She is 26 years old and describes herself as feminist. She provides sex services that do not involve penetrative sex, but rather S&M with domination. She says she does it to pay for treatment of hepatitis C of her lesbian lover. But, as far as I could understand from her answers, at least partly, she enjoys that experience too.
Exctracts below (and picture above), via the
Armenian Version (AM).
***
Լիլիթն աշխատում է ԿՏՍՄ ծառայություններ մատուցող, բացառապես որպես դոմինանտ` Տիրուհի, տղամարդ-կին հարաբերություններում տիրուհի-ստրուկ դերաբաշխմամբ, հանդես է գալիս սադիստի դերում: Մնացածը` զրույցի մեջ ինքը կպատմի:
***
BDSM - Bondage (կապկպել, սահմանափակել շարժումները) Domination (գերիշխանություն, տիրապետություն) Sadism (սադիզմ) Masochism (մազոխիզմ), հայերեն այն չի հապավվել դեռևս, փորձեմ անել` ԿՏՍՄ, լավ էլ հնչում է, եթե ինտեգրվել է և կիրառվում է, ապա հապավումը պետք է:
***
Լիլիթ, 26 տարեկան, արվեստաբանության բակալավր, սիրում եմ կինոարվեստը, փորձում եմ ինքս կինո անել, նաև գրում եմ: Ֆեմինիստ եմ, պայքարում եմ արդարության համար և բողոքում այն ամենի դեմ, ինչ էս աշխարհում անում են մարդու հետ իր կամքին հակառակ, լինի դա ֆիզիկական, հոգևոր, թե սոցիալական բռնության տեսքով:
***
- Շատ կիրթ ու զարգացած աղջիկ ես երևում, մի՞թե էս քաղաքում քեզ համար մի այլ հարմար աշխատանք չգտնվեց, որ սկսեցիր զբաղվել դրանով:
- Ես հիմա էլ ունեմ աշխատանք, բայց իմ աշխատավարձը շատ քիչ է, իսկ ես ունեմ պրոբլեմներ, որոնք անհապաղ ֆինանսական լուծում են պահանջում: Ինձ շատ մոտ մի մարդ հեպատիտ C ունի, և եթե մոտակա կես տարվա մեջ չունենա 2 700 000 դրամ դեղորայք առնելու համար, լյարդի ցեռոզ կստանա: Դա դեռ առանց բժշկի վարձատրության ու ամենամսյա անալիզների գումարի, որը երևի մի 300 000 դրամ կկազմի: Մի խոսքով դոլարի վերածած` մոտ 8300 $ է պետք:
- Գիտեմ, արդեն 13 տարի է ես էլ ունեմ նույն պրոբլեմը, բայց դա ինձ չի ստիպում անել մի բան, որը դեմ է իմ սկզբունքներին: Իսկ ամեն բան, ինչ կապված է մարմինն ապրանք դարձնելու հետ, ինձ բարդ է ընդունել: Իսկ դու դա անում ես նույնիսկ ոչ թե քեզ համար, այլ քո մտերիմի: Ինչքա՞ն մոտ մարդ է նա քեզ:
- Իմ սիրած մարդն է, առանց նրա ես հրաժարվում եմ ապրել: Նա ոչինչ չգիտի, հետո կասեմ, որ հովանավոր եմ գտել, թող բուժվի, որ ապրենք:
***
-[...] Գուցե, դու ինքդ ֆեմինիստ ու լեսբուհի լինելով ատո՞ւմ ես տղամարդկանց, ու էստեղ քո զգացմունքներին հագուրդ ես տալիս:
- Չէ, ես նրանց համ սիրում եմ, համ էլ ատում: Ռադիկալ ֆեմինիստ չեմ, և ոչ էլ տղամարդատյաց: Իսկ սիրում եմ, որովհետև ավելի ազատ են, ուժեղ և լավ հումորի զգացում ունեն, քան կանայք: Ատում եմ….որեվհետև նրանք մեզնից` կանանցից շատ ավելի ազատ են, և պահանջում են կանացից շատ բաներ, օրինակ` առանց պահպանակի սեքս, որից կինն անցանկալի հղիանում է, ու դա միայն նրա պրոբլեմն է դառնում, ծեծում են կանանց, վիրավորում… Մի խոսքով` տղամարդ են…
- Հիմա որ հավաքես ընկերուհուդ բուժման փողը, կդադարե՞ս սրանով զբաղվել:
- Չգիտեմ, ես կապվել եմ իմ կլիենտներին, ես արդեն ասեցի, որ նրանց բժիշկն եմ: Բայց ուզեմ- չուզեմ, պիտի վերջացնեմ: Ընկերուհիս եթե իմանա, լավ չի լինի, այ նա ատում է տղամարդկանց:
- Իսկ չե՞ս կարծում, որ եթե նա իմանար, որ դու էսպես փող ես աշխատում նրա բուժման համար, կգերադասեր մահը:
- Մտածում եմ հաճախ դրա մասին, ես նրան ամեն ինչ կպատմեմ, երբ բուժումն ավարտի, թող ինքը որոշի` կուզի ինձ հետ լինել, թե չէ: Չեմ կարա թաքցնեմ սաղ կյանքս: Ես քեզ հետո ամենը մանրամասն կպատմեմ, գուցե գիրք գրես սրա մասին:
***
This description about her clients is particularly amusing:
Չէ, հաստատ դաուններ կամ քյարթուներ չկան, քյարթուները գնում են «պլեշկա» տրանսերի մոտ, կամ Բաղրամյանի կամ ցիրկի մոտի պոռնիկների: Իմ կլիենտները ինտելլեկտուալներ են:
***
In a follow-up piece, the Armenian Version started posting Lilit’s letter/diaries.
The place
Ես աշխատում եմ բերդանման մի տեղ, ուր բոլոր պայմանները կան մարդ տանջելու համար: Կլիենտը պիտի գար էնտեղ:
Տանտիրուհին տարիքով կին ա, 15 տարի առաջ սարքել ա էդ տունը, ու էդ օրվանից օգտագործում ա որպես Ֆորդ-բոյարդի պես մի բան՝ էկզոտիկայի սիրահարների համար, մենք ասում ենք «տանջատուն»:
***
'Watering sports’
Մի քանի օր առաջ շատ հարուստ մի կլիենտ ունեինք: Բոլորը նրան լավ ճանաչում են, նա ամեն երկու շաբաթը մեկ գալիս ա: Գալիս ա, ու պահանջում, որ բոլոր աղջիկները միզեն իրա դեմքին: Ամեն միզելու համար 25 դոլար ա տալիս: Մեզ մոտ էդ հարուստը մնում ա 2-4 ժամ: Ինքն իրան կապում ա աթոռից, շղթայում ձեռքերը, ու սպասում, որ հերթական աղջիկները իրան սյուրպրիզ անեն, ու ստորացնեն իրան:
***
For articles in full, follow the links above. And here is the latest instalment.