսքեր հասարակության տարբեր խմբերի` այդ թվում նույնասեռականների նկատմամբ:

Ցանկանում ենք հաստատել, որ Orange Արմենիան, լինելով պատասխանատու ընկերություն և կրելով Orange-ի ու Ֆրանս Տելեկոմի արժեքները, չունի տարբերակված վերաբերմունք մարդանց որևէ խմբի նկատմամբ` լինի կրոնական, սեռային, ռասայական, սեռական կողմնորոշման կամ ազգային բնույթի: Ստեղծագործությունների հեղինակների և կերպարների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել Orange-ի կարծիքի և քաղաքականության հետ:
It’s good that they followed our call and re-stated their company’s policy re equality and no discrimination, including based on sexual orientation. I am glad that when asked, this is how they put it in wording. Unfortunately though, what they declare doesn't quite match with what they actually do.

In an Open Letter we asked Orange: “Would it be permissible, perhaps, for a story to be included in the contest that spread the same message of hate towards, for example, Jewish people or people of a different skin color or any number of other marginalized communities?.” [Արդյոք թույլատրելի՞ կլիներ, որ մրցույթում ներառված լիներ մի պատմվածք, որը նույն ատելությունը կտարածեր, օրինակ, հրեաների կամ մաշկի այլ գույն ունեցող մարդկանց կամ այլ անհատների նկատմամբ:] Orange conveniently skipped this part and didn’t reflect it in their reply.

They said they do not want to do ‘censorship’. Read the above paragraph again.

Now that we know that Orange Armenia doesn’t do ‘censorship’ and promotes whatever the so called “professional jury” chooses for them... Why not promote neo-nazi stories for next year’s book prize? Or perhaps, Anders Breivik-like diaries? Or... shortlist a novel that justifies genocide? Free speech. No censorship. Could be a subject of very ‘stimulating’ and ‘challenging’ public discussions. Could even ‘promote reading’. Слабо?

At least they won’t need an open letter next year. Disclaimer will conveniently come by default. Yes, disclaimer is good and necessary at times but cannot serve as an excuse for companies to promote (in this case) homophobic literature, even if unwittingly.

Finally, to repeat my point: And I will not be buying into the argument that the shortlist was decided by “professional” jury. It was Orange who should have set up a clear criteria re selection process (without interfering into deciding their literary merit), i.e. it should have been unacceptable under any circumstances to select racist, homophobic etc works.

...because hate kills.

Thumbs down, Orange Armenia.

Saturday, 22 October 2011

My commentary for Aravot daily re Open Letter to Orange Armenia (AM)

Published today in Aravot daily (AM) - includes my commentary and comments from the head of PINK Armenia. I'd like to thank the author Eva Hakobyan and Aravot daily for presenting this issue in such an intelligent manner.
***

ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ՝ ՀՈՄՈՖՈԲԻԱ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻՆ

Լավագույն պատմվածքներից մեկը վիրավորել է ԼԳԲՏ-ին

Օրերս «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ն, «Unzipped: Gay Armenia» բլոգի հեղինակ Միկա Աթայանը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը», «Նոր սերունդ» հ/կ-ն, «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» հ/կ-ն, «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն» հ/կ-ն, «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն, «Թուֆենկյան հիմնադրամի կանանց աջակցման կենտրոնը» եւ այլք իրենց մտահոգությունն են հայտնել ու նամակ գրել «Orange գրքի մրցանակ 2011»-ի նախաձեռնող՝ «Օրանժ» ընկերությանը՝ մրցույթին ներկայացված աշխատություններից մեկի վերաբերյալ:

Ըստ նրանց՝ «Orange գրքի մրցանակ 2011»-ի ընթացքում, ինչպես «Օրանժն» է նշում իր պաշտոնական կայքէջում (http://orangearmenia.am/book-prize/), մրցույթին ներկայացվել է 130 ստեղծագործություն, որից 79-ը՝ պատմվածք ժանրում: Ժյուրին, «Օրանժի» նկարագրության համաձայն, այդ աշխատություններից ընտրել է 11-ը, որոնցից մեկը՝ Պարույր Սանթրոսյանի «Մահապատժից ժամեր առաջ» ստեղծագործությունը, պարունակում է ատելություն նույնասեռականների նկատմամբ: Հեղինակը մասնավորապես իր աշխատության մեջ բողոքում է նրանից, որ ՀՀ-ն երաշխավորում է հավասարություն բոլոր անձանց նկատմամբ՝ ներառյալ նույնասեռականները, նաեւ նշում, որ նույնասեռականների մասին եթե խոսի, ապա ստիպված կլինի հայհոյանքներով խոսել:

