Seda Ghazarian Memorial Foundation is a charitable organisation aimed at providing counselling and other support services to socially vulnerable groups in Armenia, including children, teenagers and their family members, persons with disabilities and mental health problems, as well as raising awareness and providing trainings for relevant institutions and individuals, educational initiatives and so on. As part of their activities, the foundation posted number of important educational articles in Armenian, including related to sexual orientation, particularly targeting teenagers and their family members.
Good (content-wise) educational article reflecting some of the problems faced by gay and lesbian teenagers, also providing a brief info on sexuality and sexual orientation. My only criticism would be using few times "ԱՐՎԱՄՈԼ" and "ԻԳԱՑՈՂ" to refer to gays and lesbians in Armenian, although they use it along with "ԳԵՅ" and "ԼԵՍԲԻԱՆ".
***
ԱՐՎԱՄՈԼ (ԳԵՅ) ԵՎ ԻԳԱՑՈՂ (ԼԵՍԲԻԱՆ) ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ
Հասունանալը մեծ պահանջներ եւ լարում ենթադրող պրոցես է յուրաքանչյուր դեռահասի համար: Հասունանալու կարեւորագույն կողմերից է սեփական սեռական կողմնորոշումը ձեւավորելը: Բոլոր երեխաները մեծանալու ճանապարհին ունենում են սեռական որոշ փորձ՝ որպես հասունանալու նորմալ գործընթացի մի մաս: Շատ դեռահասների համար նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալը մտահոգող է եւ երկմտանք է առաջացնում իրենց սեռական ճիշտ կողմնորոշվածության առումով: Մյուսների համար, անգամ միտքն այդ մասին անհանգստացնող է:
Հոմոսեքսուալիզմը տեւական սեռական եւ հուզական ձգողությունն է նույն սեռի ներկայացուցչի հանդեպ: Սա սեռական արտահայտության ձեւերի մի մասն է: Գեյ (արվամոլ) եւ լեսբիան (իգացող) անձինք իրենց առաջին հոմոսեքսուալ մտքերը, զգացմունքները եւ փորձը ունենում են մանկության եւ դեռահասության շրջանում: Հոմոսեքսուալիզմը գոյություն է ունեցել ողջ պատմության ընթացքում, տարբեր մշակույթներում: Հասարակության վերաբերմունքը հոմոսեքսուալիզմի հանդեպ կարևոր ազդեցություն ունի նրանց հոգեկանի վրա: Կյանքի այլ ոլորտներում նրանք զարգանում են հետերոսեքսուալ երիտասարդների նման: Նրանք ապրում են նույն տիպի սթրեսներ, անցնում են նույնատիպ պայքարի միջով եւ կատարում են նույն առաջադրանքները, ինչ բոլոր դեռահասները:
Ծնողները պետք է հստակ գիտակցեն, որ հոմոսեքսուալիզմը մտավոր խանգարում չէ: Հոմոսեքսուալիզմի պատճառը կամ պատճառները ամբողջովին հայտնի չեն: Այնուամենայնիվ, անձի սեքսուալ կողմնորոշումը ընտրության հարց չէ: Այլ կերպ ասած, անհատը չի կարող ընտրել՝ նա ուզում է դառնալ հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ: Բոլոր դեռահասներն ունեն իրենց սեռական վարքի եւ կյանքի ոճի ընտրությունը, անկախ իրենց սեռական կողմնորոշվածությունից:
Չնայած գեյ կամ լեսբիան լինելու մասին շատ տեղեկություններին` դեռահասները դեռ կարող են անհանգստություններ ունենալ այդ կապակցությամբ: Օրինակ՝ դեռահասը կարող է՝
*իրեն տարբեր զգալ իր հասակակիցներից
*իրեն մեղավոր զգալ իր սեռական կոմնորոշվածության համար
*վախենալ ընտանիքի եւ սիրած անձնավորության ռեակցիայից
*նրան կարող են ծաղրել հասակակիցները
*վախենալ ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի վարակներից եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից
*վախենալ դիսկրիմինացիայից տարբեր խմբակների, սպորտաձեւեի միանալու, ԲՈՒՀ ընդունվելու եւ աշխատանք գտնելու ժամանակ
*մերժվել եւ հալածվել այլ մարդկանց կողմից
Գեյ եւ լեսբիան դեռահասները կարող են մեկուսանալ հասարակությունից, հեռանալ հասարակական գործունեություններից եւ ընկերներից, խնդիրներ ունենալ կողմնորոշվելիս եւ ցածր ինքնագնահատական ձեւավորել: Նրանց մոտ կարող է զարգանալ նաեւ դեպրեսիա: Ծնողները եւ դեռահասին շրջապատող այլ անձինք պետք է ուշադիր լինեն վերոհիշյալ նախանշանների հանդեպ, քանի որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գեյ եւ լեսբիան երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում ինքնասպանության դեպքերը:
Շատ կարեւոր է, որ ծնողները տեղեկանան և հասկանան իրենց երեխաների սեքսուալ կողմնորոշումը եւ ճիշտ աջակցություն ցույց տան նրանց: Ծնողները հաճախ մեծ դժվարությամբ են ընդունում իրենց երեխայի գեյ կամ լեսբիան լինելը, իսկ դեռահասները ծնողներից թաքցնում են այդ փաստը: Հոմոսեքսուալ դեռահասները պետք է հնարավորություն ունենան ընտրելու, թե երբ եւ ում հետ են նրանք ցանկանում կիսվել իրենց կողմնորոշվածության մասին:
fabulous! outstanding work :)
ReplyDeleteAgree! Pretty amazing job by Seda Ghazarian Memorial Foundation, should be example for others.
ReplyDeleteThat a well composed and very informative article! First time I didn't feel any criticism or discrimination in writing. But I didn't like the Armenian names of "Gay" and "Lesbian". That sounds weird.
ReplyDeleteYes, Anoush, as I mentioned in my post, that would be my only criticism re this article.
ReplyDelete