Today
Aravot daily
targets Armenian lesbians registered at the popular among post-Soviet states’ citizens
odnoklassniki.ru social networking site (sort of Facebook in Russian).
Apparently,
Aravot’s journalist Eva Hakobyan is shocked and dismayed at the fact of so many registered lesbians (and gays, in general) at odnoklassniki.ru. But the most shocking part of it for her is that they are… Armenian. Shocking! …and most of them are not ashamed of being lesbian. Very shocking! …and some of them put pretty revealing photos out there. Very-very shocking!
(N.B. Based on pictures and the info provided, I have an impression that at least partly she is confusing specially created ‘sex accounts’ with that of genuine lesbians.)
And
Aravot’s journalist rings the bell: “At first sight, there is perhaps nothing particularly surprising when you meet gays and lesbians at
odnoklassniki.ru. However, when you realise that they are Armenian, and each of them have more than 70 gay friends, that’s a matter for concern”.
Առաջին հայացքից գուցե այնքան էլ զարմանալի չէ, երբ odnoklassniki.ru կայքում հանդիպում ես արվամոլի, լեսբուհու, բայց երբ պարզվում է, որ վերջինս հայ է, նրա 70-ից ավելի ընկերները եւս սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ դա արդեն կարող որոշ մտահոգություն առաջացնել:
She could not hide her satisfaction that “99.9% of Armenian men [at
odnoklassniki.ru] condemn” Armenian lesbians as per “negative comments” left below the latters' photos. This means, she continues, that the “absolute majority of Armenian youth is unambiguously against homosexuality”. She is quite irritated though that apparently Armenian lesbians ‘don’t care’, instead preferring to “have fun”. She ironizes that Armenian lesbians (and gays) are now “protected” as per Armenia’s endorsement of the
UN statement against discrimination based on sexual orientation and gender identity.
What can I suggest to Eva Hakobyan? Get a life, girl, stop being judgemental, have fun, enjoy sex. Satisfaction is good.
Classical example of yellow journalism (below, in Armenian).
ՀԱՅ ԼԵՍԲՈՒՀԻՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Aravot, 22 January 2009
http://new.aravot.am/am/articles/culture/54469/view
Նրանք odnoklassniki.ru-ում փորձում են «կպցնել» իրենց դուր եկած աղջիկներին
Պարզվում է՝ միասեռականությանն արդեն նորմալ են վերաբերվում նաեւ Հայաստանում, այնքան նորմալ, որ ստորագրել ենք (2008 թ. դեկտեմբերի 9-ին) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ արված հայտարարության տակ ու դրանով պարտավորվել պաշտպանել Հայաստանի համասեռամոլներին ու բացառել նրանց հանդեպ ցանկացած բռնություն ու վիրավորանք: Թե ում համար ընդունելի է փաստաթուղթը, ում համար՝ ոչ, դա ուրիշ խոսակցության թեմա է: Ամեն դեպքում՝ հայ սեռական փոքրամասնություններն իրենց «շրջապատը» մեծացնելու համար որեւէ թղթի կարիք չունեն: Հայտնի odnoklassniki.ru կայքը, որը ստեղծված է ընկերներին գտնելու, նրանց հետ շփվելու կամ նոր ընկերներ ձեռք բերելու նպատակով, համասեռամոլների համար էլ առավել նպաստավոր է իրենց էրոտիկ նկարները ցուցադրելու եւ իրենց նմաններին համախմբելու առումով: Եթե նախկինում ինտերնետային ծանոթությունների կայքերում դարձյալ կարելի էր հանդիպել մարդկանց, որոնք իրենց էրոտիկ լուսանկարներն էին ցուցադրում, ապա վերջիններս հայազգի ներկայացուցիչներ չէին: Այժմ, հավանաբար, սկզբունքները փոխվել են, հայուհիներն էլ կամ դարձել են ավելի «ժամանակակից», կամ էլ մի կողմ են նետել մեր ազգին բնորոշ երկչոտությունը: Առաջին հայացքից գուցե այնքան էլ զարմանալի չէ, երբ odnoklassniki.ru կայքում հանդիպում ես արվամոլի, լեսբուհու, բայց երբ պարզվում է, որ վերջինս հայ է, նրա 70-ից ավելի ընկերները եւս սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ դա արդեն կարող որոշ մտահոգություն առաջացնել:
odnoklassniki.ru-ում կարելի է գտնել անթիվ հայ լեսբուհիների, որոնք ոչ միայն չեն ամաչում իրենց «կարգավիճակի» համար, այլեւ ամբողջ աշխարհին ի ցույց են դնում իրենց մինչեւ իսկ այլանդակ լուսանկարները: Եթե փորձեք ծանոթանալ «մեր» լեսբուհիների տվյալներին, կապշեք՝ մեծամասնությունը 17-22 տարեկան է: odnoklassniki-ի նրանց «անկետաներում» էլ նշված է, թե ինչ խորագրերով (Private Lezbi Club, Girl & Girl, թսՈՎցՐվօպ րցփՍՌ, KTO LYUBIT KAYF...i ne tolko, KUNNY, KAMASUTRA 69, ԿոսՈՊՈՑպսՌ ոպրտՏՊՏովՏռ տՏտՍՌ..., Devushki, kotorye obojayut kunnilingus... Axjiknerov ankexc zruyc, LEZBI CHEN DARNUM, LESBI CNVUM EN, ARAJ HAJASTAN, ARAJ LESBINER, հԹԿըԿԺԸ ԻժխԸծԼշԾ, KUNILINGUS PO ARMYANSKI) խմբերի անդամներ են նրանք: Լեսբուհիների տվյալներն ու նրանց ընկերներին ուսումնասիրելիս պարզվեց, որ վերջիններիս մեջ դեռեւս կան ամաչկոտներ, որոնք ծպտյալ վիճակում են ու իրենց ոչ ավանդական կողմնորոշման պատճառով՝ կայքում մականուններով են: odnoklassniki.ru-ում որոշ լեսբուհիների անուն-ազգանունների փոխարեն կա՛մ ուժեղ սեռին ուղղված հայհոյանքներ են, կամ էլ՝ «տղաները չգրե՛ն» արտահայտությունը: Ի դեպ, կայքի հայ տղամարդկանց 99,9%-ը դատապարտում է նույն «տարածքի» հայ լեսբուհիներին: Վերջիններիս լուսանկարներին հայ տղաների կողմից արված հարյուրավոր բացասական մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ մեր երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը միանշանակ դեմ է միասեռականությանը: Հայ լեսբուհիների, մեղմ ասած՝ «բաց» լուսանկարների մեկնաբանությունների հիմնական մասը հայհոյանքներ են ու նաեւ ազգությունից հրաժարվելու պահանջ, բայց այս ամենը ոչ միայն չի «նեղացնում» գեղեցկուհիներին, այլեւ նրանք զվարճանում են իրենց հասցեին արված օրեցօր բազմապատկվող comment-ներից:
Այնպես որ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, իմացե՛ք, եթե odnoklassniki.ru-ում ձեզ «հյուրընկալվեն» հմայիչ ու անթերի գեղեցկությամբ հայուհիներ ու հանդես գան տարաբնույթ սեքսուալ առաջարկություններով, չզարմանաք, չկոպտեք, նրանք «մեր» լեսբուհիներն են, որոնց, 2008 թ. դեկտեմբերի 9-ից սկսած, պարտավոր ենք պաշտպանել՝ ՄԱԿ-ի հայտարարությանն ենք միացել:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