Նամակի տակ ստորագրողները շեշտում են, որ «Օրանժը» Հայաստանում գործող այն բարձր համբավ ունեցող կազմակերպություններից է, որը գիտակցում է, որ ունի CSR (Corporate Social Responsibility) կամ հասարակության նկատմամբ պատասխանատվություն եւ միշտ էլ փորձում է բարձր պահել իր վարկանիշը համահայկական եւ միջազգային մակարդակով, ինչը որ նաեւ փորձում է անել «Ֆրանս Տելեկոմը» տեղական, ազգային եւ միջազգային հարթակներում: «Օրանժի» միջոցով սոցիալական խոցելի խմբերի ու փոքրամասնությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք արտահայտելը, կարծում ենք, նախ եւ առաջ վնասակար է հենց «Օրանժի» համար. բացի նրանից, որ վերջինը կարող է կորցնել իր հաճախորդներից շատերի վստահությունը եւ վնաս կրել PR (Public Relations) մակարդակում, սա նաեւ վտանգավոր է ընկերության ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) հաճախորդների եւ աշխատակիցների համար, որովհետեւ տվյալ աշխատության հեղինակն անպատվում է ԼԳԲՏ անձանց եւ ոտնահարում նրանց արժանապատվությունը: «Օրանժը» արժեւորում է բազմազանությունը եւ հավասար հնարավորությունների տրամադրումը՝ պայքարելով ցանկացած տեսակի խտրականության դեմ: Անհասկանալի է, թե ինչպես է «Օրանժի» հայաստանյան մասնաճյուղը թույլ տվել, որ մրցույթին ընտրվի մի պատմվածք, որը տարածում է ատելություն՝ նույնասեռականների նկատմամբ: Արդյոք թույլատրելի՞ կլիներ, որ մրցույթում ներառված լիներ մի պատմվածք, որը ատելություն տարածեր, օրինակ, հրեաների կամ մաշկի այլ գույն ունեցող մարդկանց, կամ էլ այլ անհատների նկատմամբ»,- ասված է նամակում:

Հոմոֆոբիայի դեմ պայքարողները՝ «Օրանժին» առաջարկում են հանդես գալ համապատասխան հայտարարությամբ եւ գործողություններով, որոնց շնորհիվ նա կվերահաստատի իր անաչառ եւ անկողմնակալ մոտեցումը իր ԼԳԲՏ հաճախորդների (նաեւ հնարավոր ԼԳԲՏ հաճախորդների, որոնց նա կարող է կորցնել հոմոֆոբիայի պատճառով) եւ սոցիալական խմբերի նկատմամբ՝ հետեւելով «Օրանժի» միջազգային քաղաքականությանը եւ սատարելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ դրույթը, որը հավասարություն է երաշխավորում բոլորի նկատմամբ՝ անկախ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներից (տվյալ դեպքում՝ անկախ անհատի սեռական կողմնորոշումից): Մասնավորապես առաջարկվում է մրցույթից հեռացնել վերոնշյալ աշխատությունը:

