Pages

Tuesday, 23 August 2011

Cosmopolitan Armenia: "My sister is lesbian" (real story)

I may not agree with one or two points, but what I like most in this story is honesty. It's not that common to read gay-themed real-life stories in Armenian media without them resorting to sensationalism and scandals.

Selected extracts below. For story in full (AM) - see Cosmo AM

***
Իրական պատմություն. «Իմ քույրը լեսբուհի է»

Այն ժամանակ ես ուսանող էի։ Ուսանողական բուռն կյանքը, նոր ծանոթություններն ու ամենատարբեր մարդկանց հետ շփումներն ինձ անչափ դուր էին գալիս։

Դասերից հետո միշտ մնում էինք լսարանում և մինչև ուշ երեկո զրուցում ամենատարբեր թեմաների շուրջ. արվեստի բուհերում այդ հնարավորությունը կա։ Խոսում էինք արվեստից, մարդկային հարաբերություններից... ավանդական երիտասարդական թեմաներ։ [...]

Չեմ հիշում, թե ինչպես, բայց մենք սկսեցինք խոսել գեյերի մասին։ Կարծիքները, ինչպես հաճախ է լինում, հակասական էին։ Ես սկսեցի կատաղի վիճաբանություն սկսեցի կուրսեցիներիցս մեկի ընկերոջ հետ, ով ասում էր, որ գեյերը մարդ չեն, նրանց բոլորին պետք է հավաքել մեկ վայրում, վրաները բենզին լցնել ու վառել, իսկ լեսբիների հետ կարելի է սեքս ունենալ, ավելի ճիշտ՝ սկզբում պետք է նայել, թե ինչպես են նրանք սեքսով զբաղվում, իսկ հետո միանալ զվարճանքին....

Այդ արտահայտություններից հետո ինձ հազիվ էին պահում, որ ես նրա աչքերը չհանեի։ Իսկ հետո արդեն նրան էին պահում, երբ ես ասացի, թե ապացուցված փաստ է, որ հոմոֆոբները հիմնականում թաքնված գեյեր են... Խոսակցությունն անցնում էր բարձր տոնով, և ես, կարելի է ասել, արդեն խեղճացրել էի այդ երիտասարդին, ու թվում էր, թե նա շուտով նույնիսկ կհավատա իմ վարկածին...

Ես դուրս եկա լսարանից ու քայլում էի դեպի «հանգստի սենյակ»։ Անունս լսելով՝ շրջվեցի ու տեսա իմ համակուրսեցիներից մեկին։ Նրան հեշտ էր չնկատելը. մեր կուրսի «մոխրագույն մուկիկն» էր։ Ես մի քանի անգամ փորձել էի նրա հետ խոսել, շփման եզրեր գտնել, բայց նա շատ մեկուսացած էր, չնայած խելացի ու յուրահատուկ անձնավորություն էր։ Նա հասավ ինձ ու դողացող ձայնով ասաց, որ հետս խոսելու բան ունի։ Ես նայում էի նրան, բայց նա չէր կարողանում խոսել։ Մի փոքր լռելուց հետո ասաց.
-Դու իսկապե՞ս այդպես ես մտածում։

Առաջին վայրկյանին չհասկացա, թե ինչ նկատի ունի, բայց մի քիչ ուղեղս լարելուց հետո պարզ դարձավ։ Այո՛, ես իսկապես այդպես էի մտածում... ես կարծում եմ, որ պետք չէ «մտնել» ուրիշների անկողինը։ Ես ունեմ շատ ընկերներ և պարզապես գեյ ծանոթներ և ոչ մի հանցանք չեմ տեսնում միասեռական հարաբերությունների մեջ։ Ես տեսել եմ՝ ինչպես են իրար վերաբերվում զույգերը։ Իսկական գեյ-ընտանիքների եմ ծանոթ։

Ու երբ կուրսեցիս ասաց, որ ինձ «բան» ունի ասելու, ես մի պահ քարացա, քանի որ պարզ էր, որ շարունակվելու էր գեյերի թեման, սակայն հետո հիշեցի այն դեպքը, երբ ինձ մի աղջիկ ընկերության առաջարկություն էր արել։ Նրա լռությունն ինձ ավելի էր համոզում, որ նա ճիշտ խոսքեր է փնտրում իր սերն արտահայտելու համար։
Վերջապես խոսեց.

