Sunday 2 May 2010

Homophobic editor of Armenian daily Aravot - Aram Abrahamyan - came out with another hate editorial

This time the reason for his outburst was discussions at Parliamentary Assembly of Council of Europe of a resolution on gay rights and gender identity.

Aravot’s editor Aram Abrahamyan expressed his dismay at what he considers false displays of “European values”. “No one can convince me that [sexual] relations between two men are as normal as between a man and a woman”, writes Abrahamyan. He calls homosexuality “disgusting”, “disorder” etc. He is convinced that discussions of such issues discredit PACE and Council of Europe (and “European values”) in Armenia.
Տիպիկ «եվրոպական» թեմա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս օրերին քննարկվում է միասեռականներին պաշտպանող հերթական բանաձեւը: Որքան հասկանում եմ, այդ փաստաթղթի հիմնական իմաստն է լինելու արձանագրումն առ այն, որ համասեռամոլությունը միանգամայն նորմալ երեւույթ է, որի հանդեպ ցանկացած քննադատություն դիտվում է որպես անհանդուրժողականության դրսեւորում: Կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանում թե՛ նման հարցերի քննարկումը եւ թե՛, առավել եւս, նման բանաձեւերի ընդունումը նպաստում է այդ՝ առանց այն էլ ոչ այնքան հեղինակավոր կազմակերպության հեղինակության հետագա անկմանը: «Ձեռքի հետ» վարկաբեկվում է ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլեւ եվրոպական արժեքներն ընդհանրապես՝ հաստատելով «պատի տակի» հայտնի խոսակցությունները. «էս չի՞ ձեր Եվրոպան՝ մեր վզին ուզում է փաթաթել «գալուբոյներին» ու «եհովայի վկաներին»: Դրան գումարվում են եվրոպական դիտորդների կողմից մեր՝ ավելի քան ասիական ընտրությունների գովերգումը եւ Հայաստանում քաղբանտարկյալների ու խոսքի ազատության ոտնահարումների մասին նրանց վեհերոտ հայտարարությունները. արդյունքում ստեղծվում է մի ամբողջական պատկեր, որը թույլ է տալիս մեզ կասկածել՝ արդյոք ժամանակակից եվրոպական չինովնիկները Կանտի, Մոնտեսկյոյի, Ջոն Լոքի հետնորդնե՞րն են, թե՞ նրանք ինչ-որ անհասկանալի ճանապարհներով բուծած «նոր մարդիկ» են, որոնք «հանդուրժողականություն» եւ «պոլիտկոռեկտություն» հասկացողությունները հասցրել են ծայրահեղ մարազմի: Այնպիսի մարազմի, որ իրենց կազմակերպության, թեկուզ ժամանակավոր, ղեկավար են ընտրել թուրքին:

Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ տղամարդու կապը տղամարդու հետ նույնքան բնական է, որքան տղամարդու եւ կնոջ: Ավելին՝ ոչ ոք չի կարող ապացուցել, որ սոդոմական այդ մեղքը բխում է եվրոպական (այսինքն՝ ծագումով քրիստոնեական) որեւէ չափանիշից կամ պահանջից: Իհարկե, մարդկանց չի կարելի հետապնդել համասեռամոլության համար. ասենք, որեւէ մեկին աշխատանքի ընդունելիս ոչ ոք իրավունք չունի սահմանափակումներ դնել սեռական կողմնորոշման պատճառով՝ դա իրենց անձնական գործն է: Բայց թույլ տալ նրանց հասարակությանն ի ցույց դնել իրենց արատը՝ նշանակում է չհարգել իմ, ինչպես նաեւ՝ մեծամասնության իրավունքները. ինչո՞ւ պետք է ես կամ իմ երեխաները տեսնեն այս այլանդակությունը, եթե այն ագրեսիվ է եւ ցուցադրական:

Երբ երեկ այս բանաձեւը քննարկվում էր ԵԽԽՎ սոցիալիստների խմբում, Արմեն Ռուստամյանն ու Սամեդ Սեիդովը, որոնք այդ խմբի անդամ են, դեմ քվեարկեցին դրան, եւ Ադրբեջանի ներկայացուցիչն առաջարկեց ֆիքսել, որ այս հարցում մեր երկրների մեջ հակասություններ չկան: Բայց եվրոպական չինովնիկներին, բնականաբար, չի հուզում, թե ինչպես են նրանց նախաձեռնությունները ընկալվելու այս տարածաշրջանում: Եթե նրանք մի բան որոշել են՝ կանեն: Իրական հանդուրժողականությունը նրանց մոտ բացակայում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Armenian MPs Artsruni Aghajanyan and Naira Zohrabyan were among 25 parliamentarians who voted “against”. The resolution was adopted with 51 “in favour”. (they did not vote for Recommendation which was adopted too).

