A1+ reports on World AIDS Day event in Yerevan (in Armenian). The news report includes brief interviews with organisers. Particularly, Mamikon Hovsepyan of PINK Armenia notes that many people on the street recognised red ribbons as 'AIDS symbol'. "The challenge is to work towards educating population on HIV/AIDS issues, and to make sure that the information provided is acted upon."
Below is A1+ report in full with a photo made at the Avantgarde Folk Music Club where today's World AIDS Day marchers headed after the march to continue the event.
***
Այսօր Երեւանի Կենտրոն համայնքի փողոցներում մի խումբ երիտասարդներ պաստառներով ու կրծքներին կարմիր ժապավեններով անցորդներին թռուցիկներ ու պահպանակներ էին բաժանում:
Երիտասարդները ՚Հայկական կարմիր խաչՙ-ի, ՚Կանանց Ռեսուրսՙ կենտրոնի եւ Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի ՚Փինկ- Հայաստանՙ կազմակերպությունների ակտիվիստներն էին, առիթը` ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրը:
՚Բոլոր անցորդներին անխտիր փոխանցում ենք թերթիկները եւ ցանկացած տարիքի, սեռի մարդիկ էլ հետաքրքրվածությունն են ցուցաբերում, սա ուղղված է բոլորինՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ՚Հայկական կարմիր խաչՙ-ի երիտասարդական բաժանմունքի ներկայացուցիչ Լերան:
՚Հետաքրքիր է, որ իրազեկման երթի ժամանակ մարդիկ ծանոթ էին, անգամ տեսնելով կարմիր ժապավենը, ասում էին, ՚սպիդի նշաննՙ է, հիմա հարցը այն է, որ տեղեկացվածության մակարդակը բարձրացնենք, որ մարդիկ իմանան, սկսեն նաեւ օգտագործել այդ ինֆորմացիանՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ՚Փինկ-Հայաստանՙ կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Նշենք, որ 2007թ-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի 528 դեպք է գրանցվել: Իսկ ըստ վիճակագրության` աշխարհում ամեն օր 5700 մարդ մահանում է ՁԻԱՀ-ից:
No comments:
Post a Comment