Monday 13 June 2011

Historic memorandum between Armenia human rights Ombudsman and PINK Armenia on protection of LGBT rights

Remember this date: 4 June 2011. On that very date, during Civil Society Forum in Tsaghkadzor, for the first time ever, Armenia human rights Ombudsman and PINK Armenia signed historic memorandum on collaboration in protection of LGBT rights. Another important milestone has been passed which could lead to the development of practical mechanisms and legal basis for human rights protection of LGBT people in Armenia. What is also extremely important, perhaps for the first time, acceptable Armenian terms to refer to gay/lesbian, bisexual and transgender people were used in the official document [նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ].

PINK Armenia (@pinkarmenia)
SIGNED!!! memorandum between PINK and Ombudsman to protect the rights of #LGBT people, historical moments of Armenia! #CSforum #HRArmenia

PINK Armenia (@pinkarmenia)
June 4, the first ever Armenian document with Armenian terms to protect the rights of #LGBT people in Armenia #CSforum #HRArmenia
I would like to congratulate PINK Armenia, LGBT activists in Armenia and Diaspora and beyond, and Ombudsman's office for making a history, with the hope that what has been written in the memorandum would be implemented in practice.

Below is a selected extract from the original memorandum (AM). I have read the full text of the memorandum and have to say it provides a good basis for pretty comprehensive collaboration between sides, including individual cases and potentially developing a legal basis for furthering LGBT rights and equality in Armenia.

Memorandum is signed for 6 years: 4 June 2011 till 1 February 2017.
***

Այս Փոխըմբռման հուշագիրը (ՓՀ) կնքվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի /այսուհետ` Պաշտպան/ և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության /այսուհետ` Հասարակական կազմակերպություն/ միջև /այսուհետ` Կողմեր/:

Նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով վերապահված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում իրավասություններն ու առաքելությունը:

Հաշվի առնելով այն, որ Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից: Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք:

Ելնելով այն հանգամանքից, որ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի Հասարակական կազմակերպությունները նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքները պաշտպանելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով ստեղծված հասարակական միավորման տեսակ է, որոնք գործում են օրինականության, հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

Նկատի առնելով այն, որ Կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ և ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը,

Այսուհետ` Կողմերը համաձայնում են համագործակցել հետևյալի վերաբերյալ.

Հոդված 1
Նպատակը

Այս ՓՀ-ի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել Կողմերի միջև գործակցությանը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտում, այն է նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանություն:

[...]

1 comment:

Unknown said...

Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան «Քաղաքացիական հասարակություն» ֆորում 3
http://ombuds.am/main/am/9/27/2459/