Naira Zohrabyan is a representative of governmental coalition member Bargavatch Hayastan (‘Prosperous Armenia’) party. In public, (along with her party) she is acting as a very pro-European, advocating Armenia’s integration into the EU etc. As it frequently happens, the reality is far from her public statements. She followed “advice” of Armenian church on voting against the resolution.
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԵԽԽՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ
51 կողմ, 25 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով ԵԽԽՎ-ն երեկ, ուշ երեկոյան, ընդունեց «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» բանաձեւը: Դեմ քվեարկածների մեջ էին Հայաստանի պատվիրակներ Արծրունի Աղաջանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս դեռ մարտի 12-ին էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմել այդ նախագծի առնչությամբ՝ նշելով. «Նախաձեռնությունն, ըստ էության, ուղղված լինելով միասեռականության պաշտպանությանը՝ վերջինիս հանդեպ ցանկացած քննադատություն դիտարկում է իբրեւ հասարակական համերաշխության խախտում եւ «ատելության հրահրում»։ Նույն անընդունելի տրամաբանությամբ՝ փաստաթուղթը որպես օրինաչափ ու բնական երեւույթ է ներկայացնում միասեռ ամուսնությունները՝ թելադրություն պարունակելով նաեւ կրթական համակարգի ուսուցման գործընթացում միասեռականությունը դիտարկել իբրեւ բնական ապրելակերպի մի ձեւ:
Հարգարժան տիկին Զոհրաբյան, ավելորդ ենք համարում անդրադառնալ կործանարար հետեւանքներին, որոնք անխուսափելիորեն կառաջանան թե՛ մեր եւ թե՛ այլ երկրների հասարակությունների կյանքում հիշյալ փաստաթղթի ընդունման դեպքում։ Միանշանակ է, որ նախագծում ամփոփված մոտեցումներն ամբողջապես հակառակ են քրիստոնեական բարոյականության հիմնադրույթներին՝ սոսկական սպառնալիք պարունակելով հասարակական գիտակցության մեջ չեզոքացնելու Մեղքի գաղափարը եւ մարդկանց անհատական վարքագծից տարանջատելու անձնական պատասխանատվությունը»: Այս նկատառումներից ելնելով՝ կաթողիկոսարանի դիվանապետը խնդրել էր հնարավոր ջանքերն ու միջոցները գործադրել այդ նախագծի ընդունումը կանխելու համար։
Ironically, head of the Prosperous Armenia party, famous Armenian tycoon Gagik Tsarukyan, last year was awarded a “Best European of the Year” at a ceremony in Yerevan for “spreading European traditions in Armenia’s political and public fields” and assisting in a “generation change” in the local political arena. My post back then was full of sarcasm. Not that we needed more proof, a justifiable one.

FYI: 

PACE  Resolution Recommendation Report Voting

7 comments:

Anonymous said...

I guess it goes without saying that Aravot also used the derogatory term "hamaseramol" to refer to gay men... ouf!

Anonymous said...

I hadn't read the second half of this post when I wrote my previous comment. How ironic that the editor of Aravot used the derogatory term "hamaseramol" while Chancellor of the Mother See of Holy Etchmiadzin, Bishop Arshak Khachatryan, even though asking PACE delegates to vote against the resolution, actually used the more acceptable term "miaserakan".

artmika said...

Eh, Adrineh jan, his editorial is so full of hate that I did not even pay attention to the terminology he used. But good comparsions you made.

For example, in their Saturday issue they have 2 more reports re PACE resolution where they use derogatory term "arvamol".
***

ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵԽԽՎ-ՈՒՄ ԷԼ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՂԱՆ

ԵԽԽՎ-ում Մոլդովայի պատվիրակ Վալերիու Ջիլեթչին «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» բանաձեւի ապրիլի 29-ի քննարկման ընթացքում հայտարարեց, թե կոչ անելով ԵԽ անդամ երկրներին ապահովել միասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչումը՝ այն խաթարում է ամուսնության եւ ընտանիքի ավանդական սկզբունքները: Հիշատակեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12 հոդվածի համաձայն՝ «տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք»: Մոլդովայի պատվիրակը խիստ կարեւոր համարեց, որ նման բարդ խնդիրների առնչությամբ ԵԽԽՎ-ն հարգի երկրների ինքնիշխանությունը. «Ամուսնության եւ ընտանիքի ձեւափոխումը եւ վերանայումը նաեւ լուրջ հետեւանքներ կունենա երեխաների բարեկեցության համար»: Եվ այս առումով՝ լուրջ մտահոգության առարկա համարեց, որ այս բանաձեւով արվամոլ զույգերը պիտի իրավունք ունենան երեխա որդեգրելու:

artmika said...