Կատարվածի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Unzipped: Gay Armenia» բլոգի հեղինակ Միկա Աթայանի հետ: Նրա խոսքերով. «Նպատակ չունեմ քննարկելու ներկայացված աշխատանքների գրական արժեքը, ինձ համար կարեւոր չէ, թե որ պատմվածքը կհաղթի, չնայած ես ունեմ իմ նախընտրած ստեղծագործությունները: Սակայն անընդունելի եմ համարում սեռական կողմնորոշման հիման վրա ատելություն սերմանող պատմվածքի ներգրավումը «Օրանժի» նման հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված գրական մրցույթում: Ատելություն սերմանելը՝ տվյալ պատմվածքի դեպքում նույնասեռականների նկատմամբ, բացարձակապես կապ չունի խոսքի կամ ստեղծագործական ազատության հետ: Այլապես ռասիզմը, ազգային պատկանելության հիման վրա խտրականությունը եւ նման այլ դրսեւորումներ կշարունակեին խրախուսվել քաղաքակիրթ կազմակերպությունների կողմից: Նույն հարթության վրա է հոմոֆոբիան:
«Օրանժի» նման հեղինակավոր կազմակերպությունները սոցիալական պատասխանատվություն ունեն իրենց աշխատողների եւ հաճախորդների հանդեպ: Նման պատմվածքի գովազդը՝ օգտագործելով «Օրանժի» անունը եւ հնարավորությունները, անընդունելի է ցանկացած պարագայում, ես հուսով եմ՝ «Օրանժը» կուղղի իր սխալը, ինչպես նաեւ միջոցներ կձեռնարկի հետագայում նման տհաճ միջադեպերից խուսափելու համար»:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց անհանգստացրել է այն փաստը, որ «Օրանժը» մրցույթին մասնակցելու համար ընդգրկել է հոմոֆոբ ստեղծագործություն՝ «հասկանում եմ, որ դա միայն «Օրանժի» ընտրությունը չէր, այլ մրցույթն անցկացնող հ/կ-ի ու ժյուրիի անդամների, ովքեր փաստորեն կողմ են հոմոֆոբիային, բայց ամեն դեպքում «Օրանժը» չէր կարող աջակցել այդ գաղափարին: Հուսով ենք, որ «Օրանժի» ղեկավարությունը շատ ավելի գիտակից կգտնվի ու կհասկանա բոլոր ստորագրողներիս անհանգստությունը ու արագ կուղղի իր թերությունը: Ես իմ հեռախոսի «Օրանժ» քարտն այլեւս չեմ լիցքավորում, քանի որ չեմ ուզում ինձնից գոնե մեկ լումա գնա հոմոֆոբիա տարածողներին, ինտերնետի մոդեմը եւս մի կողմ եմ դրել, նույնը խորհուրդ եմ տվել անել իմ ընկերներին: Իմ նպատակն է ոչ թե ընդդիմանալ, այլ կանխել նման դեպքերը: Ամեն դեպքում, հուսով եմ, «Օրանժը» չի հիասթափեցնի մեզ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
***
Read also:

Open letter to Orange Armenia re: homophobic short story shortlisted for their annual book prize

#Fail: Homophobe writer shortlisted for Orange Armenia book prize 2011

Thursday, 20 October 2011

Open letter to Orange Armenia re: homophobic short story shortlisted for their annual book prize

For more background info, read: #Fail: Homophobe writer shortlisted for Orange Armenia book prize 2011
***

Հարգելի Օրանժ,

Ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել «Orange գրքի մրցանակ» մրցույթի աշխատություններից մեկի վերաբերյալ:

«Orange գրքի մրցանակ 2011»-ի ընթացքում, ինչպես Օրանժն է նշում իր պաշտոնական կայքէջում (http://orangearmenia.am/book-prize/), մրցույթին ներկայացվել է 130 ստեղծագործություն, որոնցից 79-ը` պատմվածք ժանրում: «Պրոֆեսիոնալ» ընթերցողներից կազմված ժյուրին, Օրանժի նկարագրության համաձայն, այդ հարյուր երեսուն աշխատություններից ընտրել է 11 աշխատություն, որոնցից մեկը` Պարույր Սանթրոսյանի «Մահապատժից ժամեր առաջ» ստեղծագործությունը, պարունակում է ատելություն նույնասեռականների նկատմամբ: Հեղինակը մասնավորապես իր աշխատության մեջ բողոքում է նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հավասարություն բոլոր անձանց նկատմամբ` ներառյալ նույնասեռականները, նաև նշում, որ նույնասեռականների մասին եթե խոսի, ապա ստիպված կլինի հայհոյանքներով խոսել:

Մեր մտահոգությունն ենք հայտնում առ վերոշարադրյալ հանգամանքը. Օրանժը Հայաստանում գործող այն բարձր համբավ ունեցող կազմակերպություններից է, որը գիտակցում է, որ ունի CSR (Corporate Social Responsibility) կամ հասարակության նկատմամբ պատասխանատվություն և միշտ էլ փորձում է բարձր պահել իր վարկանիշը համահայկական և միջազգային մակարդակով, ինչը որ նաև փորձում է անել «Ֆրանս Տելեկոմը» տեղական, ազգային և միջազգային հարթակներում: Օրանժի միջոցով սոցիալական խոցելի խմբերի ու փոքրամասնությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք արտահայտելը, կարծում ենք, նախ և առաջ վնասակար է հենց Օրանժի համար. բացի նրանից, որ Օրանժը կարող է կորցնել իր հաճախորդներից շատերի վստահությունը և վնաս կրել PR (Public Relations) մակարդակում, սա նաև վտանգավոր է Օրանժի ԼԳԲՏ (Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) հաճախորդների և աշխատակիցների համար, որովհետև տվյալ աշխատության հեղինակն անպատվում է ԼԳԲՏ անձանց և ոտնահարում նրանց արժանապատվությունը: Ինչպես Օրանժն է նշում (http://www.orange.com/en_EN/responsibility/quality/index.jsp), Օրանժը կարևորում է իր հաճախորդներից յուրաքանչյուրին թափանցիկություն, որակ և անվտանգություն տրամադրելու նշանակալից գործընթացը և նպատակը: Օրանժը նաև արժևորում է բազմազանությունը և հավասար հնարավորությունների տրամադրումը` պայքարելով ցանկացած տեսակի խտրականության դեմ (http://orange.com/en_EN/responsibility/employees/index.jsp):