-Ես քեզ պիտի ասեմ մի բան, ինչի մասին երբեք ու ոչ ոքի չեմ ասել։
Արդեն վեց տարի է, որ ինձ հանգիստ չի տալիս իրականությունը։ Ես
նույնիսկ ինքնասպանության փորձեր եմ արել, քանի որ իրականությունն
անարդար է ու սխալ։

Նա նորից սկսեց արտասվել ու չէր կարողանում խոսել, իսկ ես արդեն հետաքրքրությունից այրվում էի։

-Բայց խոստացիր, որ ոչ ոք չի իմանա այն, ինչ ես քեզ պիտի ասեմ։
-Ազնիվ խոսք... (ազնիվ խոսքս երդման հավասար է)։
-Քույրս լեսբուհի է։

Կարծես մի ծանր քար ընկավ սրտիցս. ինչեր ասես, որ չէի հասցրել անցկացնել մտքովս։ Խոսում էր ագահորեն. վեց տարի լռել ու իր մեջ այդքան հոգեկան բեռ էր կուտակել։

Նրա քույրն այժմ ապրում է Փարիզում։ Երբ մեկնում էր Հայաստանից, խենթի պես սիրահարված էր մի երիտասարդի... անհույս։ Կուրսեցիս` Աննան, նույնիսկ պատմում էր, թե ինչպես էր գիշերներն արթնանում քրոջ հեկեկոցներից։ Հետո, երբ 21 տարեկան էր, երեք ամսով գնաց Փարիզ` բարեկամներից մեկին հյուր ու... չվերադարձավ...[...]

Սերը սեռ չի հարցնում

- Դերասանի վարպետությունն ինձ միշտ էլ լավ է տրվել... Ես սկսեցի ձևացնել, թե համակերպվել եմ այդ մտքի հետ։ Քույրս հանդարտվեց. նույնիսկ սկսեց ինձ պատմել իրենց առօրյայի, վեճերի մասին: Ես վերջապես կարողացա պատկերացնել, թե ինչով ու ինչպես է ապրում քույրս։

Ժամանակի ընթացքում սկսեցի հասկանալ, որ այնքան էլ վատ չեմ վերաբերվում նրա ընկերուհուն։ Մենք նույնիսկ շատ ընդհանրություններ ունենք (օրինակ՝ երկուսս էլ սիրում ենք վառվող լուցկու հոտը)։ Ու ես իսկապես համակերպվեցի այդ մտքի հետ։ Սակայն, միևնույն է, դա իմ ամենամեծ բարդույթն է, ու ես կարծում եմ, որ եթե մարդիկ իմանան իմ քրոջ մասին, ինձ կծաղրեն ու չեն ուզի որևէ շփում ունենալ ինձ հետ... Այսքանը... Վե՛րջ։

Այս բառերն արտաբերելուց հետո նա նայում էր ինձ, իսկ ես փորձում էի մարսել այն տեղեկությունը, որ վերջին տասնհինգ րոպեի ընթացքում լուռ լսել էի...

... Դասերից հետո խոսակցությունները շարունակվում էին, իսկ ես ու կուրսեցիս այն «արցունքոտ» օրվանից հետո անբաժան էինք դարձել։ Ամենուր միասին էինք։ Մենք միասին երկար երեկոներ ու նույնիսկ անքուն գիշերներ ենք անցկացրել, երկար զրույցներ ունեցել, ու վերջիվերջո նա հասել է նրան, որ իսկապես հարգանքով է մոտենում իր քրոջ ընտրությանն ու իսկապես ուրախ է, որ իր քույրը սիրում է և սիրված է։ Եվ ամենակարևորը` դրա համար պետք չէ բարդույթավորվել:

Բավական ժամանակ է անցել։ «Մուկիկս» ինքնավստահ, գեղեցիկ երիտասարդ կին է։ Նա ընկեր ունի, որը նրան սիրում է գժի պես ու ծանոթ է նրա քրոջ հետ։ Նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են։ Աննան նույնիսկ իր քրոջ ընկերուհու հետ է ծանոթացել, ում կատակով ասում է «փեսա». նա ոչ միայն համակերպվել է, այլև ընդունել է քրոջ որոշումը։

Գուցե միասեռականությունը հիվանդություն է, գուցե՝ ընտրություն։ Ու եթե այդպես է, ամեն մարդ ունի ընտրության իրավունք։

No comments:

Post a Comment