I posted about candlelight vigil and march for HIV/AIDS victims which took place yesterday in Yerevan.
Even more encouraging to learn that on 17 May similar vigil and march were organised by a youth group "Erkyak" (supported by World Vision and Red Cross) in one of Armenian regions - Kapan. They were also distributing educational materials and condoms. Well done, guys.
Report and photos below - via Hetq Online (in Armenian)
Կիրակի` մայիսի 17-ի երեկոյան կապանցիները, տեսնելով մի խումբ երիտասարդների` ձեռքներին վառվող մոմեր, զարմացան: Երիտասարդները քայլելով քաղաքի փողոցներով` անցորդներին տեղեկատվական գրքույկներ ու պահպանակներ էին բաժանում: Նախաձեռնությանը հեղինակը «Երկյակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն էր, իսկ գաղափարը իրականություն դարձավ «Վորլդ Վիժն» կազամկերպության Կապանի զարգացման ծրագրի ու Հայաստանի կարմիր Խաչի Սյունիքի մարզային կառույցի աջակցությամբ:
Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկոյում: Կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք ներխուժել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Հենց այդ օրն էլ հիմք դրվեց մոմավառությանը:
«Այս օրը մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ի զոհերին, նաեւ արտահայտում իրենց համերաշխությունն ու սատարումը ՄԻԱՎ-ով ապրողներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա»,-Հետքի թղթակցի հետ զրույցում նշեց «Երկյակ» ԵՀԿ փոխնախագահ Նվեր Զելյան: Կազմակերպության անդամները, ԿԽ Սյունիքի կառույցի կամավորները մարդկանց բաժանեցին տեղեկատվական տարբեր գրքույկներ` ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների, հետազոտման ձևերի մասին, ինչպես նաև պահպանակներ: «Ինչու չէ, պահպանակներ բաժանելով կարևորում ենք անվտանգ սեռական կյանքը, պետք է մեր հասարակությունը արդեն պատրաստ լինի այդ թեմաներով առանց ամաչելու խոսելուն»,-ասում է Ն. Զելյան:
ԿԽ-ի կամավոր 17-ամյա Արմեն Հարությունյանը, լսելով նախաձեռնության մասին, իր ընկերներներին էլ է ներգրավել: «Ընկերներիս հետ արդեն մի երկու ժամ է` նյութերն ենք բաժանում: Մարդիկ հարցնում են, հետաքրքրվում են, մենք էլ ասում ենք օրվա խորհուրդն ու առաջարկում բուկլետները կարդալ»,-ասում է Արմենը:
Իհարկե, երիտասարդների խոսքով, անտարբեր մարդիկ շատ կան: «Բարևում ես, ներողություն խնդրում, ու երբ ասում ես ՄԻԱՎ կամ ՍՊԻԴ, էլ չեն լսում շարունակությունը, ասում են` մենք հիվանդ չենք, չենք զբաղվում տենց բաներով ու թափով հեռանում»,-պատմում է Տիգրանը:
Զրուցակիցներիս համոզմամբ, շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը իրենց չի վերաբերում: «Սակայն պետք է համախմբել ավելի շատ մարդկանց, ուշադրություն գրավել նման ակցիաներով, բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկությունը»,-ասում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Սյունիքի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ղեկավար Շուշանիկ Առաքելյանը` համոզված լինելով, որ միայն այդպես հնարավոր կլինի նվազեցնել վարակի տարածման տեմպերը: Կենտրոնի կամավորները նույնպես իրենց մասնակցությունն էին բերել ձեռնարկին:
«Միասին մենք կարող ենք լուծումներ գտնել»,- այս կարգախոսի ներքո անցկացվեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը, ու կազմակերպիչների խոսքով, ակցիան կարելի է հաջողված համարել:
Ընդհանուր առմամբ, մոտ 2000 մարդու բաշխվեցին նյութերը, ասել է, թե այդքան մարդու ուշադրություն մեկ անգամ ևս հրավիրվեց հրատապ խնդրին:
Կիրակի կեսօրին, Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Կապանի ու Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակը մատուցեց պատարագ` ի հիշատակ ՁԻԱՀ-ի զոհերի: «Երկյակ» ՀԿ-ի պատասխանատուի փոխանցմամբ, կազմակերպության կողմից նմանատիպ ակցիաներ կազմակերպվեցին նաեւ մարզի քաղաքային բոլոր համայնքներում:
No comments:
Post a Comment