Pages

Thursday, 25 October 2012

Yerevan Press Club, NGOs: Parada film cancellation 'blatant rights violation' and indicator for EU re Armenia commitments

For background: 

EU head says LGBT people in Armenia are “the most vulnerable” while hatemongers celebrate “victory”... over cancellation of gay rights film screening

Puppets attack Germany embassy and the EU office in Armenia

***
The Yerevan Press Club shares the indignation of Armenia's non-governmental organizations who disseminated a letter on October 23 condemning another refusal to host the screening of the film “Parada”. We consider the obstacles raised for such public events as a blatant violation of the right to freedom of expression.

It has been only a year since we appreciated that the practice of refusing provision of premises for political motives has almost stopped. And today, the Armenian society faces yet a new, not less disgraceful challenge - an artificial restriction on disseminating information about issues of diversity and personal freedom.

After 20 years of gaining independence and proclaiming democratic development as the main path for nation building, the Armenian state is still unable to ensure the protection of its’ citizens’ rights from intolerance and xenophobia. The “fearfulness” of the management of the halls, which refuse the film screening, can be explained by nothing less than this. In this regard, one should remember the inaction of law enforcement bodies towards the attacks against the “Asparez” Journalists' Club of Gyumri and the Vanadzor Branch of Helsinki Citizen's Assembly, who in April 2012 provided their halls for showing films, “disliked” by some people.

It is inadmissible for the authorities, who strive for European standards of constituting the state and public life, to pander to those persons and groups, who assume the right to ban, threat, exercise violence and who dictate their own visions of what others should and should not do. 

Yerevan Press Club
October 24, 2012
*via Hetq.am

Below is a statement of NGOs (AM, via PINK Armenia):

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Անհանգստության առիթ է հանդիպսացել սերբական «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանումը:

Հայտարարություն

Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Պառադա» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին: Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով:

Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի: Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբուքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական:

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:

Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են Եվրոպական հարևանության քաղաքականության հիման վրա որդեգրած ԵՄ-Հայաստան փոխադարձ հանձնառությունից` ապահովելու ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն և համընդհանուր այլ արժեքներ:

Ստորագրողներ`
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
Իրավունքի գերակայություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Երիտասարդները հանուն ժողովրդավարության ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամններ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Շիրակ կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
Շահխաթուն ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Դեմոկրատիան այսօր ՀԿ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Հույս ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Համագործակցություն հանուն զարգացման ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ

Tuesday, 9 October 2012

EU head says LGBT people in Armenia are “the most vulnerable” while hatemongers celebrate “victory”... over cancellation of gay rights film screening

For background: Puppets attack Germany embassy and the EU office in Armenia
***
Unfortunately, both venues - The Club and Yerevan Puppet Theatre, despite the initial resistance and “voice of reason” by the head of latter - eventually gave in to homophobic blackmail by hatemongers.

This was yet another reflection of steady regress in Armenia in relation to rights, tolerance and diversity, despite reported “progress” towards European integration.

The head of EU delegation in Armenia Traian Hristea said that the reaction towards gay rights -themed film screening indicates that LGBT people in Armenia are “the most vulnerable”. And this is despite Armenia formally joining European anti-homophobia agreements.

Both Germany ambassador and the EU head in Armenia reiterated their determination to hold public screenings of the film.

In the meantime, activists launched petition in support of the initiative by the Germany embassy and the EU office in Armenia. You may read and sign the petiition here (bilingual -Armenian and English):

http://www.change.org/en-GB/petitions/գերմանիայի-դեսպանատուն-ցուցադրել-parada-ֆիլմը

Homophobic hate groups and individuals in Armenia were congratulating each other today with the... “victory”, without even realising how total losers they are if they celebrate a “victory” over... film cancellation.

