Pages

Tuesday, 28 May 2013

Radio Yerevan (AM) by Armen Ohanyan: Մի սիրո պատմություն, կամ գույնափոխ Երևան

Today Armenia marks the short-lived independent First Republic Day. I’d suggest listening to the Radio Yerevan citybook by Armenian contemporary writer Armen Ohanyan. He tells the story of Yerevan, his version of Yerevan diaries, via love letters between two women: Yerevan and Araks. 

Selected extracts below. For the full version, listen to the podcast (below), or read the transcript (AM) here.

[Արմեն Օհանյան]

Moving forward. NOT: Երեւանյան մետրոն մեր առաջընթացի պատմությունն է. նախատեսում էին 38 կայարան, 10-ից ավելի գիծ, ու հիմա ունենք մի գիծ, 10 կայարան: Սկիզբը լավ դրեցինք: Գիտե՞ք, ասում են՝ անունը ճակատագիր է: Մենք շատ լավ սկսեցինք՝ մետրոյի առաջին կայարանի անունը դնելով «Բարեկամություն», բայց ամեն անգամ, որ լսում եմ` «Գարեգին Նժդեհ. վերջին կայարանն է», մազերս բիզ-բիզ են կանգնում, հասկանում եմ, որ էս կետում վերջանում է մեր քաղաքային առաջընթացի պատմությունը, եւ խորհրդանշական առումով էլ` քաղաքակրթվելու գործընթացը:

The HOPE: Երեւանն արդեն իսկ իր նոր երգը ցածրաձայն երգում է նրանց ձայներով, ովքեր դարերով լռեցվել են, եղել են ձայնազուրկ. ուշադիր եղեք եւ կլսեք:

- [...] ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ նախկինում վարդագույն, ներկայումս մոխրագույն Երեւանը վաղը լինելու է բազմերանգ` ծիածանագույն:

-Ինձ հույս է ներշնչում մեր զրույցը, որ կայացավ, իսկ սրանից 5 տարի առաջ ուղիղ եթերում կլռեցնեին: Ամեն մի ընդվզում, անհնազանդություն, ցանկացած մակարդակում, ուղղված է անօրինակարգ իշխանությունների դեմ. եթե անգամ տանն աղջիկը բռնակալ հոր դեմ հոխորտում է, դա արդեն քաղաքական գործողություն է: Ու ես իրեն ասում եմ՝ ապրես, չվախենաս, բաց պորտդ ու դուրս արի փողոց, բանի տեղ մի դիր սեւ գորտերի կռկռոցը, նրանք ինձ տարիներով վախեցնում են, բայց ես գլուխս բարձր քայլում եմ, որովհետև իմը սերն է, ոչ թե ատելությունը: Հեղափոխությունը սեր է ու հանուն սիրո պայքար, իսկ սերը սեռ ու տարիք չի ճանաչում:

LOVE Letters 

Araks to Yerevan: Քո մարմինն իրական է, սիրած աղջկա մարմին, որ պիտի սուզվի իմ կրքի ջրերում, շունչը պահած՝ լող տա, իջնի ջրի հատակը, մինչեւ օդի ոչ մի կաթիլ էլ չմնա թոքերիդ մեջ, ու հետո բարձրանա ալիքի վրա եւ մակերեսին տարուբերվի էնքան ժամանակ, մինչեւ մեր ջրերը երկուստեք հետ քաշվեն: [...]

Սերս, ես մենակ մի բան եմ ուզում, որ մեր սավանը երբեք անբիծ չմնա, ուզում եմ՝ սիրո թաց հետքերը չհասցնեն չորանալ, որ մեր բակի խանութում լվացքի փոշին վերջանա, տանն էլ մաքուր սավան չմնա, իսկ մենք շարունակենք գիշերուզօր կաթկթել սիրուց, բայց մեջս դեռ խլրտացող միջատ վախ կա` քարի վախը: Ես վախենում եմ էս քարերից` մեջը լիքը արյուն, որ մի օր մեր գլխին կտան, ես վախենում եմ քարկոծվելուց: Էս քար սրտերը մեր սիրահեղուկի հետքերով կգան ու կբռնեն մեզ, ինձ ու քեզ կկապեն սպիտակ սավանով եւ մի բարձր քարի ծերից խոր ձորը կշպրտեն:

