Friday 24 September 2010

Video and report by A1+ on IWPR roundtable to discuss problems faced by LGBT people in Armenia (AM)



*via A1+

Նույնասեռականները բողոքում են

Այսօր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում նույնասեռական անձինք բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին, որոնց մասին երբեւիցե չեն համարձակվել խոսել: Պատճառները, նրանց ասելով` շատ են: Ի դեպ, այսօրվա քննարկմանը եկել էին բազմաթիվ հայ լեսբուհիներ եւ գեյեր:

Նույնասեռական անձինք կամ ինչպես իրենք են ասում` ԼԳԲՏ համայնքը (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր-խմբ.) խնդիրներ են ունենում բոլոր բնագավառներում: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` «Հանրային տեղեկատվություն ու գիտելիքի կարիք» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ այսօր իրենց համայնքի ներկայացուցիչները աշխատանք հիմնականում կարողանում են գտնել սպասարկման ոլորտում, մյուս դեպքերում ամեն ինչ կախված է հիմնարկի տնօրենից:

Հիմնական խնդիրները, ըստ քննարկման մասնակիցների, ծագում են իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ: Շատ հաճախ էլ իրավապահ մարմինները գումար են կորզում նույնասեռական անձանցից` վախեցնելով, թե հակառակ դեպքում հարազատներին կասեն: Դա, ըստ Մամիկոն Հովսեփյանի, առավել ակնհայտ է բանակում, երբ հայտնաբերելով, որ ծառայողներից մեկը նույնասեռական է, նրան ենթարկում են բռնության, հոգեբանական ճնշման, ինչպես նաեւ` լինում են բռնաբարության դեպքեր ոչ միայն զինծառայողների, այլեւ հրամանատարների կողմից:

Նրա ասելով` նույնասեռական զորակոչիկի նկատմամբ ծաղրուծանակը սկսվում է անմիջապես բժշկական ստուգման ժամանակ. «Ես մինչ օրս ոչ մի գրականության մեջ չեմ հանդիպել, որ մարդու սեռական կողմնորոշումը կարող է դալտոնիզմի աստիճանով որոշվել: Չգիտեմ` ինչ-որ ներվային հիվանդություններ են փորձում ստուգել. ասում են` ձեռքդ պարզի. աչքերդ փակ քթիդ փորձի հասնել, եթե ստացվեց, ուրեմն հիվանդ ես»: Դրանից հետո Մամիկոն Հովսեփյանի փաստարկներով` նույնասեռական զորակոչիկին ուղարկում են հոգեբուժարան` որպես հոգեկան հիվանդ բուժման:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Լուսինե Վայաչյանն էլ նշեց, որ տրանսսեքսուալներն էլ իրենց սեռը փոխելու համար ստիպված են լինում դիմել բազմաթիվ խորամանկությունների, քանի որ բացակայում են այն իրականացնելու օրենսդրական հիմքերը: Իրենց խնդիրների միակ լուծումը նրանց կարծիքով` կլինի այն ժամանակ, երբ կլինեն համապատասխան օրենսդրական նորմեր եւ հասարակության իրազեկումը:

3 comments:

Micha said...

Ապրեք երեխեք: Մամիկոն ջան ձեր կազմակերպության անունը ձեր պայքարի զենքերիցա: Մի ամաչեք օքտագործել: Դա խաղաղ զենկ է :)

artmika said...

Any self-respecting media outlet would moderate comments under its postings. The comments on A1+ youtube channel and videos are not moderated and most of them are simply appalling, full of hate, personal attacks and direct calls for violence.

artmika said...

They now deleted all comments. Instead, the better option would have been to include moderation.