British Ambassador in Armenia Judith Farnsworth tweeted:
"Great to mark #IDAHOT2016 with Armenian orgs promoting & protecting rights of #LGBT people #humanrights @FCOflagg"
*More details via British Embassy in Yerevan FB page
To mark IDAHOT2016, HM Ambassador Judith Farnworth hosted a lunch for representatives of Armenian #LGBT organisations to discuss LGBT equality and to learn about their work.
The Ambassador then gave an opening speech at a conference organised by the "New Generation" NGO to discuss legislative changes for the protection of the rights of LGBT people.
In her speech the Ambassador noted that "The UK Government is committed to non-discrimination on any grounds, including sexual orientation and gender identity. We are committed to promoting the rights of lesbian, gay, bisexual and transgender people. This isn't about special rights - it is merely about LGBT people being accorded the same dignity, respect and rights as all other citizens. Human rights are universal and should apply equally to all people.....
......The UK has one of the world's strongest legislative frameworks to prevent discrimination and we are ready to share our experience and practice with other countries preparing anti-discrimination legislation - including Armenia.
.....The strongest, safest and most prosperous societies are those in which citizens can live freely and without fear of violence or discrimination and where ALL citizens can play a full and active role in society. That is why the UK government, including my own ministry the FCO, is intent on continuing its efforts nationally and internationally to promote equality and tolerance."
* May 17 is the International Day against Homophobia and Transphobia. It was established in 2004 to raise awareness of the violations of the rights of lesbian, gay, bisexuals, transgender and intersex (LGBTI) people and promote protection of their rights worldwide. It is now celebrated in more than 130 countries.
Այսօր Հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Ն․Գ․ դեսպան Ջուդիթ Ֆանուորթը ճաշի էր հրավիրել ԼԳԲՏ հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ԼԳԲՏ անձանց հավասարության խնդիրները քննարկելու և ՀԿ-ների աշխատանքների մասին տեղեկանալու նպատակով։
Ապա դեսպանը բացման խոսքով հանդես է եկել «Նոր սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսում, որի նպատակը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների քննարկումն էր։
Իր խոսքում դեսպանը նշել է, որ ՄԹ կառավարությունը հանձն է առել պայքարել ցանկացած տիպի, ներառյալ՝ սեռական ուղղվածության և գենդերային ինքնության դեմ խտրականության։ «Մենք հանձն ենք առել խթանել լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց իրավունքները։ Դրանք հատուկ իրավունքներ չեն։ Դրանք զուտ ԼԳՏԲ անձանց՝ մնացած բոլոր քաղաքացիների նման արժանապատիվ կյանքով ապրելու, հարգալից վերաբերմունքի արժանանալու և իրավունքներ ունենալու մասին է։ Մարդու իրավունքները համընդհանուր են և պետք է հավասարապես կիրառվեն բոլորի համար։
Միացյալ Թագավորության օրենսդրությունը խտրականության կանխման տեսակետից առաջիններից է աշխարհում, և մենք պատրաստ ենք մեր փորձը կիսել խտրականության դեմ օրենքներ մշակող այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Ամենաուժեղը, ամենաապահովն ու ամենաբարեկեցիկն այն հասարակություններն են, որոնցում քաղաքացիները կարող են ապրել ազատ՝ առանց բռնության կամ խտրականության վախի, և որտեղ ԲՈԼՈՐ քաղաքացիները կարող են լիարժեք և ակտիվ դեր խաղալ հասարակության մեջ։ Ահա թե ինչու է ՄԹ կառավարությունը, ներառյալ Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը, մտադիր շարունակել հավասարության և հանդուրժողականության խթանումը թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակներում»։
*Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է 2004 թվականին՝ ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳՏԲԻ) անձանց իրավունքների խախտումների մասին իրազեկությունը բարձրացնելու և նրանց իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով։ Այն այժմ նշվում է աշխարհի ավելի քան 130 երկրներում։
No comments:
Post a Comment