Անհասկանալի է, թե ինչպես է Օրանժի հայաստանյան մասնաճյուղը թույլ տվել, որ մրցույթին մասնակցի և «պրոֆեսիոնալ» ընթերցողների ժյուրիի կողմից 79 պատմվածքից ընտրվի մի պատմվածք, որ տարածում է ատելություն խոցելի սոցիալական խմբերից մեկի` նույնասեռականների նկատմամբ: Արդյոք թույլատրելի՞ կլիներ, որ մրցույթում ներառված լիներ մի պատմվածք, որը նույն ատելությունը կտարածեր, օրինակ, հրեաների կամ մաշկի այլ գույն ունեցող մարդկանց կամ այլ անհատների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, Օրանժին առաջարկում ենք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ և գործողություններով, որոնց շնորհիվ Օրանժը կվերահաստատի իր անաչառ և անկողմնակալ մոտեցումն իր ԼԳԲՏ հաճախորդների (նաև հնարավոր ԼԳԲՏ հաճախորդների, որոնց նա կարող է կորցնել հոմոֆոբիայի պատճառով) և սոցիալական խմբերի նկատմամբ` հետևելով Օրանժի միջազգային քաղաքականությանը և սատարելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ դրույթը, որը հավասարություն է երաշխավորում բոլորի նկատմամբ` անկախ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներից (տվյալ դեպքում` անկախ անհատի սեռական կողմնորոշումից): Մասնավորապես առաջարկում ենք մրցույթից հեռացնել վերոնշյալ աշխատությունը:

Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին:

Հարգանքներով,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
Միկա, «Unzipped: Gay Armenia» բլոգի հեղինակ
«Կանանց Ռեսուրսային Կենտրոն»
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն
«Նոր Սերունդ» ՀԿ
«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
«Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
Հայկուհի Մարգարյան
Համո Սարգսյան
Նարեկ Հարությունյան
Աննա Գրիգորյան
Արմեն Օհանյան
Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցման կենտրոն
Դիանա Մուրադովա
«Կովկասյան երիտասարդ մասնագետներ»
Ginosi.com ՍՊԸ
***

Dear Orange Armenia,

We wish to express our concern with one of the entries of the Orange Book Prize.

For the 2011 Orange Book Prize, as noted on Orange Armenia's official website, 130 creative works were submitted to the contest, 79 of which were in the short story category. The jury of "professional readers," according to Orange Armenia's description, selected 11 out of the 130 entries submitted, one of which — Paruyr Santrosyan's "Hours Before [Being Given] the Death Penalty" — contains hatred toward homosexual people. The author in his work, in particular, complains that the Republic of Armenia guarantees equality for all, including homosexual people, adding that if he were talk about homosexual people, he would be forced to do so using profanities.

We would like to express our concern to the aforementioned. Orange Armenia is one of those reputable companies in Armenia that embraces Corporate Social Responsibility (CSR), acknowledging that it has a responsibility to the public, and always tries to uphold its reputation at the pan-Armenian and international level, which France Telecom also attempts to do on local, national and international platforms. Expressing a malevolent attitude toward marginalized groups and minorities through Orange Armenia, we believe, is first and foremost detrimental to the company itself. Apart from the fact that Orange Armenia might lose the trust of many of its customers and sustain losses on a PR level, this is also dangerous for Orange Armenia's LGBT customers and employees, because the author of this work affronts LGBT people and tramples their dignity. According to its website, France Telecom–Orange is "committed to ensuring transparency, quality and security for all its customers," while promoting diversity and equal opportunity for its employees: "France Telecom-Orange has a duty to set an example by promoting equal opportunity and combating all forms of discrimination."