And the 2nd one: have to divide into 2 parts because of its length

***
ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ՃԱՆԱՉԵՔ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ

ԵԽԽՎ-ն ապրիլի 29-ին ընդունած 1728 բանաձեւով կոչ արեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ միասեռական զույգերին տալ «մերձավոր ազգականի» կարգավիճակ:

Մինչեւ ապրիլի 29-ին ԵԽԽՎ Շվեյցարիայի սոցիալիստ պատվիրակ Անդրեաս Գրոսսի հեղինակած՝ «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» զեկույցը քննարկելը եւ բանաձեւն ընդունելը՝ ԵԽԽՎ 500 պատվիրակների էլեկտրոնային հասցեները ողողվում էին նման նամակներով. «Մեր կազմակերպությունը՝ «Ֆրանսիայի մահմեդական արվամոլները», իր քույր կազմակերպությունների հետ համագործակցաբար, իր լիակատար աջակցությունն է հայտնում Անդրեաս Գրոսսի զեկույցին՝ հօգուտ եվրոպական բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից»:
Նման արդյունավետ լոբբինգի պայմաններում ԵԽԽՎ-ն ընդունեց 1728 ծավալուն բանաձեւը, որով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում LGBT (lesbian, gay, bisexual, transgender) հավաքների եւ խոսքի ազատության խախտումների կապակցությամբ: Բանաձեւով նաեւ ամրագրվում է, որ ԵԽ անդամ որոշ պետություններում իրենց լուծմանն է սպասում դե-ֆակտո գոյություն ունեցող «LGBT ընտանիքները» իրավաբանորեն ճանաչելու հարցը: Վեհաժողովը ԵԽ անդամ պետություններին կոչ է անում միասեռական ընտանիքներին տրամադրել նույնպիսի գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսին ունեն տարբեր սեռերի պատկանող զույգերը: Նաեւ առաջարկվում է նման զույգերի տրամադրել «մերձավոր ազգականի կարգավիճակ»: Բանաձեւի մեկ այլ պահանջ է սեռափոխության հնարավորություն ընձեռելը: Եվ նշվում է, թե միասեռականների հանդեպ ատելությունը՝ հոմոֆոբիան արմատախիլ անելու համար ԵԽ անդամ պետություններին հարկ է ցուցաբերել քաղաքական կամք. «Այս կապակցությամբ Վեհաժողովն ընդգծում է խորհրդարանականների առանձնահատուկ պատասխանատվությունը՝ նախաձեռնելու եւ աջակցելու օրենսդրական փոփոխություններ»: Նաեւ առաջարկվում է մշակել LGBT-ների հանդեպ հանդուրժողականությունը եւ հարգանքը զարգացնող ծրագրեր՝ «մասնավորապես պետական ծառայողների, դատական համակարգի աշխատակիցների, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների, առողջապահական հաստատությունների եւ մարզական ոլորտի համար»:
Զեկույցի հեղինակը՝ Անդրեաս Գրոսսը, քննարկման ընթացքում հայտարարեց, թե իրենք չեն պայքարում՝ փոխելու ավանդական պատկերացումն ամուսնության կամ ընտանիքի մասին. «Պայքարում ենք միայն այն մարդկանց համար, որոնք չեն տեղավորվում այդ հին հասկացությունների շրջանակներում, որպեսզի նրանք չենթարկվեն խտրականության»: Եվ հավելեց. «Սեռական կողմնորոշումը մի բան է, ինչը դու չես ընտրում, ու դու չպիտի պատժվես մի բանի համար, ինչը չես ընտրել»:
Թե ինչպես է խտրականություն դրսեւորվում միասեռականների նկատմամբ՝ քննարկման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ օրինակներ: Մեջբերենք մի քանիսը: ԵԽԽՎ Տղամարդկանց ու կանանց համար հավասար իրավունքների հանձնաժողովի նախագահ Ժոզե Մենդես Բոտան որպես օրինակ նշեց. «Գերմանիայում կան մի քանի հայտնի արվամոլ քաղաքապետեր, բայց չի ընտրվել եւ ոչ մի լեսբուհի: Ի՞նչ է սա»: Ֆրանսին Ջոն-Կալամը եւս նշեց. «Շվեյցարիայում ավելի շատ տղամարդ միասեռական պատգամավորներ կան, քան կին միասեռականներ, քանի որ տղամարդկանց համար ընտրվելն ավելի հեշտ է»: Արվամոլների հանդեպ «բացահայտ թշնամանքի մասին» էլ ֆինլանդացի Սինիկկա Հուրսկայնենը պատմեց. «Սա պատահել է իմ հայրենի քաղաք Իմատրայում, որտեղ աբեղան որոշեց սեռը փոխել եւ դարձավ կին: Ընդհանուր կարծիքն էր, թե անթույլատրելի է, որ իր նոր կանացի նույնականությամբ նա շարունակի աշխատանքն իբրեւ աբեղա կամ քահանա ֆիննական լյութերական եկեղեցում»:
(continues - see next comment)

artmika said...