Չեմ սիրում “պարտված” կամ “հաղթանակած” տերմիններ օգտագործել, բայց ստեղ անհրաժեշտա: Իրանք չեն հասկանում, որ պարտված են, հենց մենակ նրա համար, որ “հաղթանակ” են համարում ֆիլմի ցուցադրման տապալումը: [my summary of the day in AM]

Sunday, 7 October 2012

Puppets attack Germany embassy and the EU office in Armenia


Ladies and Gents, prepare your popcorn. Tragicomedy continues. [Warning: poor quality, one star max]

Here we are at it again. Season No... Another bout of hysteria from the same groups and individuals who attacked Diversity march (such as Hayazn union), who justified DIY bombing and so on and so on... Real life puppets ruled from certain known circles.

“Gay” is a new drug for them. They get high whenever they see or hear or read “gay”. Or shall I say try “gay”?! How X-rated :)

Now they got new ‘lifeline’ in the form of screening of gay rights -themed film based on Serbia events - The Parade (“Parada”). The screening is sponsored and organised by the Germany embassy and the EU office in Yerevan to facilitate awareness of human rights.
Կցուցադրվի միասեռականների իրավունքների մասին պատմող հայտնի «Parada» ֆիլմը 
PanARMENIAN.Net - Հայաստանում մարդու իրավունքների կարևորության գիտակցության ամրապնդման նպատակով Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են հանդուրժողականության և խտրականության բացառման թեմայով միջազգային ճանաչում գտած «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը կցուցադրվի՝ հոկտեմբերի 8-ին և 10-ին` ժամը 20.00-ին, «Ակումբում», Թումանյան 40, 0010 Երևան, հոկտեմբերի 15-ին և 16-ին` ժամը 20.00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Սայաթ-Նովա 4, 0001 Երևան: 
They plan a protest action (or plural) in front of the Germany embassy, will try to disrupt the screening of the film in the Club and at the Yerevan Puppet Theatre.

Funnily enough, quite a few of those joining the protest started inadvertently publicising the film and... actually watched (!) it. Even if they won’t accept it, watching such film alone will have an educational impact on them. Even if on a very-very deep subconscious level.

I should congratulate the embassy of Germany in Armenia and the EU office for success of the event that has not even started yet. Never before there was such an awareness of gay rights -themed film in Armenia.

And finally, a voice of reason from the director of Yerevan Puppet theatre Ruben Babayan. He doesn’t quite understand the fuss over the scheduled screening. He said that the Puppet theatre is not just for children (responding to laughable accusations that ‘gay propaganda’ film is being screened at ‘children theatre’), reminding that the Golden Apricot film festival and other screenings are being held there. I’d add some pretty hardcore metal music fest too. He then suggested that following the logic of protesters we should cancel films by Parajanov and Visconti or books by Nabokov too: “Do we want to turn this country into Iran or simply realise that it’s a matter of tolerance, feature film and art?” Voice of reason, indeed.
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար անհասկանալի է այն աղմուկը, որը բարձրացել է միասեռականների իրավունքներին նվիրված Parada ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: «Դա գեղարվեստական ֆիլմ է, որը մասնակցել է տարբեր փառատոնների: Նույն ձևով կարծում եմ՝ կարելի է չեղյալ հայտարարել Սերգեյ Փարաջանովի, Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերի ցուցադրությունը կամ՝ Նաբոկովի գրքերը: Դե, պետք է որոշակի սկզբունք ընդունել և որոշել՝ կամ մենք այս երկիրը դարձնում ենք Պարսկաստան և հրճվում ենք դրանով, կամ մենք պարզապես հասկանում ենք, որ կա՝ հանդուրժողականություն, գեղարվեստական ֆիլմ ու արվեստ» - Tert.am –ին ասաց Ռուբեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ թատրոնի ղեկավարությունը չեղյալ համարի վարձակալության պայմանագիրը: [...]


*pictures - via The Parade website 

“Anti-fascist” Armenia deputy speaker Sharmazanov? Huh? I do not think so

 When couple of months ago, I wrote about Armenian politicians and state officials supporting and encouraging anti-gay terrorism, Global Voices linked to my post under the headline: Armenia: state sponsored fascism? This was a spot on headline and terrifying at the same time. 