Ուրեմն գիշեր-ցերեկ սեր պիտի անենք. վերջին միջատին սատկացնելու ուրիշ ձեւ չկա: Ամեն գիշեր պիտի հարթուկենք հայոց լեռները, սարերը շուռ տանք ու հավասարեցնենք քո անուշ հոտով ներծծված սավանին, մինչեւ որ մեր սիրահեղուկից չփափկեն բոլոր-բոլոր քարերը, ապառաժները ճաքեր չտան, ժայռերը չկակղեն ու չհալվեն, որ մենք հայտվենք անծայրածիր կանաչ դաշտում, եւ երբ բացվի առավոտը` էն գրքում գրած Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը, մենք վերջապես հանգիստ, անվտանգ ու առանց վախի՝ կփռվենք, թավալգլոր կտանք փափուկ դաշտ դարձած մեր աշխարհում: Հետո, երբ մենք կգնանք գործի` գիշեր լինի, թե ցերեկ, մեկ է՝ էլի չենք բաժանվի, ես կգործարկեմ մեքենայի շարժիչը, քո ձայնը, ալիք դարծած, կհասնի ականջիս, ու ես կհոսեմ քաղաքի փողոցներով:

Բոլորն ասին՝ Արաքս, դու գիժ ես, երկու կարմիր դիպլոմ տանը դրած՝ գնում ես տաքսի քշես մի քաղաքում, ուր, քեզնից բացի, աղջիկ տաքսիստ երեւի չկա էլ, բայց, պարզվեց, կար մի ամբողջ սերվիս՝ «Փինք» անունով, միայն կանանց եւ աղջիկների համար: Ինձ միանգամից գործի ընդունեցին, որովհետեւ դու բարեխոսել էիր, դու, ում ձայնով սիրեցի, իմ միակ սեր, իմ սիրուն Երեւան:

Yerevan: [...] Էդպես մեր ամուր, հայկական, օրինակելի ընտանիքն իր համար, ազգային երգուպարով տարված, ապրում էր` պետական տոների օրացույցային երջանկության մեխանիկայով, էժանագին փառքի դափնիներին բազմած, մինչեւ որ անճոռնի ճուտիկը` հանձին ինձ, մեծացավ ու հակառակ ծնողների բոլոր սպասումների` չվերածվեց կարապի: [...]

Երկրորդ հիասթափությունն աններելի էր: Հայրս ինձ բռնացրեց սեքսի պահին, ոնց որ հիմար ֆիլմերում է լինում, երբ ամուսինը գործուղումից վերադառնում է շատ անսպասելիորեն, իսկ սիրեկանը դեռ չի հասցրել պատուհանից դուրս ցատկել: Ընտանիքս ինձնից երես թեքեց: Ես որոշեցի առանձին ապրել, չնայած ինձ արդեն քաղաքավարի կերպով հասկացրել էին, որ տնից դուրս կանեն, եթե չբուժվեմ: Ես, բնականաբար, չբուժվեցի: Դվինից բացի, ամբողջ ընտանիքը բարեւս մոռացավ, մենակ նա է, որ հետս իր կապը չկտրեց: Ծանր ժամանակներ էին, ռադիոյում քիչ էին վճարում, դրա համար էլ շաբաթվա մեջ մի քանի օր «Փինք» տաքսի սերվիսում դիսպետչեր էի աշխատում: Հետո հայտնվեց Արաքսը, եւ ամեն ինչ իր տեղն ընկավ: Ձայնս ռադիոյով լսել, հավանել էր, ասում է՝ դու ինձ կանչեցիր: Եկավ ծանոթացավ, ի վերջո իր ուզածին հասավ: Հիմա միասին ենք ապրում: Գիշեր-ցերեկ միասին ենք, միասին ենք անգամ հերթափոխի դուրս գալիս, ինքը քշում է, ես ուղղություն եմ տալիս: Արաքսն ինձ ստիպեց սիրել անունս, մի բան, որ էդպես էլ չհաջողվեց հորս, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, իսկ էս մեկը պատմում էր, թե ինչպես Երեւանը դադարեց գոյություն ունենալ իմ Արարատ հոր ու Հայաստան մոր համար, որովհետեւ վարդագույն դուրս եկավ:


Relevant: Armenia: in need of REVOLUTION

No comments:

Post a Comment