For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights
[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
ԶԼՄ-ներ
ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքություն ունեն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում ԼԳԲՏ հիմնահարցերի վերաբերյալ կողմնակալ լուսաբանումները` հիմնված լրագրողների նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, չունեն գիտական հիմք և ձևակերպված են սկանդալային ոճով: ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցերը շոշափվում են բոլոր տեսակի ԶԼՄ-ների կողմից: Շատ հաճախ այս թեման իր լուսաբանումն է գտնում էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Ընդհանուր առմամբ, զանգվածային լրատվամիջոցներում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը լուսաբանվում են վիրավորական կերպով, ինչը հաստատում է գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Տրամադրված տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա, չունի ապացույցներ և շատ հաճախ կարող է լինել ասեկոսների և ապատեղեկացվածության արդյունք:
Բացի այդ, ԼԳԲՏ մարդկանց, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին ոչ հուսալի և սուբյեկտիվ տեղեկատվության տարածումը հոդվածների, հեռարձակումների, հեռուստատեսային ծրագրերի միջոցով ստորացնում են ԼԳԲՏ մարդկանց և նպատակ ունեն ագրեսիա տարածել նրանց նկատմամբ:
Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը ներկայացված են որպես մի երևույթ, որը դեմ է հայկական ավանդույթներին, արժեքներին, և չի կարող ունենալ իր տեղը հասարակության մեջ: Ավելին, շատ հաճախ այն դիտարկվում է ազգային անվտանգության շրջանակներում:
Այն դեպքում, երբ լուսաբանվում են մանկապղծության և սեռական բռնությունների հետ կապված հարցեր, լրագրողները փորձում են կապել դրանք նույնասեռականության և ԼԳԲՏ մարդկանց հետ և մեղադրել նրանց նման տեսակի գործողությունների մեջ: ԶԼՄ-ները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես մանկապիղծներ և մեղադրում են նրանց սեռական բռնության մեջ:
Մի շարք դեպքերում հարցազրույց վերցնելիս լրագրողները չեն պահպանել ԼԳԲՏ մարդկանց գաղտնիությունը, և անտեսել են այդ անձի ձայնը փոխելու և դեմքը ցույց չտալու մասին նախնական պայմանավորվածությունը: Այս դեպքերից ոչ մեկում լրագրողները չեն պատժվել, քանի որ այդ մարդիկ վախենում էին հրապարակայնությունից:
Համեմատած այլ տեսակի ԶԼՄ-ների հետ, հեռուստատեսությունը ամենահոմոֆոբն է: ԼԳԲՏ մարդկանց հետ կապված բոլոր հեռարձակումները տարածում են ատելության կոչեր և խթանում են նրանց նկատմամբ ատելության ոճիրների իրագործումը:
***
Report in full can is accessible here via http://www.hahr.am
No comments:
Post a Comment