Let's consider another example from the recent events re people fleeing Syria to Armenia. It turns out that if your wife is non-Armenian, your family is not allowed to enter Armenia using simplified Syria related visa rules. There were subsequent reports that the whole family is in fact not ethnic Armenian but rather Assyrians. So what???

Writer and journalist Vahan Ishkhanyan, writing on his blog, mentioned of other examples of Armenians in Diaspora applying for residency in Armenia being required to "certify" their Armenian ethnicity in a... church (!!)

I am all questions now. Since when Armenian apostolic church became a "verifying" or "certifying" body for Armenian ethnicity? What about mixed families? What about people of other ethnicity who happened to reach Armenia while fleeing (in this case) Syria? What about international, including refugee related, conventions Armenia is a signatory of? When will we stop this 'pure blood' nonsense?  Wtf is going on?

Armenia deputy speaker of parliament and spokesman of ruling republican party Eduard Sharmazanov recently lashed out at Azerbaijan and accused the Azeri authorities in conducting a “state sponsored fascism”, following pardoning of axe-murderer Safarov and turning him into a national hero.
Շարմազանով. «Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է ֆաշիզմի քաղաքականություն» 31 օգոստոսի, 2012
Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով (source: Hetq.am)   
Seriously? Sharmazanov??? 

The very person who supported anti-gay terrorism and encouraged neo-nazi style violence against people based on sexual orientation and gender identity in his own country has no right to condemn fascism in another country.

I can do it. He can't.

In her piece [Բացե՛ք ձեր աչքերը, մհերներ ու շարմազանովներ], contemporary writer Violet Grigoryan expressed perfectly what I wanted to say too.
[...] Ու երբ Շարմազանովը, ի պատասխան Ալիևի հայտարարության, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդ կա, փորձում է այդ անդունդն ու տարբերությունը նկարագրել իբրև թե՝ «Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը», պիտի հիշեցնել նրան, որ ով` ով, բայց ինքը Հայաստանի այն պետական պաշտոնյաներից էր, որ DIY վառելն ու վառողներին պաշտպանելը համարում էր ազգային արժեքներին հավատարմություն, այսինքն` խրախուսում էր ֆաշիզմը (http://www.aravot.am/2012/05/17/71465/):  
Խտրականության հողի վրա հանցագործությունները` լինեն ազգային, կրոնական, թե սեռական, Շարմազանովի վկայակոչած ժողովրդավարությամբ շատ երկրներում դատապարտվում են նույն հոդվածով ու փոքրամասնությունների միացյալ ջանքերով: Եվ եթե Շարմազանովն ու իր նման մտածողները ոչ թե խրախուսեին միասեռականների հանդեպ գործված հանցանքը, այլ դատապարտեին, Հունգարիայի դեսպանատան դեմ էթնիկ ատելության ու ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները մի քանիպատիկ շատ կլինեին, քանի որ նրանց կմիանային Հայաստանի այն ակտիվիստները, ովքեր դեմ են ֆաշիզմին ընդհանրապես` լինի սեռական, թե ազգայնական խտրականության: Կմիանային նաև սեռական փոքրամասնությունները, որոնց ներկայացուցիչներից շատերը Սաֆարովին հերոսացնելու դեմ իրենց բողոքն արտահայտում էին սոցցանցերում, բայց ամենայն հավանականությամբ զգուշացան միանալ այն խմբին, որոնց մեջ կային DIY-ը վառելը արդարացնողներ ու բազմազանության ցույցի վրա հարձակվողներ:  
Այնպես որ, բացեք ձեր աչքերը, մհերներ ու շարմազանովներ, մի լղոզեք ու մի խրախուսեք հանցագործությունները, դրանով մի կողմից վիրավորում եք զոհերին, տուժածներին ու նրանց մերձավորներին, մյուս կողմից` խոչընդոտում եք, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբված քաղաքացիների երկիր: [...]