There were times in recent past that popular Armenian Aravot daily was known for its homophobic publications. When it was the case, I made it very clear on a number of my posts of what I think of it, with the hope that change will come. I have to say, that over the last few months, Aravot daily changed significantly, and for better, much better, posting number of neutral to positive reflections on sexuality, sexual orientation, gay people. Yesterday’s publication by Aravot on sexual orientation, with the use of correct terminology and calls to respect diversity, based on doctors.am publication, gives me hope that change did come, indeed. Let's hope, this trend will be sustainable. When praise is due, praise is due. I hope that Armenian media will follow suit.
Everyone, absolutely everyone in Armenia and Diaspora should read this. My thumbs up to doctors.am website for its highly professional and invaluable educational role.
Սեռական կողմնորոշվածության տեսակները
Սեռական կողմնորոշվածությունը բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ: Գոյություն ունեն սեռական կողմնորոշվածության երեք տեսակներ՝ տարասեռական, նույնասեռական և երկսեռական:
Տարասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Տարասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Նույնասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Նույնասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Երկսեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի և՛ իր սեռի, և՛ հակառակ սեռի ներկայացուցիչը: Երկսեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:
Մարդու սեռականության ամբողջական պատկերը ստանալու հարցում կարևոր դեր են խաղում անձի հոգեբանական և սոցիալական սեռերի բնութագրումը: Անհրաժեշտ է սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել տարասեռական, նույնասեռական և երկսեռական: Հարկ է ընդգծել, որ եթե անձը ցուցաբերում է այնպիսի սեռական վարքագիծ, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա տվյալ անձի մոտ բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ հակումները: Օրինակ, բոլոր տարասեռական կողմնորոշվածություն ունեցող անձինք, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչներ (կալանավայրեր, բանակ), կամ զուտ կենսափորձի նպատակով, երբեմն էլ՝ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են ունենալ պատահական սեռական հարաբերություններ նույն սեռի ներկայացուցչի հետ: Այլ ազդակների բացակայության դեպքում տարասեռականները կամ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կամ էլ կիրառում են՝ որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակ՝ մարմնավաճառները փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն տարասեռականը հանդես է բերում նույնասեռական վարքագիծ:
Այսօր դեռևս գոյություն չունեն հստակ պարզաբանումներ մարդու սեռական կողմնորոշվածության ծագումնաբանության և պատճառաբանության վերաբերյալ՝ լինի այն տարասեռական, նույնասեռական, թե՝ երկսեռական: Գոյություն ունեցող բոլոր վարկածներն էլ թերի են և պահանջում են հետագա ուսումնասիրություն՝ դրանք ապացուցելու կամ հերքելու նպատակով:
Ինչպիսին էլ որ լինի մարդու սեռական կողմնորոշվածությունը, այն պահանջում է հարգալից, հանդուրժողական վերաբերմունք, ինչպես նաև սեռական բազմազանությունը որպես այդպիսին ընդունելու խրախուսում, իսկ որոշ դեպքերում՝ մասնագիտական խնամք և աջակցություն:
*picture - via doctors.am
bravo!
ReplyDeleteSome bright point in our reality, Aravot is trying to become one of the most tolerant newspapers, respects.
ReplyDeleteHope Doctors.am will continue with the same power
Perhaps, I was too quick to praise Armenian daily Aravot for its apparent shift of attitude away from homophobia.
ReplyDeleteArmenian doctor rejects there could be love between gay people amid abundance of stupid commentary in an interview... with Aravot daily