(continuation - see previous comment)
Քննարկման ընթացքում հակահարձակման բազմաթիվ փորձեր եղան եկեղեցու ներկայացուցիչների վրա: Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների միության խմբի անունից ելույթ ունեցող Աննե Բրասսեուրը հիշատակեց, որ ոուս Ուղղափառ եկեղեցու նախկին պատրիարքը՝ Ալեքսի Բ-ն, հայտարարել էր, թե արվամոլությունը հիվանդություն է, մարդկային էության ձեւախեղում, իսկ արվամոլների շքերթները՝ մեղքի ինդուստրիայի գովազդային արշավ: «Այս խոսքերը Վեհաժողովի սկզբունքների խախտում էին»,- վրդովված նկատեց պատգամավորը: Սոցիալիստների խմբակցության անունից Դորիս Սթամփն էլ մի գերմանացի կաթողիկոսի դատափետեց, քանի որ արվամոլությունը հայտարարել էր մեղք, որով խաթարվեց տղամարդու եւ կնոջ միությունը. «Նա մոռացել էր, որ մարդը ստեղծվել է մինչեւ կաթոլիկ եկեղեցին»: Եվրոպական միավորյալ ձախերի խմբի անունից Ժան-Փոլ Լեքոքն ազդարարեց. «Եվրոպայի խորհրդին չպետք է վախեցնել այնպիսի խմբերով, ինչպիսին կրոնական իշխանություններն են»: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անունից ելույթ ունեցող Էլվիրա Կովաչը տարածված նախապաշարում անվանեց այն, որ արվամոլությունը համարում են հիվանդություն. «Ես հիշեցնում եմ, որ դեռ 20 տարի առաջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդել, թե նման մոտեցումը գիտական չէ»: ԵԽԽՎ բոլոր խմբերն այս հարցում միասնական էին: Նաեւ շարքային պատգամավորների ելույթներում հնչեցին նման կոչեր: Ասենք, Լյուքսեմբուրգից Լիդիե Եռը հայտարարեց. «Եկեղեցին պետք է դադարի միջամտել մեր քննարկումներին, եւ Վատիկանը պետք է պատասխանատվություն կրի սեփական հոտի սեքսուալության համար ու հայացքն ուղղի հոգեւորականությանը: Նրանք էլ են նույնպիսի սեքսուալ էություններ, ինչպես մենք բոլորս, ուստի Վատիկանը դրան պիտի հետեւի, որ խուսափի խնդիրներից, որոնց հաճախ բախվում է»:
Այս գրեթե միաձայն երգչախմբում եղան ընդամենը 2-3 այլ հնչողությամբ ելույթներ: Ասենք, ֆրանսիացի պատվիրակ Քրիստին Մարինը վեհերոտ նկատեց, թե իհարկե՝ չի կարելի պնդել, թե արվամոլները լավ ծնողներ չեն լինի, բայց՝ «Ճիշտ չէ արվամոլներին իրավունք տալ ունենալ երեխաներ նույն հիմքերով, ինչ եւ հետերոսեքսուալներին, քանի որ իրավիճակը բնական չէ»:
Անդրեաս Գրոսսն իր եզրափակիչ ելույթում բարկությունը պարպեց չեխ մի պատվիրակի՝ Միքայելա Սոժդրովայի վրա, որը համարձակվել էր ասել, թե նման զեկույցի անհրաժեշտություն չկա, եւ ինքը չի տեսնում որեւէ խտրականություն. «Ձեր ելույթից հետո հեռացաք դահլիճից, ուստի չլսեցիք այլ հռետորներին, որոնք ձեզ ցույց կտային, թե կա՛ խտրականություն եւ անարդարություն՝ հիմնված միայն մարդկանց սեռական կողմնորոշման վրա»: Զեկույցի հեղինակն ընդունեց. «Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ կանխակալ վերաբերմունք, բայց երբեմն մենք պետք է պայքարենք կանխակալ վերաբերմունքի դեմ, քանի որ այն կարող է օրինականացնել պետական իշխանության սխալ գործողությունները»: Եվ հավելեց. «Մենք միայն պաշտպանում ենք հիմնարար իրավունքներն այն մարդկանց, ովքեր ձեզնից տարբեր են, բայց հավասար են օրենքի առջեւ: Խնդրում եմ՝ հարգեք դա եւ մի՛ մտածեք, թե մենք պակաս ողջամիտ ենք, քան կանք»:


ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

artmika said...

ILGA-Europe: Council of Europe Parliamentary Assembly strongly condemns discrimination against LGBT people in Europe (statement)

artmika said...

Aram Abrahamyan did it again: new homophobic outburst by the editor of Armenia’s highly ‘liberal’ and ‘ethical’ daily Aravot