It is incomprehensible how Orange Armenia allowed a story to participate in the contest and to be selected out of 79 entries in this category by a jury of "professional readers" which spreads hate toward a marginalized group — in this case, homosexual people. Would it be permissible, perhaps, for a story to be included in the contest that spread the same message of hate towards, for example, Jewish people or people of a different skin color or any number of other marginalized communities?

Considering the aforementioned, we would like to suggest that Orange Armenia issue a statement reaffirming its unbiased and impartial approach toward its LGBT customers (also potential LGBT customers, which it might lose due to homophobia) and toward marginalized groups, in line with the company's own policies and Article 14.1 of Armenia's Constitution which guarantees equality for all, irrespective of personal or social circumstances (in this case, irrespective of an individual's sexual orientation). In particular, we ask that the aforementioned short story entry be removed from the competition.

We look forward to receiving your response.

Respectfully Yours,

Public Information and Need of Knowledge NGO (PINK Armenia)
Mika, author of the blog "Unzipped: Gay Armenia"
Women's Resource Center of Armenia
Sexual Assault Crisis Center, Yerevan
New Generation NGO
Guarantee Center for Civil Society NGO
World Independent Youth Union NGO
Society Without Violence NGO
Haykuhi Margaryan
Hamo Sargsyan
Narek Harutyunyan
Anna Grigorian
Armen Ohanyan
Tufenkian Foundation Women's Support Center
Diana Muradova
"Young Professionals Caucasus"
Ginosi.com LLC
____
originally published here

Sunday, 16 October 2011

#Fail: Homophobe writer shortlisted for Orange Armenia book prize 2011

Orange Armenia has revealed a shortlist of candidates for their annual book prize.

Apparently, this shortlist was selected by a “professional” jury, composed of “professional” readers (whatever that means) and the winner under each literary category will be decided by the number of Facebook ‘likes’. Deadline for voting is 7 November, and the winners will be announced on 11 November 2011. Without going into discussion as to the appropriateness of Facebook ‘likes’ for deciding book prize, there is one big NO too.

Among the shortlisted writers under the category of “short stories” is homophobe Paruyr Santrosyan (Պարույր Սանթրոսյան - Մահապատժից ժամեր առաջ) who could not contain his homophobia in nominated short story too (see below few extracts (AM):
Գիտեմ, չնայած էս երկիրը միացել է բոլոր տեսակի միջազգային կոնվենցիաներին ու պարտավորվել պաշտպանել տարաբնույթ վկաների ու համասեռամոլների շահերը ու խոստացել է անգամ սերիական մարդասպանի պարագայում չկիրառել մահապատիժ, բայց ես միակ բացառությունն եմ, ու առավոտյան ինձ կբարձրացնեն կախաղան: [...]

[...] Ես նայում էի նրան, իսկ նա՝ Էակը, բարյացակամորեն իմ խնդրանքն էր կատարում, թարգմանելով արվամոլներին բանտարկությունից ազատելու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների պահանջը՝ ուղղված մեր ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՀՊԱՐՏ ՈՒ ՀԶՈՐ պետությանը:

Թե ինչպիսի վերաբերմունք ունեմ արվամոլների նկատմամբ. միտումնավոր չեմ անդրադառնում, այլապես դուք ականջալուր կլինեք իմ կրիմինոգեն բառապաշարի ողջ մանրամասնություններին: [...]
And I will not be buying into the argument that the shortlist was decided by “professional” jury. It was Orange who should have set up a clear criteria re selection process (without interfering into deciding their literary merit), i.e. it should have been unacceptable under any circumstances to select racist, homophobic etc works.

As this prize directly associated with the name and therefore reputation of Orange Armenia and French Telecom (Orange Armenia is a subsidiary of France Telecom), in an unfortunate case of that homophobe ‘winning’ the prize, this will be a disgrace for Orange.

P.S. Under this category of “short stories”, I personally ‘liked’ Armen Ohanyan’s Matryoshka. You may ‘like’ it following this link.

Sunday, 9 May 2010

Orange Armenia - rainbow ad campaign

I like this new ad by Orange Armenia. It’s all about rainbow (= peace, diversity, inclusive society...), and you know, WE like rainbow, so I guess it’s about all of us too ;)

Thanks to Transgenders in Armenia for this video clip (unfortunately, no sound for technical reasons). As the blog pointed out in an earlier post, “every time watching this new ad by Orange, it looks as if LGBT movement started in Armenia” :)
Amen angam Orangi nor govazdy najeluc, inc tvum a LGBT sharjum a sksvel HH-um :)
Good job, Orange!